Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գարիկս հանգիստ էր, խելացի, շուտ կողմնորոշվող, համարձակ». Գարիկ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ, խելացի երեխա էր։ Ընկերների ընտրության հարցում անգամ փոքր տարիքում շատ ուշադիր էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գարիկի մայրիկը։

Գարիկը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է ձյուդոյի, շախմատի, նաև դարձել է սկաուտական խմբի անդամ։ «Լինում էր, որ մի քանի օրով ճամբարների էին գնում, արշավների մասնակցում»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ չի կարող առանձնացնել մի առարկա, որը որդին առանձնապես շատ է սիրել։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆրանսիական քոլեջ, որտեղ ուսումը համատեղել է և հմտացել իր ընտրած մասնագիտության՝ խոհարարության մեջ։ «Ես, հայրիկը, հորեղբայրը համեղ ենք պատրաստում։ Հիմա էլ արդեն քույրիկն է շատ համեղ պատրաստում։ Կարծես թե այդ հմտությունը փոխանցվել է մեր ընտանիքում»։ Գարիկն ավարտում է քոլեջը, մեկնում ծառայության, հետո բանակում ծառայելու ընթացքում արձակուրդ գալիս և գնում իր դիպլոմի հետևից։ «Շատ ուրախ էր այդ օրը։ Իր դիպլոմը տվեց մեզ ու գնաց»։

2019 թվականի հուլիսի 1-ին Գարիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Հայկազովի զորամասում։ «Շատ հպարտ էր, որ պետք է ծառայի։ Ինքնուրույն գնաց զինկոմիսարիատ, չէր ուզում մեզ ծանրաբեռնել, բոլոր հարցերն ինքն էր լուծում։ Մենք էլ շատ հանգիստ էինք։ Նախքան մեկնելը ԴՕՍԱՖՖ-ում սովորեց, վարորդական իրավունք ստացավ, մեքենաների հանդեպ էլ հետաքրքրություն ուներ։ Նույն կերպ սիրով էլ ծառայեց։ Զանգահարում էր. «Մա՛մ, կրակայինով բարձր միավորներ ստացա, առաջինն էի»։ Ծառայության ընթացքում իրեն նաև նոր մեքենա էին վստահել։ Քննություններ էր հանձնել, արդյունքում Գարիկին էին վստահել այն։ Ամեն հարցում շուտ կողմնորոշվում էր, ռիսկով էր։ Դրա համար ընկերներն իրեն ունիվերսալ զինվոր են կոչել։ Ասում են՝ ամեն ինչից գլուխ էր հանում։ Պատմում են. «Երբ դիտակետ էինք բարձրանում, լազերից հարվածների ժամանակ նա էր հաշվարկներ անում, մեզ հայտնում հեռավորությունը, և այդ ուղղությամբ կրակում էինք»։ Մաթեմատիկայից լավ էր։ Նաև սիրում էր ինքնակրթվել, դա իր համար շատ կարևոր էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Զրուցել ենք իր հետ պատերազմի օրերին։ Երբ անհանգստացած հարցեր էի տալիս, ասում էր՝ որ ամեն ինչ լավ է, ուտելիք ունի, հագուստ ունի։ Երեք-չորս օրը մեկ զանգում էր. «Հրադադար են տվել, տեսնենք, թե ինչ կլինի»։ Այնքան էինք ուրախանում այդ պահերին։ Հոկտեմբերի 14-ին զանգեց ինձ։ Ընկերներից մեկի անունը տվեց, նա սպա էր, ասաց. «Մա՛մ, կարող է ավելի ուշ զանգեմ, իրեն կզանգեք նորություններ իմանալու համար»։ Ու մեզ չասաց, որ խումբ է բարձրացնելու դիտակետ։ Միայն նշեց, որ ուշ է զանգելու. «Մա՛մ, այնքան տարածք եմ անցնում, որ կարողանամ ձեզ զանգել, եթե ուշ զանգեմ, չանհանգստանաք»։ Հոկտեմբերի 15-ին այդ խումբը պետք է դիտակետ բարձրացներ։ Որոշ ժամանակ անց հասկացանք, որ այն նշանառության տակ է եղել։ Մարդիկ կային, որոնք ասում էին՝ այդ դիտակետը հանգիստ է եղել»։

Մատաղիսում է զոհվել Գարիկը հոկտեմբերի 17-ին։ «Իրենց զորավարժությունները միշտ Ակնայում (Աղդամ) են եղել։ Այնտեղ պետք է լինեին։ Բայց հաշվի առնելով, որ արդեն զոհերը շատ են եղել, իրենք առաջադրանք պիտի կատարեին այդ հատվածում»։

Գարիկի զոհվելուց հետո նրա գլխարկը և այլ անձնական իրերն իր գեներալն է փոխանցել տղայի քրոջ ամուսնուն։ Հետո արդեն ընտանիքը շատ մանրամասներ է պարզել։ «Գեներալը չէր կարողացել մեր տուն գալ։ Փեսայիս ասել էր, որ Գարիկին շատ է սիրել, որ իրեն հանդիպած ամենահամարձակ վարորդն է եղել։ Պատմել է՝ ծառայության ժամանակ հատուկ տեղ կար, որտեղ պետք է տղաները քննություններ հանձնեին։ Այդ դիրք երբեք մեքենա չի բարձրացել։ Զինվորներին իջեցրել են ներքևում, իրենք ոտքով բարձրացել են։ Գարիկը մոտեցել է գեներալին ու ասել՝ թույլ տվեք զինվորներին միանգամից բարձրացնեմ այդ դիրքը։ Արդյունքում գեներալը մեքենայից իջեցրել է զինվորներին, նստել Գարիկի կողքին, որ իրեն բարձրացնի այդ դիրքը։ Գեներալը պատմել է. «Դրանից հետո թույլ տվեցի, որ իջնի և երկու անգամ զինվորներին վերև բարձրացնի։ Ամենահամարձակ վարորդն էր։ Շատ արագ էր կողմնորոշվում»։ Նույն կերպ Գարիկն իրեն դրսևորել է նաև պատերազմի օրերին։ Ուրիշի փոխարեն, վստահաբար, նույն համարձակությամբ, խմբին տեղափոխել է դիտակետ։ ԱԹՍ-ն է հարվածել մեքենային, նա փախցրել է այն, մի զինվոր ընկել է մեքենայից, կոտրվածքներով իրեն տեղափոխել էին հոսպիտալ։ Նա էլ է մեզ շատ մանրամասներ պատմել։ Այդ խմբի մեջ հիմնականում հրամանատարներ են եղել։ Ենթադրում ենք՝ իմացել են, որ մեքենայի մեջ հրամանատարներ են, դրա համար են թիրախավորել։ Այնպես են հարվածել մեքենային, որ որևէ մեկը ողջ չմնա։ Հողի տակ են մնացել տղաները, ավելի շատ դրանից են խեղդվել»։ Թշնամին երկու օր այդ հատվածը նշանառության տակ է պահել, որ որևէ մեկը չկարողանա մոտենալ, դուրս բերել տղաներին։ «Միայն գիշերով են կարողացել խումբ կազմել և տղաների մարմինները դուրս բերել հողի տակից»։

Հարազատները տեսել են Գարիկին, ճանաչել նրան։ «Տղաներին օգնության մի քանի մեքենա է գնացել։ Երկու մեքենաներին թշնամին հարվածել է։ Օգնության է գնացել նաև այն սպան, ում մասին ձեզ պատմեցի, որ մտերմացել էր Գարիկիս հետ։ Նրա մեքենայի անվադողը վնասվել էր, մեքենայից դուրս էր եկել, կապ տվել, որ խնդիր ունի։ Այդ ժամանակ իր մեքենային էլ են թիրախավորել, հարվածը նրան մի կողմ է գցել։ Նա ողջ է մնացել։ Մեր ընդհանուր ծանոթի միջոցով իմացանք, որ վիրավոր է, Երևան են տեղափոխել։ Իր միջոցով էինք կարողանում Գարիկի հետ կապ հաստատել։ Դա արդեն հոկտեմբերի 20, 21-ն էր։ Ուշքի գալուց հետո իրեն հարցնում են Գարիկի մասին։ Հեռախոսահամար է տալիս, որ զանգեն, գտնեն տղայիս։ Զանգահարել էին, ասել էին, որ Գարիկը զոհվել է, փնտրեք իրեն։ Մեզ ոչինչ չէին ասում։ Մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 22-ի առավոտյան փեսաներս Գարիկին գտնում են Մուրացանում այն պահին, երբ նրա մարմինը տեղավորելիս են լինում սառնարանում, քանի որ այդ պահին հարազատներ չէին գտնվել։ Այնտեղ ասել էին՝ այսօր պետք է տղային վերցնեք։ Նույն օրը նրա հոգեհանգիստն էր, հոկտեմբերի 23-ին՝ հուղարկավորությունը»։

Հիմա սփոփանք է դարձել այն, որ Գարիկը հասցրել է արձակուրդ գալ։ Սփոփանք են մնացել նրա հետ անցկացրած օրերն ու հիշողությունները։ «Ինձ համար նա միշտ երեխա էր, բայց բանակում շատ էր հասունացել։ Միշտ մի դրվագ եմ հիշում մեր զրույցներից։ Իրեն ասում էի՝ այսինչ բանը պետք է անել, արձագանքում էր՝ մա՛մ, չի լինի։ Իսկ իմ պատասխանն էր՝ փորձե՞լ ես, որ ասում ես՝ չի լինի։ Ծառայում էր, զանգեց. «Մա՛մ, մեքենայով գնացել էինք ջուր բերելու, մեծ տակառ էր, ինչ-որ տեղ դիպավ, ճաքեց»։ Տղաներն ասել էին՝ բա ի՞նչ պիտի անենք, Գարիկն արձագանքել էր՝ տղե՛րք, եկեք սարքենք։ Պատասխանել էին՝ չի լինի։ «Եկեք փորձենք, հետո ասենք չի լինի»։ Եվ ասաց՝ մա՛մ, չստացվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու քրոջ փոքր եղբայրն է Գարիկս, նրանց սիրելին։ Աղջիկներս ամուսնացած են, հինգ թոռ ունեմ, նրանք դարձան մեր ապրելու ուժը։ Մեծ թոռնիկներս շարադրություն են գրում իրենց քեռու մասին, բնականաբար, պարզ հիշողություններ ունեն նրա մասին։ Մեր ընտանիքը դարձավ մեր ապրելու ուժը։ 2020 թվականից հետո ամեն կիրակի երկու աղջիկներս իրենց երեխաների հետ մեր տանն են։ Մեր տունը լցվում է երեխաների ճիչով ու ժպիտներով։ Իսկ հետո միասին գնում ենք Գարիկին այցի»։

Հ. Գ. - Գարիկ Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Զորավար Անդրանիկ» մեդալներով։ Հուղարկավորված է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами