Քանյե Ուեսթը պատրաստվում Է մանկական հագուստ կարել
ОБЩЕСТВОԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որոշել Է հագուստի շարք ստեղծել երեխաների համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, հենց այս մտահղացումն Է լինելու նրա նոր հավաքածուի՝ Yeezy Season 4-ի հիմքում: Թե հատկապես ինչ մոդելներ են տեղ գտնելու շարքում եւ երբ Է այն ներկայացվելու, արտիստը չի ճշտել:
Դիզայների կարիերան Ուեսթն սկսել Է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել Է հագուստի երեք հավաքածու:
Քանյե Ուեսթը ելույթներն սկսել Է 2000-ական թվականներին: Արտիստի հաշվին գրանցված Է ավելի քան 21 մլն սկավառակ եւ 66 մլն օրինականորեն ներբեռնված ալբոմ: Երգիչն արժանացել Է «Գրեմմի»-ի 21 արձանիկի եւ այդ պարգեւի համար անվանակարգվել Է 53 անգամ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



