Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ իմաստ ունի մեքենայի համար վճարել փոքրիկ պետության բյուջեի հետ համեմատելի գումար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականին Mercedes-Benz–ի թանգարանում (Շտուտգարտ) տեղի է ունեցել աճուրդ, որտեղ սահմանվել է ավտոմեքենաների համար բացարձակ «գնի» համաշխարհային ռեկորդ։ Ներկայում գոյություն ունեցող երկու Mercedes 300 SLR Uhlenhaut Coupe-ներից մեկը վաճառվել է հարյուր երեսունհինգ միլիոն եվրոյով ։ Բայց ինչո՞ւ են այդ մեքենայի համար վճարել փոքրիկ պետության բյուջեին համեմատելի նման գումար։

«SLR Coupe» մոդելը ստեղծվել է 1955 թվականին, և նրա «ծնունդը» տեղի է ունեցել մոտոսպորտի ոսկեդարում։ Մոդելի անվան մեջ «Uhlenhaut»-ը հայտնվել էր Mercedes-Benz-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Ռուդոլֆ Ուլենհաուտի պատվին, որն անձամբ էր մասնակցել դրա մշակմանը։ Նրա խնդիրը շատ դժվար էր՝ ստեղծել այնպիսի սպորտային մեքենա մրցարշավների համար, որը համատեղում է հսկայական արագությունը, կատարյալ կառավարումը և գրեթե բացարձակ անվտանգությունը։

SLR Coupe-ի կոնցեպտը «աճել է» իր նախորդից՝ Mercedes-Benz 300 SLR մրցարշավային մեքենայից, որը մասնակցել է ավտոմրցարշավի աշխարհի առաջնություններին (այն ժամանակ դա կոչվում էր Ֆորմուլա 1): Բայց եթե նման մրցարշավային տարբերակները նախատեսված էին մրցուղիների համար, ապա Coupe-ն փորձ էր ստեղծել սուպերմեքենա, որը կարելի է վարել սովորական ճանապարհներով, ընդ որում՝ շատ արագ։

Տեխնիկական տեսանկյունից 300 SLR Coupe-ն իսկական առաջընթաց էր «մրցարշավային» մեքենաների արտադրության մեջ: Շարժիչը 3 լիտր ծավալով ութգլանանի՝ հագեցած մեխանիկական կոմպրեսորով, հզորությունը` մոտ 310 ձիաուժ, առավելագույն արագությունը` ավելի քան 290 կմ/ժ (անհավանական թիվ 1950-ականների կեսերի համար), ածխածնային մանրաթելային և մագնեզիումային մասեր. այո, այն ժամանակ կոմպոզիտներ չկային, բայց դիզայներները ակտիվորեն օգտագործում էին «թեթև» նյութեր մեքենայի քաշը նվազեցնելու համար, առջևի կախոցը` անկախ, հետևինը` ճոճվող կիսառանցքների վրա, արգելակները` թմբուկային, բայց «նորարարական» սառեցմամբ և նյութերով, որոնք թույլ էին տալիս արդյունավետ արգելակել մեքենան բարձր արագության հասնելուց հետո։

Բայց ամենից շատ, իհարկե, մեքենայի արտաքին տեսքն էր տպավորիչ։ Ուղղորդված թափք, հարթ գծեր, մեծ օդային մուտքեր և ֆիրմային ռադիատորային ցանց։ Կարծես ոչ թե մեքենա էր, այլ ինչ-որ ինքնաթիռ։ Արդյունքում «Uhlenhaut» անունն ինքնին դարձավ կատարելության հոմանիշ։

Հետաքրքիր է, որ նման «հեղափոխական և կատարյալ» մեքենան երբեք չի մտել արտադրության մեջ։ Պատճառը MercedesBenz-ի` ավտոմոտոսպորտին մասնակցության ավարտն էր 1955 թվականի Ֆրանսիայի Գրան պրիի ողբերգությունից հետո, որտեղ վթարի հետևանքով զոհվեց տրիբունաներում գտնվող ավելի քան ութսուն հանդիսատես։ Դրանից հետո ընկերությունը ժամանակավորապես լքեց մրցարշավները, և SLR Coupe-ն արտադրելու բոլոր հետագա ծրագրերը սառեցվեցին։ Ստեղծվեց ընդամենը երկու նախատիպ, որոնցից մեկը պատկանում էր հենց Ռուդոլֆ Ուլենհաուտին, որը հաճախ էր այն վարում ընկերության գործարանների միջև։ Հենց այդ օրինակն էլ վաճառվեց աճուրդում 2022 թվականին։

Ինչո՞ւ SLR Coupe-ն դարձավ արժեքի առումով «չեմպիոն»: Պատասխանը թաքնված է մի քանի հիմնական գործոնների մեջ: Առաջինը եզակիությունն է. այն մոլորակի վրա գոյություն ունեցող երկու օրինակից միակն է, որը հասանելի է դարձել մասնավոր սեփականատիրոջ համար, իսկ երկրորդ օրինակը գտնվում է Mercedes-Benz թանգարանում և, ըստ ընկերության խորհրդի, ոչ մի դեպքում չի վաճառվի: Երկրորդ պատճառը ավտոմոբիլային սպորտի պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկի «արձագանքն» է: Երրորդը վիճակն է. այն պահպանվել է կատարյալ վիճակում: Չորրորդը Ռուդոլֆ Ուլենհաուտի անհատականությունն է, այսինքն՝ այն եղել է ավտոմոբիլային արդյունաբերության մեծագույն ինժեներներից մեկի անձնական մեքենան: Հինգերորդն այն է, որ այդ մեքենան գնողն, ամենայն հավանականությամբ, հաջողված ներդրում է կատարել որպես ռետրո մեքենաների կոլեկցիոներ, քանի որ ապագայում կարող է այն ավելի թանկ վաճառել: Ի դեպ, այդ LR Coupe-ն անհետացել է հանրության աչքից, գնորդի անունը մնում է անհայտ: Ամենայն հավանականությամբ, մեքենան այժմ գտնվում է մասնավոր թանգարանում և դարձել է «մարգարիտ» աշխարհի ամենափակ մեքենաների հավաքածուներից մեկում։ Գնորդը, սակայն, համաձայնել է պարբերաբար ցուցադրել մեքենան հանրային միջոցառումների ժամանակ (սա վաճառքի պայմաններից մեկն էր)։

Բայց կարևոր է մեկ այլ բան. այդ մեքենայի վաճառքը նման առասպելական գնով դարձավ նշանակալի իրադարձություն։ Այն ցույց տվեց, որ ռետրո մեքենաները վաղուց անցել են տրանսպորտի և արվեստի միջև սահմանը։ Դրանք գործնականում դարձել են արվեստի առարկաներ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей