Արզումանյանը ավագի թևկապով խաղացել է «Նովի Պազար»-ի դեմ
СПОРТԹուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյոր»-ը ստուգողական խաղ է անցկացրել սերբական «Նովի Պազար»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շախտյոր»-ը հաղթել է 3-1 հաշվով:
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մասնակցել է ամբողջ խաղին եւ կրել է թիմի ավագի թևկապը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ անգամ է Արզումանյանը «Շախտյոր»-ի կազմում հանդես գալիս թիմի ավագի դերում, առաջին անգամ նրան այդ դերը վստահվել էր փետրվարի 6-ին «Վորսկալայի» դեմ խաղում:
Արզումանյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Պերմի «Ամկար»-ին: Սպասվում է, որ «Շախտյոր»-ը մինչեւ տարեվերջ կվարձակալի հայ ֆուտբոլիստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



