Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակաշրջանում, երբ կապի միջոցները և թվային գործիքները զարգանում են հսկայական արագությամբ, հասարակությունները կանգնում են ոչ միայն նոր հնարավորությունների, այլև նոր սպառնալիքների առաջ։ Զեղծարարություններն այսօր հասել են աննախադեպ մասշտաբների՝ իրենց խոր և բազմաշերտ դրսևորումներով, պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների, տվյալների փոխանակման ու մշակման կարողությունների, արհեստական բանականության և ինտերնետային համաշխարհային ցանցի տարածմամբ։ Եթե նախորդ տասնամյակներում զեղծարարությունները հիմնականում սահմանափակվում էին ֆիզիկական միջավայրով՝ փաստաթղթերի, ստորագրությունների կամ տարբեր ծառայությունների կեղծմամբ, ապա այսօր սա դարձել է գլոբալ, անտեսանելի ու սահմաններ չճանաչող երևույթ, որի ամենավտանգավոր առանձնահատկությունն այն է, որ ցանկացած մարդ՝ անկախ իր գտնվելու վայրից, կարող է հայտնվել զոհի կարգավիճակում։

Այս համատեքստում համաշխարհային մակարդակով օրեցօր ավելանում են զեղծարարության այնպիսի տեսակները, որոնց հիմքում նորագույն տեխնոլոգիաներն են։ Արհեստական բանականության զարգացման արդյունքում հնարավոր է ստեղծել սինթետիկ տեսանյութեր կամ ձայներ, որոնք անբաժանելիորեն նման են իրականին՝ հնարավոր դարձնելով ոչ միայն մարդկանց խաբելը, այլև նրանց հեղինակության, ֆինանսական կամ անձնական անվտանգության տեսանկյունից լրջագույն վնաս հասցնելը։ Դիփֆեյք տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է գեներացնել տեսանյութեր, որտեղ հայտնի մարդիկ, պաշտոնյաներ կամ շարքային քաղաքացիներ «երևում» են իրականում չկատարված գործողություններ կատարելիս, որոնք կարող են օգտագործվել շանտաժի, շորթման, քաղաքական մանիպուլ յացիաների, հանրային կարծիքի վրա ազդելու և այլ նպատակներով։ Սինթետիկ ձայների գեներացիան ևս նոր սպառնալիք է՝ թույլ տալով զանգահարել մարդկանց ու ներկայանալ որպես նրանց հարազատ, գործակից, բանկի աշխատակից կամ պաշտոնյա՝ համոզելով տրամադրել կարևոր տվյալներ, կատարել փոխանցումներ կամ բացել գաղտնաբառեր։

Այս ամենին գումարվում է այն իրողությունը, որ զեղծարարության հնարքներն անընդհատ կատարելագործվում են. նոր գործիքներն ու մեթոդները արագորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, և որևէ երկրի սահմանային ռեժիմը կամ իրավական դաշտը այլևս չեն կարող հանդիսանալ բավարար խոչընդոտ։

Որևէ անձ, գտնվելով աշխարհի մի ծայրում, կարող է ընդամենը վայրկյանների ընթացքում կեղծել փաստաթղթեր, կազմակերպել ֆիշինգային կամ ֆարմինգային հարձակումներ, սոցիալական ինժեներության միջոցով մոլորեցնել հազարավոր մարդկանց և կիրառել նրանց դեմ զանազան սխեմաներ՝ առանց իր ինքնությունը բացահայտելու վտանգի։

Սա համաշխարհային խնդիր է, որի դեմ պայքարը պահանջում է ոչ միայն ազգային, այլև միջազգային համագործակցություն, կրթություն, իրավական հստակություն և տեխնոլոգիական լուծումների մշտական նորացում։

Հայաստանում այս թեման հատկապես ակտուալ է՝ հաշվի առնելով երկրին բնորոշ մի շարք առանձնահատկություններ։ Այսօր արդեն նաև մեր երկրում են հազարավոր մարդիկ դառնում զեղծարարների զոհ՝ տարբեր թվային սխեմաների միջոցով։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ հասարակության լայն շերտերը չունեն թվային հիգիենայի, տեղեկատվական անվտանգության և կիբեռպաշտպանության մասին բավարար գիտելիքներ։ Շատերը չեն կարողանում տարբերել իրականը կեղծից, չեն ճանաչում վտանգավոր հղումները, չեն կարողանում գնահատել իրենց տվյալների արժեքը, ինչի հետևանքով հեշտությամբ են տրամադրում իրենց անձնական ու ֆինանսական տվյալները՝ բանկային քարտի տվյալներ, օգտագործվող գաղտնաբառեր, անձնագրային կամ սոցիալական ցանցերի մուտքանուններ և այլն։

Ֆիշինգը՝ որպես ամենատարածված զեղծարարական մեթոդ, Հայաստանում օրեցօր ավելի վտանգավոր դրսևորումներ է ստանում։ Զեղծարարները հաճախ ստեղծում են կեղծ կայքեր, որոնք արտաքինից գրեթե չեն տարբերվում իրական բանկային կամ պետական կայքերից, ուղարկում են զանգվածային կամ անհատական էլեկտրոնային նամակներ կամ հաղորդագրություններ, որոնց միջոցով խաբում են օգտատերերին՝ ստիպելով մուտքագրել իրենց գաղտնի տվյալները։ Այս մեթոդի «զարդարանքն» այն է, որ հաճախ ուղերձները գրվում են գրագետ հայերենով, օգտագործում են պաշտոնական լոգոներ, ինչը մեծացնում է վստահությունը։

Ֆարմինգը ևս տարածված երևույթ է. այստեղ արդեն տրաֆիկը վերահղվում է կեղծ կայքի, իսկ օգտատերը, առանց կասկածելու, մուտքագրում է իր տվյալները, որոնք անմիջապես հայտնվում են խարդախների ձեռքում։

Սոցիալական ինժեներությունը ևս դարձել է զեղծարարության համատարած գործիք։ Զանգահարելով քաղաքացիներին, ներկայանալով տարբեր ծառայությունների աշխատակից, նույնիսկ՝ պաշտոնյաներ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, խաբեբաները հոգեբանական ճնշման կամ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով ստիպում են արագ որոշումներ կայացնել, ինչի արդյունքում քաղաքացին տրամադրում է իր տվյալները կամ կատարում փոխանցումներ։

Անընդհատ զարգանում են նաև խարդախության այլ մեթոդներ։ Օրինակ՝ ավելանում են կեղծ վարկային առաջարկները, կեղծ մրցանակախաղերը, կեղծ ներդրումային հարթակները, որտեղ մարդկանց առաջարկում են հեշտությամբ գումար վաստակել կամ նվերներ ստանալ։

Իսկ վերջերս արձանագրված դեպքերից մեկը, որի ժամանակ նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ստորագրությունն է կեղծվել, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ զեղծարարները պատրաստ են ավելի հեռու գնացող քայլերի՝ օգտագործելով տեխնոլոգիաներ, գրաֆիկական ծրագրեր, անգամ արհեստական բանականություն՝ իրենց նպատակներին հասնելու համար։

Այս ամենը մի կողմից էլ բացահայտում է իրավական ու վերահսկողական համակարգերի թերիությունը։ Հայաստանում զեղծարարությունների խնդրի առանձնահատկություններից մեկն այն է, որ համապատասխան կառույցները հիմնականում արձագանքում են արդեն իրականացված դեպքերին։ Հաճախ զեղծարարության մասին հաղորդագրությունները տարածվում են միայն այն ժամանակ, երբ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ արդեն դարձել են զոհ։ Այս իրավիճակը պայմանավորված է ինչպես ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ թվային գրագիտության պակասով, իրավական դաշտի թերիությամբ և հանրային իրազեկման մեխանիզմների ոչ բավարար արդյունավետությամբ։ Մարդիկ տեղեկանում են ռիսկերի մասին միայն այն ժամանակ, երբ վտանգն արդեն իրագործվել է։ Բացի այդ, զեղծարարներին հայտնաբերելու և պատժելու գործընթացը հաճախ չափազանց դանդաղ է, ինչը խոչընդոտում է կանխարգելման և հանրային վստահության բարձրացման հնարավորությունը։

Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես փոխել մոտեցումները և կառուցել այնպիսի միջավայր, որը դժվարացնում, եթե ոչ՝ անհնարին է դարձնում զեղծարարության իրականացումը։ Նախ՝ պետք է էապես բարձրացնել հանրային իրազեկվածությունը, ներդնել կրթական ծրագրեր՝ սկսած դպրոցներից մինչև մեծահասակների ուսուցում, որոնք կսովորեցնեն քաղաքացիներին տարբերել վտանգավոր հաղորդագրությունները, ճանաչել կեղծված կայքերը, չթողնել իրենց տվյալները անծանոթ հարթակներում, չհավատալ հեշտ հարստանալու խոստումներին, չբացել կասկածելի հղումները։ Պետք է զարգացնել թվային գրագիտությունը՝ որպես ժամանակակից հասարակության կենսագործունեությանն ուղղված անհրաժեշտություն։ Երկրորդ հերթին պետք է ամրացնել իրավական դաշտը, ապահովել խիստ պատժամիջոցներ ոչ միայն զեղծարարների, այլև նրանց օժանդակողների նկատմամբ, ներդնել արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման համակարգեր, որոնք թույլ կտան կանխել խարդախության տարածումը նախքան զանգվածային զոհերի ի հայտ գալը։ Չպետք է անտեսել նաև տեխնոլոգիական միջոցները՝ տվյալների պաշտպանության համակարգերը, երկաստիճան նույնականացումը, հեռակառավարման ծրագրերի և հակավիրուսների կիրառումը, բանկերի ու պետական կառույցների կողմից մշտական մոնիտորինգի իրականացումը։ Միաժամանակ, պետք է խրախուսել միջազգային համագործակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, նորարարական լուծումների ներգրավման, միջազգային փորձի կիրառման և համատեղ կիբեռհանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Հակառակ դեպքում, եթե չկան համակարգային, արագ ու համապարփակ քայլեր, զեղծարարները շարունակելու են օգտվել հասարակության խոցելիությունից, փորձելու են նորանոր մեթոդներ, կատարելագործելու են իրենց սխեմաները՝ ի վնաս ոչ միայն առանձին քաղաքացիների, այլև երկրի տնտեսության, պետական ինստիտուտների, հանրային վստահության։ Նկատի ունենանք, որ զեղծարարության վտանգը ներկայումս ոչ միայն անհատի, այլև երկրի անվտանգության խնդիր է, ու դրա դեմ պայքարը պահանջում է միասնական, ճկուն, շարունակական ջանքեր՝ պետական, մասնավոր և հանրային բոլոր մակարդակներում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян