Ереван, 23.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


«Եղբորս՝ «ես ծառայում եմ, որ դու աշխատես» ձևակերպումն ինձ համար ուղենիշ է դարձել». սերժանտ Ազատ Սուքիասյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Կովսականում, տուն «վերադարձել»՝ վեց ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազատն իմ մանկության անբաժան խաղընկերն ու ընկերն է եղել։ Կյանքում էլ եղբայրս իմ ընկերն էր և է։ Չեմ ուզում անցյալով խոսել իր մասին։ Հետաքրքիր մանկություն ենք ունեցել։ Բակային տարբեր խաղերից մինչև ինտելեկտուալ խաղեր, ես ամենուր իր խաղընկերն եմ եղել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մերին՝ Ազատի քույրը։ Եղբորը Մերին հավասարակշռված և ուրախ է նկարագրում, շեշտում է նաև նրա խելացի լինելը։

Ազատը ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից է։ «Ակնալիճ գյուղում պապիկի տուն ունեինք։ Մեր մանկությունը հավասարապես անցել է և՛ Մեծամորում, և՛ Ակնալիճում։ Սովորել ենք Ակնալիճի միջնակարգ դպրոցում։ Բոլոր առարկաները հավասարապես սովորում էր»։ Այնուհետև Ազատն ուսումը շարունակում է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանում։ «Արդեն ընդունելությունն ավարտվել էր վարժարանում, բայց առաջարկեցինք ստուգել իր գիտելիքները։ Հարցեր տվեցին ֆիզիկայից, քիմիայից և մյուս առարկաներից, բացառությամբ օտար լեզվի, որովհետև օտար լեզվի ուսուցիչ չէինք ունեցել դպրոցում և առարկան չէինք ուսումնասիրել։ Նա բոլոր հարցերին պատասխանեց, իր գիտելիքների շնորհիվ, որպես բացառություն, ընդունվեց վարժարան և այն ավարտեց բարձր առաջադիմությամբ»։

Մերին պատմում է՝ իրենց ընտանիքում շատ զինվորականներ են եղել։ «Մեր գենի մեջ դա կա, անգամ մի շրջան ես էի ուզում դառնալ զինվորական։ Մայրիկս էլ մանկավարժ է, մեր ընտանիքում շատ արժևորվել է հայրենիքը։ Ազատը որոշեց ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, բայց անարդարության պատճառով չստացվեց։ Եղբայրս ասաց. «Կգնամ բանակ, կգամ, հետո մի բան կանեմ»։ Ծառայությունից վերադառնալուց հետո մոտ երկու տարի մեկնեց Ռուսաստան արտագնա աշխատանքի, վերադարձավ՝ Հայաստանում լավ է, էլ ոչ մի տեղ չեմ գնա։ Հետո արդեն 2012 թվականից պայմանագրային ծառայության անցավ Էջմիածնի Քիմիական զորամասում»։

Ազատը Չինաստանում և Ռուսաստանում մասնակցել է «Համաբանակային խաղերին»։ Քույրիկն ասում է՝ հետո արդեն ծառայակից ընկերներն են պատմում, որ բոլորն Ազատին որպես թարգմանիչ էին ճանաչում։ «Եղբայրս շատ վարժ ռուսերեն է խոսել, և խաղերին մասնակցում էր՝ որպես լրագրող-թարգմանիչ։ Հրաշալի տիրապետում էր նաև մայրենի լեզվին, գրագետ տեքստեր էր կազմում»։ Ծառայության ընթացքում Ազատը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Բնականաբար, անմիջապես զանգեցի Ազատին, ասաց, որ աշխատավայրում է։ Ես իրեն զանգահարում էի, եթե չէր պատասխանում կամ անջատում էր, ուրեմն գիտեի, որ հարմար պահ չէ։ Բայց ընթացքում պարտադիր հետ էր զանգահարում, գիտեր՝ հակառակ դեպքում ուղղակի չեմ քնելու։ Շատ գաղտնապահ էր, ամենաիսկական զինվորական։ Ինձ չի ասել, թե երբ է մեկնել մարտի դաշտ, որտեղ է եղել։ Այդ ընթացքում էլ մայրիկս Ռուսաստանում էր՝ քույրիկիս մոտ։ Ազատի խոսքերն ուղղակի փոխանցում էի մայրիկին։ Մեկ անգամ իրեն խնդրեցի՝ մայրիկի հետ թեկուզ մեկ րոպե խոսիր, որովհետև իմ ասածներին չի հավատում, այսքան զոհեր ու վիրավորներ կան։ Գիտեի, որ զորամասից իրենց տարել են Կապան, թե ուր է տեղափոխվել այնտեղից, դա արդեն չգիտեի։ Երբ այլ տեղերից ինֆորմացիա ունենալու պարագայում զանգահարում էի իրեն ու հարցնում, թե ինչու ինձ չի ասում՝ որտեղ է, Ազատն արձագանքում էր. «Դրանով ինչ է փոխվելու, հանգիստ ապրիր քո համար»։ Եթե ես այլ մարդկանցից տեղեկություն չստանայի, նա ինձ այդպես էլ չէր ասելու, թե որտեղ է։ Զինվորական էր՝ զուսպ, հավասարակշռված, լռակյաց, իր գործին տիրապետող։ Երբ ժամանակ առ ժամանակ իրեն ասում էինք ծառայությունից դուրս արի, արձագանքում էր. «Ես ծառայում եմ, որ դու հանգիստ աշխատես»։ Հիմա եմ հասկանում, թե ինչ նկատի ուներ»։

Վերջին անգամ Ազատը քույրիկին է նամակ գրել։ «Շատ ուշ ժամի ենք խոսել։ Հոկտեմբերի 21-ի գիշերն էր գրել. «Քո՛ւր, անջատում եմ հեռախոսը, կարող է ապահով չլինել, ես քեզ անպայման կզանգեմ»։ Ես մինչև հիմա իր «անպայմանին» եմ սպասում»։

Հոկտեմբերի 21-ին է զոհվել Ազատը՝ Կովսականում։ «Այդ տարածքում գրեթե մարդ չի եղել, թե ինչու են տղաներին տարել այդտեղ, ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Շատ այլ հարցերի պատասխան ևս չունենք։ Այդ պատճառով ընտանիքներով հավաքվեցինք և հրամանատարներին դատի տվեցինք։ Այնտեղ, որտեղ տղաներին տարել էին, իրենք այնտեղ ընդհանրապես չպետք է լինեին։ Այն, որ նրանք Քիմիական զորամասից էին, արդեն հուշում էր, թե ինչ գործողությունների պետք է մասնակցեն, որտեղ լինեն։ Հատուկ պատրաստված զինվորականներ էին, բայց իրենք մարտի էին բռնվել թշնամու հետ»։ Դատական նիստերը մինչ օրս շարունակվում են։ Արդարության ակնկալիք ունեն տղաների հարազատները։ Հարցերը շատ են, պատասխանները՝ ոչ լիարժեք, կցկտուր, իրար հակասող։

Ազատի տուն «վերադարձը» երկար է տևել։ Փնտրտուքների, նույնականացման, ընտանիքին փոխանցման ժամանակահատվածը տևել է վեց ամիս։ Ազատի հուղարկավորությունը 2021 թվականի ապրիլի 19-ին էր։ «Մենք իրեն չենք տեսել, շատ դժվար է ընդունել այս իրականությունը։ Բայց մյուս կողմից՝ հետազոտության արդյունքում ունենք նույնականացում։ Ուղղակի հոգու խորքում ունես հույս, որ հանդիպելու ես իրեն, այլ հարց է, թե երբ ու որտեղ է լինելու այդ հանդիպումը»։

Ապրելու ուժի մասին։ «Մայրիկիս մեկ բան եմ խնդրել՝ մա՛մ, ես էլ եմ քո երեխան։ Թող Ազատի մայրիկն Ազատի համար լացի, իսկ Մերիի համար Մերիի մայրիկն ապրի։ Եղբայրս ամուր մարդ էր։ Չէր սիրում մարդու տրտնջացող տեսակը։ Ես հիմա չեմ անի մի բան, ինչի համար նա կամաչեր կամ գլուխը կկախեր։ Իրենից հետո ես օգնության ձեռք մեկնեցի և՛ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, և՛ մանկավարժներին։ Ես դա անում եմ, քանի որ ինքն այդպես էր անում։ Դրա մեջ եմ գտել իմ ուժը։ Իմ ձեռքբերումները նվիրում եմ իմ եղբոր հիշատակին։ Իր՝ «ես ծառայում եմ, որ դու աշխատես» ձևակերպումն ինձ համար ուղենիշ է դարձել։ Մենք նման էինք իրար աշխատանքի նկատմամբ մեր պատասխանատվությամբ ու նվիրումով»։

Ազատի զոհվելուց հետո է ընտանիքը նրա դարակում գտնում որդու ստեղծագործությունները։ «Ընտանիքի անդամներին, հայրենիքին նվիրված ստեղծագործություններ ունի։ Դրանք հիմա աչքի լույսի պես պահում-պահպանում ենք»։

Հ. Գ. - Սերժանտ, ջոկի հրամանատար Ազատ Սուքիասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ակնալիճ գյուղի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

За пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистовГорис: выдача гуманитарной помощи арцахским беженцам продолжается«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»В Сюникской области стартовала выдача гуманитарной помощи арцахским беженцамКто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»