Ինչպե՞ս մտերմանալ տղամարդու հետ
ЛАЙФԱյսօր ուզում եմ խոսել այն գործողությունների ու բառերի մասին, որոնք վիրավորում և սպանում են զգացմունքները, քանդում նոր ձևավորվող հարաբերությունները: Այսպիսով,
- Միամիտ աղջիկները, ցանկանալով բարձրացնել իրենց վարկանիշը, պատմում են, թե ինչպիսի երկրպագուներ են ունեցել: Խանդավառությամբ նկարագրում են, որ նրանցից մեկը հիանալի էր, մյուսը` միջակություն, իսկ երրորդը` ոչնչություն: Ձեր կողքի տղամարդը կսկսի համեմատվել նրանց հետ: Բացի դա, նա կսկսի մտածել, որ դուք քննարկում եք իրեն ձեր ընկերուհիների հետ:
- Ամենակոպիտ սխալներից է պատմել նրան ձեր նախկին կյանքի ինտիմ մանրամասների մասին: Եթե նույնիսկ նա պահանջում է այդ անել, ապա զգուշացե′ք: Տղամարդու համար ցանկացած համեմատություն նույնն է, ինչ ցլի համար կարմիր թաշկինակը: Մի համեմատեք ձեր զուգընկերոջը նաև ուրիշների ամուսինների կամ ֆիլմի հերոսների հետ:
- Տղամարդու համար շատ կարևոր է իր ազատությունը: Նա նյարդայնանում է, երբ իրեն հարցնում են ու՞ր ես գնում, որտե՞ղ ես այժմ, ե՞րբ կգաս, կամ այո′, այժմ ես հասկացա, թե դու ով ես:
- Չի կարելի տղամարդու նկատմամբ ներկայացնել ձեր իրավունքները, հատկապես հարաբերությունների սկզբում: Տղամարդիկ վախենում են այն կանանցից, ովքեր փորձում են իրենց կինը դառնալ: Ժամանակի ընթացում նրանք իրենք կառաջարկեն իրենց կինը դառնալ. պարզապես ժամանակ տվեք, որ սովորեն ձեզ:
- Դարձեք տղամարդու համար անհրաժեշտություն. թող նա համեմատի ձեզ իր միայնության հետ:
- Կարողացեք լսել նրան և խոսել նրա հետ: Ցույց տվեք, որ նա ձեզ վրա լավ տպավորություն է թողնում:
- Հիշեք, որ նա չպետք է պարտվի կամ զգա իրեն ոչ իր ափսեի մեջ: Հաճոյախոսություններ արեք` ուղղված նրա թաքնված հատկություններին: Օրինակ` միայն քեզ պես տղամարդը պետք է կրի նման փոխկապ: Միևնույն ժամանակ դուք ինքներդ պետք է կարողանաք հաճոյախոսություններ ընդունել, չնայած շատ կանայք դա տանել չեն կարողանում:
- Մի փորձեք տղամարդուն կյանք կամ բարոյականություն սովորեցնել:
- Եվ որ ամենակարևորն է եղեք հոգատար ու սիրող: Տղամարդը պետք է զգա ձեր ջերմությունն ու նվիրվածությունը:
1
Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»
2
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
3
«Табу» исторической памяти: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



