Հայտնիների 15 դիպուկ արտահայտություններ` ամուսնության վերաբերյալ
ЛАЙФTert.am-ը գրում է.
Օրերս աշխարհի մի շարք երկրներում նշվեց ընտանիքի և սիրո տոնը, ինչի կապակցությամբ The Telegraph պարբերականը ներկայացրել է ամուսնության վերաբերյալ արված 15 դիպուկ արտահայտություն:
Ստորև ներկայացված խորիմաստ ու հետաքրքիր մտքերի հեղինակները հայտնի դերասաններ են, քաղաքական գործիչներ, գրողներ, փիլիսոփաներ ու ազնվազարմ տոհմերի ներկայացուցիչներ:
1. «Եթե վախենում եք միայնությունից, մի' ամուսնացեք». Անտոն Չեխով
2. «Կանանց մի մասի խնդիրն այն է, որ նրանք ոգևորվում են փուչ բանով, ու ամուսնանում «նրա» հետ». Շեր
3. «Ամուսնությունը ո'չ դրախտ է, ո'չ դժոխք.այն սոսկ քավարան է». Աբրահամ Լինքոլն
4. «Տղամարդը չգիտի, թե ինչ է երջանկությունը, քանի դեռ չի ամուսնանում: Բայց հետո,ավա՜ղ, շատ ուշ է լինում». Ֆրենկ Սինատրա
5. «Կատարյալ կլինի միայն կույր կնոջ ու խուլ ամուսնու միությունը». Ուիլյամ Շեքսպիր
6. «Ամունանալով կնոջ հետ` տղամարդը հույս ունի, որ կինը երբեք չի փոխվի: Ամուսնանալով տղամարդու հետ` կինը հույս ունի, որ ամուսինը կփոխվի: Սակայն վերջում նրանք 2-ն էլ հուսախաբ են լինում». Ալբերտ Էյնշտեյն
7. «Առաջին ամուսնությունը երևակայության հաղթանակն է մտքի նկատմամբ: Իսկ 2-րդ ամուսնությունը` հույսի հաղթանակը՝ փորձառության նկատմամբ». Օսկար Ուայլդ
8. «Սեր` ժամանակավոր խենթություն, որը բուժում է ամուսնությունը». Ամբրոս Բիրս
9. «Ես ու կինս փորձեցինք միասին նախաճաշել, բայց ստիպված եղանք վերջ տալ դրան, որպեսզի պահպանենք մեր ամուսնությունը». Ուինսթոն Չերչիլ
10. «Աստված ստեղծել է սեքսը, քահանաները` ամուսնությունը». Վոլտեր
11. «Մեր ամուսնության մեջ մենք 3-ով էինք: Դա ինձ համար մի քիչ մարդաշատ էր». արքայադուստր Դիանա
12. «Աչքերդ լայն բացած պահի’ր ամուսնությունից առաջ, իսկ դրանից հետո` կիսափակ». Ջորջ Վաշինգթոն
13. «Ամուսնությունը դժբախտ է դարձնում ոչ թե սիրո, այլ ընկերության պակասը». Ֆրիդրիխ Նիցշե
14. «Կինը պետք է ամուսնանա հանուն սիրո, ուստի պետք է շարունակի ամուսնանալ, քանի դեռ չի գտել այն». Ժա Ժա Գարբոր
15. «Ամեն դեպքում ամուսնացիր: Եթե բախտդ բերի, ու լավ կին գտնես` կերջանկանաս, հակառակ դեպքում` կդառնաս փիլիսոփա».Սոկրատես:



