Վահրամ քահանա Մելիքյանը բարբաջանք է որակում պայծառատես Անի Գրիգորյանի հայտարարությունները
ЛАЙФՊայծառատես Անի Գրիգորյանի ամբողջական հարցազրույցը Life.panorama.am-ը ներկայացրել է ընթերցողներին երեկ: Պայծառատեսի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Life.panorama.am-ը խոսել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
«Անշուշտ, հասկանալով հանդերձ, որ «6-րդ զգայարանը» ընդամենը հեռուստաշոու է, սակայն այդ ծարգիրը մեզ մոտ լուրջ մտահոգություններ է առաջացնում: Այդ իմաստով ունենք բազում բողքոներ մեր հավատավոր ժողովրդի կողմից, նրանք դիմումներ են մեզ ուղարկել, որպեսզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմի այդ հեռուստաըներությանը՝ կասեցնելու այդ հաղորդումը, որը պատճառ է դառնում բազում գայթակղությունների եւ իր տեսակի մեջ ճիշտ չէ: Իհարկե, մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի հեռուստաընկերությունը վերանայի եւ հաղորդաշարը, որը շահավետ չէ մեր ժողովրդի հոգեւոր-բարոյական կյանքի համար, ուղղակի դուրս բերվի հեռուստածրագրից: Անշուշտ, ես չեմ հետեւում այդ հաղորդմանը, սակայն, ծանոթանալով ոմն պայծառատես Անի Գրիգորյանի հարցազրույցին, կասեմ, որ անձը չի կարող նման մերկապարանոց հայտարարություններ անել՝ ասելով, որ այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կարտարվում ճեմարաններում, ինչ է կատարվում այդ տղա երեխեքի հետ եւ այլն, եւ այլն: Նմանօրինակ հայտարարություններն ուղղակի պատճառ կարող են դառնալ մարդու դատապարտության, որովհետեւ որեւէ նման ապացույցներև չկան, մենք լիարժեք գիտենք՝ ինչ է կատարվում ճեմարաններում եւ անձը բարոյական իրավունք չունի նման հայտարարություններով ստվերել մի ամբողջ հաստատության հեղինակություն, առավել եւս, որ նա անգամ մեկ քար չի դրել այդ հաստատության կառուցման եւ կայացման համար»,-ասաց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Շարունակությունն այստեղ:



