Հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան ավելի բարձր արդյուքններ է խոստանում
СПОРТՀայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիան փետրվարի 9-ին նախագահության նիստ է գումարել: Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է 2015թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու տարվա գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես, հեծանվա յին մարզաձեւերի ֆեդերացիայի 2015 թվականի մարզական եւ զանգվածային միջոցառումների ծրագրով նախատեսվել և մեծահասակների, երիտասարդների ու պատանիների համար կայացել են մի շարք հանրապետական առաջնություններ՝ խճուղային և հեծանվահրապարակային մարզաձևերով: Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան աննախադեպ արդյունքներով մասնակցել է նաև եվրոպական և աշխարհի առաջնությունների՝ Եվրոպական առաջին խաղեր, հեծանվահրապարակի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի պատանեկան ամառայն օլիմպիական փառատոն:
«Մեր Էդգար Ստեփանյանը անցյալ տարվա ընթացքում նախ նվաճել է երիտասարդների՝ Եվրոպայի չեմպիոնիկոչումը, ապա դարձել աշխարհի փոխչեմպիոն: Հայաստանցի ոչ մի այլ մարզիկ 2015 թվականի ընթացքում նմանարդյունք չի գրանցել: Ընդ որում, սա մարզաձևի առաջին ոսկե մեդալն էր Հայստանի ամբողջ մարզականպատմության ընթացքում (ներառյալ խորհրդային ժամանակաշրջանը) Եվրոպայի առաջնությունից».- հայտարարել էֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայից, մեր մարզիկները մասնակցել են Աստանայում կայացած աշխարհի, Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, Լեհաստանում, Մոսկվայում, Իրանում կազմակերպված միջազգային մրցաշարերին, պատանեկան փառատոնին, Համահայկական խաղերին, կազմակերպվել են անհրաժեշտ ուսումնամարզական հավաքներ: Հեծանվային մարզաձևի մասսայականության առումով հատկապես կարեւորվել է սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ կազմակերպված՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված &l aquo;Անկախ սերունդ, առողջ սերունդ» նշանաբանով «ԱԺ նախագահի գավաթ» մասսայական հեծանվավազքը, որին մասնակցել են ինչպես սիրողական, այնպես էլ՝ պրոֆեսիոնալ հեծանվորդներ:
Ֆեդերացիան կարողացել է կատարել պետական պատվերն ամբողջությամբ եւ անգամ գերակատարել: Նախատեսված 6 միջոցառումների փոխարեն իրականացվել են 11-ը: Ոչ պետական ներդրումների շնորհիվ ֆեդերացիայի բյուջեն 2015թ. կազմել է 17 միլիոն դրամ, որը ներդրվել է մարզաձևի զարգացման ամենահրատապ ուղղություններով:
Արման Սահակյանը վստահեցրել է մասնակիցներին, որ թիմը չի բավարարվի ձեռք բերածով և համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կկարողանան հասնել ավելի մեծ արդյունքների:
Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահության նիստը եզրափակվել է ընտրություններով. ֆեդերացիայի փոխնախագահներ են ընտրվել Աշոտ Խաչատրյանն ու Մարտին Շարբաթյանը, պատասխանատու քարտուղար՝ Վահագն Թուխարյանը: Ընտրվել են նաև ֆեդերացիայում գործող հանձնաժողովների նախագահները: