Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ». ավագ սերժանտ Վաչագան Դադալ յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին «Լուսնյակ» կոչվող տեղանքում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վաչագանս շատ աշխույժ երեխա էր, սպորտով էր զբաղվում։ Պատանիների ազատ ոճի ըմբշամարտի անհատական առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնական, պարգևատրվել պատվոգրերով և արժանացել մեդալների: Հարգանքով էր բոլորի նկատմամբ։ Փոքրուց սիրում էր անակնկալներ մատուցել։ Մի օր զանգեց. «Մա՛մ, կարո՞ղ ես մի քիչ ուշ գալ տուն»։ Հարևանի տանն էի, կրկին զանգեց՝ հիմա կարող ես գալ։ Մարտի ութն էր։ Ծաղիկներ ու նվեր էր պատրաստել ինձ համար։ Երևի աղջիկ երեխան այդքան բան չէր կարող մտածել։ Նույնն էլ՝ հասուն տարիքում։ Վարդերով եկավ իմ աշխատավայր ինձ շնորհավորելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նադեժդան՝ Վաչագանի մայրը։ Ասում է՝ որդին վաղ տարիքից առանց հայրիկի է մեծացել։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Վալերան 2003 թվականին մահացել էր դժբախտ պատահարի հետևանքով։ «Ոչ մեկի ձեռքին չի նայել, հպարտ էր այդ առումով, ես էլ ամեն ինչ արել եմ, որ երբեք որևէ բանի կարիք չզգա»։

Վաչագանը ծնունդով Արցախից է՝ Մարտունի քաղաքից։ Սովորել է Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ-հոսքային դպրոցում։ Ընտրությունը կանգ է առել բնագիտական հոսքի վրա: «Դպրոցում սովորելու տարիներին իրեն միշտ ասում էի՝ այնպիսի բան չանես, որ ինձ բողոքեն։ Կրթության բաժնի աշխատող էի։ Միշտ ասում էր. «Մա՛մ, ինձանից երբեք որևէ մեկը չի բողոքի»։ Ընկերների հանդեպ էր շատ ուշադիր, չէր հանդուրժում, երբ տղաներն աղջիկներին նեղացնում էին կամ ոչ պատշաճ բառապաշարով խոսում»։ Մայրիկն ասում է՝ դպրոցից հետո Վաչագանը սեփական ուժերով ընդունվել է Արցախի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետ, ուսանել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ։ Այնուհետև մեկնել է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Արցախի ՊԲ-ի 3-րդ պաշտպանական շրջանի զենիթահրթիռային մարտկոցում: Եղել է ջոկի հրամանատար: Ծառայության ժամանակ մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ ցուցաբերելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգևատրվել է պատվոգրերով և մեդալներով։ Տիկին Նադեժդան հիշում է՝ որդու 18-ամյակը չէր լրացել, դիմում էր գրել նախարարին, որ ցանկանում է մեկնել ծառայության։ «Ինձ զանգահարեցին նախարարությունից, հարցրեցին՝ տեղյա՞կ եմ, որ դիմում է գրել Վաչագանը։ Ասաց. «Մա՛մ, ես մեկնելու եմ ծառայության, չասես, որ տեղյակ չես»։ Ու այդպես էլ մեկնեց բանակ»։ Քառօրյա պատերազմի ժամանակ, չնայած չէր ծառայում, բայց օգնում էր տղաներին ինչով կարողանում էր։

Վաչագանի մարտական ուղին փաստում է. «Վաչագան Վալերայի Դադալ յանը 2016 թ. հուլիս ամսից զորակոչվում է զինվորական ծառայության։ Հաշվի առնելով իր հմտություններն ու կարողությունները՝ նշանակվում է ՊԲ N զորամասի Զենիթային հրթիռային հրետանային մարտկոցի Զենիթահրթիռային դասակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր «իգլա» համալիր ջոկի հրաձիգ զենիթահարի պաշտոնում։ Ծառայության ընթացքում ձեռք բերած մասնագիտական և կազմակերպչական ցուցանիշների շնորհիվ նշանակվում է ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պաշտոնում և շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում։ Որպես կրտսեր հրամանատար՝ նա կարողանում էր հմտորեն ղեկավարել ջոկը։ Ծառայության ընթացքում ցուցաբերում է մասնագիտական բարձր ցուցանիշներ։ Համաբանակային մրցումներում բազմիցս զբաղեցրել է մրցանակային տեղեր, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում և արժանացել տարբեր խրախուսանքների»։

Զորացրվելուց հետո Վաչագանն ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանում։ Նույն ժամանակահատվածում մոտ երկու տարի ծառայել է Ստեփանակերտի ոստիկանության ՊՊԾ-ի գումարտակում: Այդ ընթացքում Վաչագանը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին, եղել է թեժ կետերում, մասնակցել Ջրականի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին։ «Ընկերներից մեկի պատմելով, Վաչագանի հետ միասին Հադրութում, թշնամուն մեծ վնասներ հասցնելով, կարողացել են դուրս գալ շրջափակումից՝ իրենց հետ դուրս բերելով վիրավորներին և զոհված ընկերներին։ Պատմում են, որ երբ ասում էին, թե ինչ-որ թեժ տեղ պետք է գնան, առաջինն ինքն էր առաջ գալիս։ Ինձ չէր ասում, թե որտեղ է, գիտեի, որ Ստեփանակերտում է։ Անգամ հետախուզության է գնացել։ Ամեն տեղ փորձել է լինել, որ թույլ չտա թշնամու մուտքը մեր սահման։ Ինչի միջով ասես չի անցել 44-օրյա պատերազմի օրերին»։

44-օրյա պատերազմի օրերին Վաչագանի տունը ռմբակոծությունից վթարվում է։ «Ոստիկանությունից դուրս եկավ նաև այդ պատճառով, որ մնար Մարտունիում, վերահսկեր տան կառուցումը։ Ասում էր՝ կգնամ դասի, դիրքեր ու նաև կվերահսկեմ տան կառուցումը»։ Ավարտելով Արցախի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան։ Երկու տարի անց՝ 2023 թվականին արժանացել է մագիստրոսի աստիճանի: Մագիստրատուրայում սովորելուն զուգընթաց Վաչագանն անցել էր նաև պայմանագրային ծառայության։ «Շաբաթը երկու օր էր դասի գնում, որոշեց նաև ծառայել։ Դիրքեր էր բարձրանում, նաև հասցնում էր դասի գնալ։ Ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպել»։ 2021 թվականին էր Վաչագանն անցել պայմանագրային ծառայության, նշանակվել N զորամասի Զենիթահրթիռային մարտկոցի 2-րդ ԶՀ դասակի 2-րդ ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պաշտոնում։ Որոշ ժամանակ անց նշանակվել էր Զենիթահրթիռային մարտկոցի 2-րդ զենիթահրթիռային դասակի հրամանատար։ «Նախարարի հրամանով իրեն նշանակել էին սպայի պաշտոնում, բայց կոչումը չէին տվել։ Կադրային բաժնի անփութության պատճառով նշված է եղել, որ Վաչագանս ունի միջնակարգ կրթություն, այնինչ երկու կարմիր դիպլոմով ավարտել էր բուհերը»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախյան դիրքերի վրա։ Վաչագանի մարտական ուղին փաստում է. «Սեպտեմբերի 19-ին Վաչագան Դադալ յանը մեկնեց առաջնագիծ։ Նա մշտապես իր ենթակա անձնակազմի հետ էր։ Հաշվի առնելով պետական պաշտպանության վտանգի աստիճանը՝ նա ընտրեց ամենավտանգավոր ուղղությունը՝ «Լուսնյակ» կոչվող բարձունքը, որտեղից սպասվում էին հակառակորդի օդուժի հավանական գործողությունները։ Կարճ ժամանակահատվածում ենթակա անձնակազմի հետ անցնում է պաշտպանության։ Զեկուցելով վերադաս ՀՕՊ կառավարման կետ ենթակա ՀՕՊ ուժերի և միջոցների թիվ 1 պատրաստականության բերման միջոցառումները՝ նա պատրաստ էր մարտի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը մեծ ուժերով գրոհեց Արցախի սահմանների հայկական մարտական դիրքերը։ Հակառակորդը «Լուսնյակ» կոչվող բարձունքի շրջանում զավթեց մի քանի դիրքեր և փորձում էր ներխուժել նշված տարածքի խորքը։ Թշնամուն ընդառաջ դուրս եկավ բարձունքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմը՝ հրամանատար Վաչագան Դադալ յանի ղեկավարությամբ։ Թշնամու օդային հարվածից հրթիռակոծվում է դիրքը»։ Վաչագանն անմահանում է սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Սոս գյուղի «Լուսնյակ» կոչվող տեղանքում՝ փրկելով ընկերների կյանքը:

Վերջին զրույցները մայրիկի հետ եղել են հենց այդ օրը։ «Առօրյա թեմաներով զրուցում էինք, բայց չասաց, որ դիրքեր է բարձրանում։ Ընկերներին մի առիթով ասել էր՝ որ մի պատերազմ էլ լինի, ես ողջ չեմ մնա։ Հետո, երբ իմացա, որ իրեն կանչել են, ու մեկնում է առաջնագիծ, խոսեցինք՝ ցավդ տանեմ, զգույշ կմնաս, ինչ պետք լինի, կզանգես։ Պատասխանեց. «Դուք էլ զգույշ մնացեք»։ Վերջին զրույցը դա էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում։ Նշանված էր, պետք է ամուսնանային։ Հիմա սա ապրել չէ, որ ես ապրում եմ։ Տառապում եմ ու տանջվում։ Ամեն օր երանի եմ տալիս յուրաքանչյուր մահացողին։ Փաստացի այսօր ապրելու համար ոչ մի ուժ տվող բան չկա։ Սեպտեմբերի 19-ին մինչև տուն հասա, գլխիս վերևով այնքան «սնարյադներ» անցան։ Մտածում եմ՝ ինչո՞ւ որևէ մեկն ինձ չկպավ։ Վաչագանիս կասեին՝ իջիր, մորդ տիրություն արա»։

Հ. Գ. - Ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Վաչագան Դադալ յանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արցախի Մարտունի քաղաքի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами