Մարզաշխարհի հարյուրավոր հեղինակավոր ներկայացուցիչներ նախաձեռնել են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» ծրագիրը. Ծառուկյան
БЛОГԱյսօր ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հարցի շուրջ, որն անպայման պետք է կարևոր տեղ ունենա «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։ Խոսքը թմրամոլության դեմ պայքարի մասին է։
Թմրամոլությունը չարիք է, ողբերգություն բերող չարիք։ Ամեն կերպ, ամեն օր բոլորով պետք է պայքարենք սրա դեմ։
Չի կարող լինել անտարբերություն սրա հանդեպ։ Այնքան անսպասելի կարող է մտնել մարդկանց տները, հարամել ամեն ինչ, ողբերգություն ու տառապանք բերել։
Սա այն հարցն է, որտեղ փոխզիջում չկա, ուղղակի չի կարող լինել։
Պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը, պետք է բոլորի ջանքերը միավորել՝ երիտասարդների, ծնողների, ուսուցիչների, մարզաշխարհի, մտավորականության, մասնավորի և պետության։ Միասին աշխատեցինք՝ արդյունք կլինի։
Մարզաշխարհի հարյուրավոր հեղինակավոր ներկայացուցիչներ նախաձեռնել են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» ծրագիրը։
Ես որպես անհատ, որպես այս երկրում ապրած, կառուցած, ստեղծած մարդ, պատրաստ եմ անձնական բոլոր ջանքերս ներդնել այս չարիքի դեմ պայքարում։ Եթե մենք չունեցանք առողջ սերունդ, ապա չենք ունենալու ոչինչ։
Սա այն չարիքն է, որը չի ճանաչում տարիք, սեռ, սոցիալական վիճակ, կուսակցական պատկանելություն, նախկին, ներկա։ Սա բոլորիս խնդիրն է։ Սա մեր ապագայի խնդիրն է։
Հեռու պահենք մեր երկիրը, մեր քաղաքներն ու գյուղերը, մեր բակերը, մեր շենքերը, մեր տները այս չարիքից։ Միասին գրագետ ու համառ աշխատենք՝ կկոտրենք այս չարիքի ողնաշարը։
Աստված մեր ընտանիքներին պահապա՛ն․․․
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



