Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի 19-25-ը Երևանում անիմացիոն անցուդարձ էր. 17-րդ անգամ անցկացվեց «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը: Տարբեր երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներ, պանելային քննարկումներ և նոր հնարավորություններ բոլոր նրանց համար, ովքեր մասնիկն են անիմացիոն աշխարհի:  Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու այս տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն անիմացիոն ֆիլմերը։

«Երբ 2009 թվականին հիմնադրեցի այս փառատոնը, մեր նպատակը պարզ էր՝ ցույց տալ, որ անիմացիան արվեստի մի ձև է, որը կարող է պատմել ամենախոր զգացմունքների ու գաղափարների մասին։ Այս տարիների ընթացքում «ՌեԱ»-ն դարձավ այն հարթակը, որտեղ հայ և արտասահմանցի ստեղծագործողները միմյանց լսում են, սովորում իրարից և ստեղծում նոր կապեր։ Այս տարի մեզ համար առանձնահատուկ էր։ Մենք հիշեցինք մեր մեծ վարպետներին՝ Ռոբերտ Սահակյանցին և Լև Ատամանովին, որոնց շնորհիվ հայկական անիմացիան ունի այն ինքնությունը, որով հպարտ ենք այսօր։ Միաժամանակ նայեցինք առաջ՝ դեպի թվայնացման, նոր տեխնոլոգիաների և երիտասարդ ստեղծագործողների ապագա: Շնորհակալ եմ մեր թիմին ու իհարկե մեր բոլոր գործընկերներին ու աջակիցներին, առանց որոնց այս ամենը հնարավոր չէր լինի»,– փառատոնի փակման ժամանակ նշեց  «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

9c858b02-1c1f-4b3e-bccd-ca1419d802b8.jpg

 «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 21-ին ՆՓԱԿ-ում բացվեց պատկերապատման ազգային 3-րդ մրցույթի ցուցահանդեսը: ReA Comics-ի բացման ընթացքում արվեստասերներին ներկայացվեց Ժան-Դավիդ Մորվանի և Թովմաս Չերքեզյանի «Միսաքը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը» պատկերապատված վեպի հայերեն թարգմանությունը։      ReA Comics-ը հայերեն է թարգմանել պատկերապատված 5 վեպ: «ՌեԱ»-ի շրջանակում ներկայացվեցին նաև Լենա Դերունցի «Մխիթարանքը», hայկական ծագումով անվանի պատկերապատող Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակություն» գրաֆիկական վեպի հայերեն թարգմանությունը, Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» և Լորենցո Մատոտտիի «Կրակներ» և «Շշունջ» գրքերը։ 

c4d6c255-7d0f-4246-bf7b-70ba3b66e8c2.jpg

Հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) տեղի ունեցավ «ՄարԱնի» ֆորումը, որի ընթացքում առաջատար մասնագետները փոխանցեցին իրենց փորձը և գիտելիքները, անցկացվեցին նաև պանելային քննարկումներ։ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում այս տարի ևս անցկացվեց «CoReAct» համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված էին Հայաստանի անիմատորների 11 նախագծեր։ Մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացրին միջազգային փորձագետներին, որոնք ընտրեցին լավագույն աշխատանքները։

74c4ff09-5842-483f-b8a9-2f7563411eb2.jpg

Փառատոնի փակման ժամանակ հանձնվեցին այս տարվա հաղթողների մրցանակաները:

CoReAct համարտադրության հարթակում ներկայացված 11 նախագծերից պատվավոր 1-ին տեղը կիսել են երկու նախագիծ՝ Աննա Մնացականյանի «Համեղ արցունքներ»-ը և Մերի Դանիելյանի «Մանրուքներ»-ը կստանան 800․000-ական դրամ օժանդակություն։ 3-րդ տեղում Յելենա Ներսեսյանի «Արարում» նախագիծն է՝ 400․000 դրամ օժանդակությամբ։ Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Սոֆի Միրզոյանի «Գայլը սենյակում» նախագիծը։ Դրամական օժանդակությունը տրամադրվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կողմից։ Մրցանակակիրները նաև կստանան ֆրանսիական Անսի միջազգային կինոփառատոնի MIFA անիմացիոն շուկայի հավատարմագրում։

«Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ»-ի 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Սոֆիա Միրզոյանի «Ժասմինը ու Բիմբիմը» պատկերապատումը։ Դրամական օժանդակությունը՝ 700․000 դրամ։ 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ինգա Հարությունյանի «Բի-Լիթլ» պատկերապատումը: Դրամական օժանդակությունը՝ 500․000 դրամ։ 3-րդ տեղում «Ցայգածաղիկ» պատկերապատումն է, հեղինակ՝ Արևիկ Արոյան։ Դրամական օժանդակությունը՝ 300․000 դրամ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

1bbe0627-67ae-472f-a43d-5d87a1575992.jpg

Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Ուգո Բիենվենյուի «Արկո»-ն։

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական լուծման համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Մայլիս Վալադի և Լիան-Չո Հանի «Փոքրիկ Ամելի»-ն։

Լավագույն հայկական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ անվանակարգում Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակի է արժանացել Նատալիա Միրզոյանի «Մարտ ամսվա ձմեռը»։

Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Ռանդ Բեյրութիի «Ստվերներ»-ը (Հորդանան)։

Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Ալիս Էսա Գիմարայեշի «Քանի որ այսօր շաբաթ է»-ն (Պորտուգալիա)։

Հայաստանի Անիմացիայի Գիլդիայի կողմից հատուկ մրցանակի է արժանացել Բաստիեն Դյուպրիեի «Երկրային ածուխ» կարճամետրաժ ֆիլմը։

Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pola Kazak-ի «Weeds»-ը (Չեխիա)։

Ավարտական կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Anh Tú Nguyen-ի «The Sky Was Candy»-ը (Գերմանիա)։

Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Pierre-Julien Fieux-ի «Le Goût du Ciel»-ը (Ֆրանսիա)։

Երաժշտական ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Robertas Nevecka-ի «Dragas»-ը (Լիտվա)։

Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթող է ճանաչվել Vladimir Gerasimov-ի «Thinker Ben and Motor»-ը (Սերբիա)։

Հեռուստատեսային ֆիլմերի մրցութային ծրագրում ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Suresh Eriyat-ի «Desi On»-ը (Հնդկաստան)։

6fe11adb-d18b-475a-ad1f-29ac132a031e.jpg

Փառատոնն այս տարի հյուրաշատ էր։

Ֆորումի հատուկ հյուրերից էին Netflix-ի աշխարհահռչակ «Arcane» սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։ Փառատոնի շրջանակում, «Թումո» կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան ժամանեց նաև Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը։ Նա ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի շրջանակում, ինչպես նաև վարպետության դաս ակցկացրեց «Թումո» կենտրոնում։

   «ՌեԱ»-ի հատուկ հյուրերից էր նաև օսկարակիր ռեժիսոր Միքայել Դուդոկ դե Վիտը։ Նա ևս ելույթ ունեցավ «ՄարԱնի» ֆորումի ընթացքում։ Վարպետի հանրահայտ «Կարմիր կրիան» և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Օսկարի արժանացած «Հայրը և դուստրը» ֆիլմը, հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին հայաստանյան հանդիսատեսին։

fcf8e49f-798f-4a16-aac4-d4041b10bc85.jpg

 Հայաստան ժամանեց հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։

  Հայաստան էր ժամանելել նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը: Մյուս սպասված հյուրը իսպանացի ճանաչված կոմիքս արտիստ, իլյուստրատոր և անիմատոր Ֆերմին Սոլիսն էր: Անիմացիոն ֆիլմերի իսպանացի ճանաչված ռեժիսոր և նկարիչ Խավիեր Ռեսիո Գրասիան անցկացրեց վարպետության դաս Հայաստանի կինոգործիչների միությունում։

«ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества