Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանցիները արդեն գալիս են հանգիստ Հայաստան․ ի՞նչ պլաններ ունի Ալիևը Հայաստանի վրա

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով, որ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։ Այս մասին նա հայտարարել էր Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։ 

«Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը, և այս քարոզչությունը շարունակվում է։ Այսօրվա Հայաստան ադրբեջանցիների վերադարձը չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին և պետությանը։ Մենք պետք է մեր պատմական հողերը վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այստեղ, իհարկե, հիմնական պատասխանատվությունն ընկնում է պետության վրա», - ասել է Ալիևը:

Նա հայտարարել է, որ Սևանա լիճ չկա, կա Գյոյչա։

Այս ամենից հետո ի՞նչ ունի ասելու Նիկոլ Փաշինյանը  հայ ժողովրդին, արդյո՞ք նա նույնպես համամիտ է Իլհամ Ալիևի հետ, իսկ եթե ոչ, ապա Ալիևը ՀՀ սուվերեն տարածքի մասին չի՞ խոսում` խեղաթյուրում պատմությունը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը լուռ ու մունջ լսում է Իլհամ Ալիևին, հայ ժողովուրդը համացանցում միայն իր դժգոհությունն է հայտնում Ալիևի հայտարարությունների մասով։

Արդյո՞ք Փաշինյանն ու Ալիևը արդեն պայմանավորվել են ադրբեջանցիների վերադարձի մասով, իսկ Սևանա լիճը արդեն ադրբեջանակա՞ն է Փաշինյանի թիմի և Ալիևի համար․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ, ում մուտքը ՀՀ հուլիսի 5-ին արգելվել է Պյատիգորսկից վերադառնալիս։

«Մենք տեսնում ենք, որ այն ինչի մասին խոսք է գնում բանակցությունների ժամանակ, դա ի վերջո վերածվում է միակողմանի զիջումների, տեսնում ենք՝ այսպես կոչված «Թրամփի ուղին», որտեղ հայ ուժայինները, սահմանապահները չեն կանգնելու և ստուգելու ադրբեջանցիներին, դա է Ադրբեջանի պահանջը։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով նման կերպ ո՛չ կկարողանա բեռ տեղափոխել, ո՛չ մարդկանց և այլն։ Այս պահին խոսք է գնում «վերաբնակեցման մասին», այստեղ պարիտետային սկզբունք չկա,  քանի որ ՀՀ իշխանությունը նշում է, որ ոչ մի դեպքում այդ հարցը չպետք է բարձրաձայնենք, իսկ Ադրբեջանը՝ հակառակը»,- նշեց Իգիթյանը։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ ղեկավարությունը նշում է, որ պետք է հրաժարվենք պատմական Հայաստանից, իսկ Ադրբեջանը կեղծ պատմական Ադրբեջան է ստեղծում և այդ նարատիվն առաջ է տանում։ Այս ամենը ընդունում է Փաշինյանի թիմը։

«Միակողմանի զիջումները Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներն են, և նույնն է ՀՀ այսօրվա ղեկավարության մոտեցումը, միակողմանի զիջում՝ ՀՀ շահերի հաշվին։ Մինչ ընտրությունները Փաշինյանը փորձելու է հայ հասարակության վրա ծախել այդ փաթեթը՝ իբր ինքը հասել է խաղաղության։ ՀՀ-ն կրճատում է իր ռազմական բյուջեն, իր բանակը, իսկ Ադրբեջանը հակառակն է անում՝ նոր տեխնիկա է առնում, նոր հատուկ նշանակության ստորաբաժանումներ է ստեղծում, և հայտարարում է, որ Հայաստանը իր պատմական հայրենիքն է և իրենք պետք է «վերադառնան»։ Կա՛մ լինելու է հերթական միակողմանի զիջում, կա՛մ հերթական ադրբեջանական ագրեսիա»,- ասաց քաղաքագետը։

Ալիևը հայտարարեց, թե Սևանա լիճ չկա, կա Գյոյչա, ի՞նչ են ուզում ասել դրանով, արդյո՞ք հաջորդը Սևանն է, միակողմանի զիջում կրկին կլինի՞։

«Արդեն ասել են, որ զիջելու են նոր անկլավներ, սակայն, ինչ վերաբերվում է Սևանին, ապա այստեղ փոխվելու է Փաշինյանի և Ալիևի մարտավարությունը, և հանձնվելու է ոչ թե որպես պետության, այլ իրենք այդպես ասացին «վերաբնակեցնելու են» Սևանը, կամ Ադրբեջանը կիրականացնի ևս մեկ ռազմական օպերացիա, դուրս գա Սևանի ափին և այդ դիրքերից խոսի։ Ադրբեջանի նպատակները չեն փոխվել, իսկ հնարավորությունները ավելացել են։ Իսկ ադրբեջանցիների գալու մասով, իրենք հիմա էլ են գալիս Հայաստան, գալիս են Վրաստանով կամ Իրանով, ադրբեջանական անձնագրերով գալիս են, մնում են հյուրանոցներում, եղել են դեպքեր, որ հյուրանոցներից ահազանգել են Ոստիկանություն, իսկ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունից ասել են՝ երբ-որ իրենք՝ ադրբեջանցիները հանցագործություն անեն, այդ ժամանակ կզանգեք։ Ուրիշ հարց, եթե իրենք հասնեն ինչ-որ պայմանավորվածությունների և ադրբեջանցիներն ունենան առանձին ամրագրած և երաշխավորված իրավունքներ անվտանգության վերաբերյալ, այդ դեպքում այլ իրավիճակ կլինի, իրենք և՛ կսադրեն, և՛ հրահրելու են կոնֆլիկտ, և հայերը դուրս կգան այդ տարածքներից, որտեղ սադրելու են»,- հայտնեց Իգիթյանը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира