Հայաստանում, իհարկե, սոցիալական արդարության կարիքը այլընտրանք չունի․ Մհեր Ավետիսյան
БЛОГԱյսօր տեղի է ունեցել պատմական իրադարձություն աշխարհի ամենակապիտալիստական քաղաքներից մեկում՝ Նյու Յորքում․ քաղաքապետ է ընտրվել սոցիալիստ և կոմունիստի համբավ ունեցող Մամդանին։
Սա ցույց է տալիս, որ դասակարգերի պայքարը՝ այսպես ասած «հարուստների» ու «աղքատների», կամ ավելի ճիշտ՝ այն մարդկանց, ովքեր սոցիալական արդարություն են ուզում, աշխարհի բոլոր երկրներում նոր թափ է ստանում՝ և նույնիսկ կապիտալիստական Միացյալ Նահանգներում, և նույնիսկ կապիտալիստական Նյու Յորքում։
Սա նշանակում է, որ պետք է լուրջ վերաբերվել սոցիալական արդարության գաղափարին, քանզի մարդկանց մեծամասնությունը այլևս հոգնել է, որ հարստությունը կուտակվում է փոքր թվով մարդկանց ձեռքերում, և նրանք փորձում են ապրել շռայլ կյանքով և մարդկության մեծամասնությանը ցույց տալ, ստիպել, որ նրանք պետք է աշխատեն, նրանք պետք է չարչարվեն, նրանք պետք է վատ սնվեն, նրանց երեխաները պետք է լավ կրթություն և առողջապահություն չունենան, բայց մի փոքր խումբ մարդիկ պետք է շարունակեն ուղղակի վայելել մարդկության մեծամասնության աշխատանքի արդյունքները։
Իսկ Հայաստանում, իհարկե, սոցիալական արդարության կարիքը այլընտրանք չունի։
Մարդիկ ուզում են արդարություն, ուզում են, որ մարդը ապրի իր աշխատածով,
ոչ թե մի քանիսը անարդարության միջոցով շքեղ կյանք վարեն, իսկ մեծ մասը գոյատևի։
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
5
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян



