Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եկեղեցու և հայ ժողովրդի միակամությունն ավելի է նյարդայնացնում իշխանություններին. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՔՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին: Եթե մոտավորապես թարգմանենք նրա միտքը, ապա նա ցանկանում է ՀԱԵ եկեղեցիները փոխանցել «պետությանը», ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի «Ստեփան Ասատրյանների» վրա: Երևի հետո ինքն էլ «կաթողիկոս» կնշանակի որևէ մեկին: Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում:

Կարգալույծ արված նախկին հոգևորական, ներկայում քաղաքացի Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում առաջիկա կիրակի «պատարագ» մատուցելու շուրջ այս օրերին բուռն քննարկումներ են ծավալվել: Երբ այս տարի սկսվեց Փաշինյանի իշխանության հերթական, այս անգամ՝ խոշոր հարձակումը, իսկ ավելի ստույգ՝ պատերազմը Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, մեզ տեղեկություններ հասան, և մենք դրանք հրապարակեցինք, որ նա հետևողականորեն փնտրում է հենման կետեր ՀԱԵ-ում՝ այն ներսից քայքայելու, պառակտելու համար: Դա «պառակտչական գործունեության» ստանդարտ գործիքակազմն է, առհասարակ:

Նշել էինք նաև, որ, ըստ այդ տեղեկությունների, Փաշինյանը հույս ուներ հենց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների շարքերում գտնել կողմնակիցներ կամ գործակիցներ, որոնք կհամաձայնվեին մասնակցել Մայր Աթոռի կազմաքանդմանը: Քայքայիչ մղումների ուղղությունն այն էր, որ ակտիվ հակաեկեղեցական քարոզարշավում իշխանությունն ու ՔՊ-ն հենվեն ՀԱԵ կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների վրա:

Չնայած հետևողական ու ագրեսիվ հարվածներին, բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանության կողմից նպատակաուղղված խարդավանքներին ու հալածանքներին, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը, առհասարակ՝ հայ հոգևորականների ճնշող մեծամասնությունը օրինակելի միակամություն և համերաշխություն ցուցաբերեց:

Փաշինյանն ու ՔՊ-ն անցան «պլան Բ»-ին, այսինքն՝ հենվեցին կարգալույծների վրա, նրանց բերեցին Հ1-ի տաղավար, հարցազրույցներ արեցին: Կարճ ասած՝ ՔՊ-ն սկսեց «ռասկռուտկա» անել կարգալույծ նախկին մի երկու հոգևորական: Բայց... դղրդյունով խայտառակվեցին ու տապալվեցին, քանզի բոլորին ակնհայտ դարձավ, որ իշխանական քարոզչության կողմից «առաջին պլան» բերվածները միանգամայն ըստ արժանվույն են կարգալույծ արվել: Արդյունքում նույնիսկ քպականները հասկացան, որ խորապես վրիպել են:

Բայց իր ենթակայությանը չտրված, ավելին՝ Արցախի հայության իրավունքների և հոգևորմշակութային ժառանգության մասին բարձրաձայնել շարունակող Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, կազմաքանդելու Փաշինյանի նպատակները չվերացան: Նա շարունակեց որոնումները ու այս անգամ որոշեց հենվել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի՝ այժմ արդեն նախկին քահանա Ստեփան Ասատրյանի վրա: Ու նրա միջոցով փորձեցին որոշակի խառնակչություն հրահրել: Քպական «քահանան», ըստ էության, «մատնախոսք» արտասանեց թեմի առաջնորդի հասցեին, Փաշինյանի սատելիտ «իրավապաշտպաններից» մեկը «գործ տվեց», իսկ ՔՊ-ի քմահաճույքներն սպասարկող քննչական ու իրավապահ մարմինները անմիջապես հարձակվեցին Արագածոտնի թեմի վրա՝ ահաբեկելով քահանաներին, աշխարհիկ ծառայողներին, առևանգելով, ազատությունից կամայականորեն զրկելով հոգևորականների: Ձերբակալվեցին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու 12 քահանաներ (ինչպիսի՜ խորհրդանշականություն): Այդ հարձակման ու հակաեկեղեցական վայրագ դրսևորումներին շատերը տեղյակ են, ինչպես տեղյակ են, որ թեմի առաջնորդը կալանավորվեց...

Այդ դեպքերից հետո միանգամյան կանխատեսելի էր, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ պիտի արվեր, ինչպիսի պահանջ, ի դեպ, Մայր Աթոռին ներկայացնում էին նաև բազմաթիվ հավատացյալներ, քաղաքացիներ: Եվ հիմա, երբ անխուսափելին կատարվեց, ՔՊ-ն ու Փաշինյանը փորձում են առավելագույնը քամել իրենց սրտի «քահանայի» կարգալույծ արվելուց:

Նախ՝ նա, չունենալով դրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ ծիսական իրավունքը, հայտարարեց, թե, միևնույնն է, ինքը շարունակելու է իրեն հոգևորական համարել, ավելին՝ պատրաստվում է առաջիկա կիրակի պատարագ մատուցել Հովհաննավանքում: Փաշինյանը, չնայած արտերկրում գտնվելու հանգամանքին, քաղաքացի Ստեփան Ասատրյանի հայտարարությանը արձագանքեց կայծակնորեն, թե՝ ինքն անպայման մասնակցելու է այդ «պատարագին»:

Ու միանգամից հարց ծագեց, թե Փաշինյանը, որ շարունակ կոկորդ է պատռում, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, վերջին անգամ ե՞րբ է որևէ եկեղեցում պատարագի մասնակցել: Լավ, ենթադրենք, Ամենայն Հայոց կաթողիկոսին հավան չի: Էհ, թող այլ եկեղեցիներում մասնակցեր: Քավ լիցի, որքա՜ն եկեղեցիներ կան Երևանում ու շրջակայքում: Հայաստանը եկեղեցիներով հարուստ երկիր է: Մյուս կողմից՝ այստեղ՝ Հայաստանում, Փաշինյանը անթաքույց զզվանք, արհամարհանք, ատելություն ու ծայրահեղ թշնամանք է դրսևորում մեր ազգային Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց վազելով, «թռած» գնում է Վատիկան՝ համբուրելու Հռոմի պապի կամ կաթոլիկ հոգևորականների աջը (թեկուզ և հայ):

Ու նա Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ է: Լո՞ւրջ: Հետաքրքիր է, իսկ երբևէ որևէ հայ հոգևորականի, թեմակալ առաջնորդի աջ համբուրած կա՞:

Լավ, Կաթողիկոսին չի ընդունում, չի ընդունում: Ոչ մի արքեպիսկոպոսի, եպիսկոպոսի, քահանայի՞ էլ չի ընդունում: Հապա ինչո՞ւ որևէ պատարագի մասնակցելու (վերջին շրջանում) մասին ոչինչ հայտնի չէ: Ու այդքանից հետո կանխատեսելիորեն հայտարարում է, որ մասնակցելու է կարգալույծ արված անձնավորության մատուցելիք «պատարագին»: Սա, հասկանալի է, քաղաքականապես դեմարշ է: Իսկ հոգևոր և բովանդակային առումով դա ամենաուղիղ աղանդավորականություն է: Կլասիկ աղանդավորություն է, կարելի է ասել:

Է, թող հաջորդ «պատարագն» էլ, ասենք, որևէ քպական մատուցի, ի՞նչ տարբերություն՝ քաղաքացի Ստեփանը, թե՞ որևէ քպական: Ոչ մի:

Ուզո՞ւմ եք ձեր «քպական պատարագն» անե՞լ, է՜հ, արեք: Գնացեք, ձեր ՔՊ գրասենյակում «պատարագ» արեք, ի՞նչ գործ ունեք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, որ կարգալույծ եղած հոգևորականի պատարագին եք մասնակցում:

Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ պետք չէ թույլ տալ Հովհաննավանքում նման «պատարագ», պետք է խոչընդոտել դրա անցկացմանը: Այդ հարցում, կարծում ենք, արժե զգույշ լինել: Շատ հնարավոր է, որ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն ունենա բախումներ հրահրել ու «խոնարհ քպականների» անվան ու հագուստի տակ քողարկված «կարմրասև բերետավորներով» հարձակվի հայ մարդկանց վրա, վերջում էլ գոռա, թե հոգին փառավորվեց...

Գուցե ավելի խելամիտ կլինի պարզապես արհամարհել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ թշնամական դիրքավորված իշխանավորների ու կողմնակից, շարքային քաղաքացի Ստեփան Ասատրյանի «պատարագը», իսկ ըստ էության՝ աղանդավորական մոլեռանդության ցուցադրական դրսևորումը: Ճիշտ է, անտարբեր անցնել սրբապղծության կողքով, դժվար կլինի, բայց կրկնենք՝ գուցե Փաշինյանը հենց բախում էլ ցանկանում է: Հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ ոստիկաններ է տեղակայել վանքի մոտ: Հասկանում եք, չէ՞, մի քանի օր առաջ արդեն իսկ բազմաթիվ ոստիկանների գործից կտրել, ուղարկել է Հովհաննավանք, որ իր կեղծ «պատարագին» խանգարող չլինի:

Իսկ կիրակի արժե ոչ թե այնտեղ գնալ, այլ Մայր Աթոռ՝ ընդգծելով հավատացյալ ժողովրդի համախմբումը ազգային եկեղեցու և իր հոգևոր առաջնորդների շուրջ: Ճիշտ է, փաշինյանական «պատարագից» հետո հարկ կլինի Հովհաննավանքում սուրբ ջրի ցողման, կամ վերաօծման ծիսակարգ կատարել, բայց, կարծում ենք, դա մեր հոգևորականների համար դժվար չի լինի: Հայտարարված պատերազմն իր կանոններն ունի...

Հ.Գ. - Ի դեպ, այս օրերին Փաշինյանն ու իշխանական քարոզչությունը բավականին շրջանառեցին Կիլիկիո կաթողիկոսության Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի այլցելությունը: Սակայն նախօրեին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության առթիվ Տորոնտոյում տեղի ունեցած հանդիսության ընթացքում հստակ հայտարարվեց, որ նախ՝ ՀՀ իշխանության կողմից ներկայացված պատկերը խեղաթյուրված իրականություն էր, ապատեղեկատվություն՝ «յարիր այս վարչախումբին»: Ապա շատ հստակ շեշտվեց. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Հայոց Ցեղասպանությունը ուրացողին եւ հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերածողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե Արցախն ու հայրենի հողերը թշնամուն ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին: Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե այսպէս կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրողին եւ դարավոր թշնամու ձեռքը սեղմողին»:

Եվ, որ ոչ պակաս կարևոր է. «Անկարելի է, որ Կիլիկիո Կաթողիկոսությունը օրհնություն փոխանցե իր հոգևոր եղբայրները անպատվող ու հայոց եկեղեցին նսեմացնողին»:

Փաստորեն, չնայած Փաշինյանի ջանքերից, այս մի պառակտիչ հարվածն էլ ձախողվեց: Ու չի բացառվում, որ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ, չնայած իշխանությունների գործադրած ջանքերին, եկեղեցականներն ու հայ ժողովուրդը միակամ են, ավելի է նյարդայնացրել ՔՊ ղեկավարին, ուստի նա ավելի մեծ թափով է ցանկանում հարձակվել Եկեղեցու վրա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности