Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Փաշինյանը շուտով Ալիևի ձեռքից կուտի. Թրամփն է հրամայել». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Փաշինյանը շուտով Ալիևի ձեռքից կուտի, Թրամփն է հրամայել» վերնագրով հոդվածում գրում է, որ ապագայում Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև խողովակաշարեր և գծեր կկառուցվեն Հայաստանի միջով, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ Երևանը պատրաստ է ոչ միայն քաղաքականապես, այլ նաև տեխնիկապես աջակցել Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ Հայաստանով բեռնատարների տարանցմանը՝ «սկսած այսօրվանից»։ Ավելի վաղ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու համար։ Ըստ երևույթին, «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկը շատ մոտ է, և այն ակնհայտորեն կօգտագործվի ոչ միայն Բաքվի և Երևանի կողմից։

«Իլհամ Ալիևի՝ Վրաստանի տարածքով ղազախական ցորենի բեռը Հայաստան ուղարկելու խորհրդանշական ժեստը նման է տիրոջ սեղանից տրված նվերի,– կարծում է APN North-West-ի խմբագիր Անդրեյ Դմիտրիևը, – դրա դիմաց հայկական ինքնիշխանության մնացորդները ավելի կճնշվեն։ Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը իրականացնում են Վաշինգտոնում «հայրիկ» Դոնալդ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված համաձայնությունները։ Դրանց իմաստը պարզ է։ Ամերիկացիները կվերահսկեն Անդրկովկասի հաղորդակցությունները («Թրամփի երթուղի»), և Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցք կստեղծվի՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը։ Իրանը հասկանում է այդ խնդիրը և բողոքի ձայն է բարձրացրել միջանցքի ստեղծման վերաբերյալ։ Ռուսաստանի դեպքում, սակայն, թվում է, թե այնքան էլ այդպես չէ, այնտեղ ուրախանում են Ադրբեջանի հետ «հաշտեցմամբ», որը, ենթադրաբար, տեղի է ունեցել Աշխաբադում Պուտինի և Ալիևի զրույցով։ Բայց «Զանգեզուրի միջանցքը» կարող է ծառայել ոչ միայն որպես ապրանքների և հումքի ճանապարհ Արևել քից Արևմուտք, այլ նաև կծառայի ռազմական նպատակներին։ ՆԱՏՕ-ն կփոխարինի ռուսական զորքերին Անդրկովկասում, ընդ որում՝ որոշներն արդեն իսկ առկա են թուրքերի տեսքով։ Հիմա պատկերացրեք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի սահմանին հայտնվում է ՆԱՏՕ-ի լիարժեք բազա։ Ահա և դա՝ պատրաստի «անդրկովկասյան ճակատ» Ռուսաստանի դեմ՝ գերազանց մատակարարման ուղիով»։

«Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը դեռևս լիովին համաձայնեցված չէ, - նշել է քաղաքական վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը,– օրինակ՝ խոսելով TRIPP-ի իրականացման հեռանկարների մասին՝ Փաշինյանը նշել է, որ իրենք ներկայում աշխատում են ԱՄՆ–ի հետ նախագծի բովանդակությունը մշակելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ, առաջընթաց է գրանցվել հարակից հարցերի շուրջ։ Օրինակ՝ Բաքուն հայտարարել է իր տարածքով դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այստեղ դեր են խաղում ինչպես Բաքվի և Երևանի միջև լարվածության ընդհանուր մեղմացումը, այնպես էլ ԱՄՆ-ի ուշադրությունը իրավիճակի նկատմամբ։ Հարկ է նաև հաշվի առնել այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ճանապարհին Նիկոլ Փաշինյանը պետք է ցույց տա Բաքվի հետ բանակցությունների այնպիսի գործնական արդյունքներ, որոնք այս կամ այն կերպ կազդեն լայն հանրության առօրյա կյանքի վրա։ Օրինակ՝ նրա կողմնակիցները կարող են պնդել, որ Ադրբեջանով ապրանքների տարանցման հնարավորությունը կարող է նշանակել որոշակի ապրանքների գների իջեցում»։

svpressa.ru.– Փաշինյանը պնդում է, որ Ղարաբաղը հանձնելը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար՝ կոտրելով ավելի քան 30 տարվա շրջափակումը: Բայց հասարակության զգալի մասը հստակ համաձայն չէ նրա հետ...

– Իրոք, այս տարվա օգոստոսին անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն, հարցվածների 11,3 %-ն է կողմ եղել Սյունիքի մարզով անցնող ճանապարհն ադրբեջանական կողմին օգտագործելու իրավունք տրամադրելուն, իսկ մյուսները հայտնել են «բացասական» կարծիք, ընդ որում՝ 47,6 %-ը արտահայտվել է «լիովին բացասական»։

svpressa.ru.–Հասկանալի է, որ սա վերաբերում է Միջին միջանցքի անդրկովկասյան երթուղու առաջիկա գլոբալ ընդլայնմանը: Ի՞նչն է հետաքրքրում այն օգտագործել պլանավորողներին։

– Ինչպես հայտնի է, Բաքվի և Երևանի միջև լարվածության շրջանում առաջարկվել է, որ «Միջին միջանցքն» անցնի Ադրբեջանի միջով դեպի Վրաստան և ներառի ճյուղավորումներ կա՛մ դեպի վրացական Փոթի նավահանգիստ, կա՛մ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով դեպի Թուրքիա։ Այժմ հայտարարվել են բանակցություններ նույն «Միջին միջանցքի» հնարավոր ճյուղերից մեկի շրջանակներում Շիրակից (Հայաստան) մինչև Կարս (Թուրքիա) երկաթուղային գիծը վերականգնելու վերաբերյալ։ Նման նախագծերի քննարկման լրացուցիչ խթան է, ի թիվս այլ բաների, Չինաստանի և Եվրոպայի միջև զուտ ծովային երթուղիների ռիսկերը։

svpressa.ru.– Մեզ համար կարևորն այն է, որ դա Ռուսաստանը շրջանցող միջանցք է...

– Ռուսաստանի և ԵՄ-ի միջև լարվածության ֆոնին «Միջին միջանցքի» հեռանկարների նկատմամբ ուշադրությունը կարող է իսկապես մեծանալ: Այնուամենայնիվ, այդ երթուղու զարգացումը նաև իր մարտահրավերներն ունի՝ ենթակառուցվածքներում զգալի ներդրումների անհրաժեշտությունը, ինչպես նաև բեռների առաքման արժեքը:

svpressa.ru.–Ո՞ր խաղացողներն են (Չինաստան, Եվրոպա, ԱՄՆ, Թուրքիա և Ռուսաստան) տեսնում Հայաստանի և Ադրբեջանի դերը պարզապես որպես տարանցիկ տարածք: Երևանը, կարծես, ընդհանրապես չի պնդում որևէ ինքնիշխանության մասին, Բաքուն հստակորեն իրեն տեսնում է որպես գլոբալ տարածաշրջանային խաղացող, որն անգամ կարող է խաղալ խոշոր տերությունների շահերի հետ...

– Երևանը այս իրավիճակը տեսնում է որպես բազմավեկտոր արտաքին քաղաքականության հնարավորություն: Ադրբեջանի հավակնությունները կապված են ոչ միայն իր տարանցիկ դերի ընձեռած հնարավորությունների, այլ նաև իր նավթի և գազի պաշարների դերի, ֆինանսական հնարավորությունների և իրական զինված հակամարտությանը մասնակցած իր զինված ուժերի փորձի հետ: Տարածաշրջանից դուրս խաղացողների համար կարևոր է նաև Հարավային Կովկասում իրավիճակի հնարավոր ազդեցությունը հարևան երկրների և տարածաշրջանների, այդ թվում՝ Իրանի և հետխորհրդային Կենտրոնական Ասիայի դիրքորոշման վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»