Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սոպրանո՝ ում ձայնը միավորում է նրբությունը և ուժը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհիներից մեկը՝ սոպրանո Սիլվա Պետրոսյանը, այն անուններից է, որոնք այսօր մարմնավորում են հայ օպերային արվեստի նոր, երիտասարդ, բայց արդեն կայացած դեմքը։ Նրա բեմական ներկայությունն ու ձայնային հզորությունը ներդաշնակորեն միահյուսվում են նրբության, զգայականության եւ խորունկ արտահայտչականության հետ՝ ստեղծելով արվեստի յուրահատուկ ամբողջություն։

Ավելի քան տասը տարի Սիլվա Պետրոսյանը մշտապես հանդես է գալիս թատրոնի խաղացանկային ներկայացումներում՝  մարմնավորելով գլխավոր դերերգեր,  որոնք առանձնանում են երաժշտական եւ դերասանական բարձր կատարմամբ։

 

Նրա առաջին քայլերն օպերային արվեստում կապված են Երիտասարդական օպերային ծրագրի հետ (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան)։ Այդ ծրագրում երիտասարդ երգչուհին աչքի ընկավ իր տեմբրի յուրահատկությամբ եւ բեմական ազատությամբ։ Հենց այդ շրջանում էլ Սիլվա Պետրոսյանը առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին՝ մարմնավորելով Կարինեի կերպարը  (Տ. Չուխաջյան «Կարինե» օպերետ)՝ ստեղծելով վառ, կանացի եւ կենդանի հերոսուհու։ Հետագայում նույն դերերգով Սիլվան հանդես եկավ նաեւ միջազգային բեմում՝ 2017 թվականին Ստոկհոլմում կայացած ICVT միջազգային կոնգրեսի շրջանակում։

Ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարանը, Սիլվա Պետրոսյանը շատ կարճ ժամանակում հաստատվոց որպես օպերային թատրոնի մշտական եւ պահանջված մեներգչուհիներից մեկը։

Նրա դերերգերի ցանկը լայն ու բազմազան է.

Միմի (Պուչչինի «Բոհեմ»),

Վիոլետա Վալերի (Վերդի «Տրավիատա»),

Լիու (Պուչչինի «Տուրանդոտ»),

Չիո Չիո Սան / Մադամ Բաթերֆլայ (Պուչչինի «Մադամ Բաթերֆլայ»),

Միքաելա (Բիզե «Կարմեն»),

Սոմա (Տերտերյան «Սոմա»),

Սյուզան Վալադոն (Ազնավուր «Լոտրեկ»),

վերջերս՝ Դեզդեմոնա (Վերդի «Օթելլո») եւ շարքը դեռ անվերջ կարելի է թվել։

Յուրաքանչյուր դերում նա սերտորեն միավորում է իր ներաշխարհի խորությունը եւ բեմական ճշմարտացիությունը՝ ստեղծելով կերպարներ, որոնք հանդիսատեսը հիշում է երկար։

Բեմական հաջողություններին զուգահեռ՝ Սիլվա Պետրոսյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է։ Նրա մրցանակների շարքում առանձնանում է «Կոմիտասի լավագույն կատարման համար» ստացած մրցանակը, որին երգչուհին արժանացել է Տաթեւիկ Սազանդարյանի եւ Պավել Լիսիցյանի անվան մրցույթում՝ Կոմիտասի ստեղծագործության կատարումով գերելով ժյուրիի անդամներին։

Շուտով հաջորդեցին նաեւ միջազգային հաջողություններ. այդ թվում՝ «Vox Artist Moscow» հարթակի դափնեկրի մրցանակը, որը հաստատեց նրա միջազգային ճանաչման սկիզբը։

Սիլվա Պետրոսյանը պարբերաբար հանդես է գալիս արտասահմանյան բեմերում՝ ներկայացնելով հայկական օպերային արվեստը տարբեր երկրների հանդիսատեսին։

2022 թվականին նա մասնակցեց RCF մշակութային փոխանակման ծրագրին, որի շրջանակում ելույթներ ունեցավ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, այդ թվում ՝ Օհայոյում, Ֆլորիդայում, Միչիգանում, Վաշինգտոնում, Նյու Յորքում։ Սիլվա Պետրոսյանը ելույթ է ունեցել նաեւ Ռուսաստանում, Հունաստանում, Վրաստանում եւ այլ երկրներում։

Հատկանշական է նաեւ 2023 թվականին Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնում կայացած գալա համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին, որտեղ Սիլվա Պետրոսյանը հանդես եկավ տեղի նվագախմբի հետ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։

Նա բազմիցս համագործակցել է Հայաստանի առաջատար դիրիժորների հետ՝ հանդես գալով ինչպես օպերային, այնպես էլ գալա համերգների բեմերում՝ ելույթ ունենալով համաշխարհային ճանաչում ունեցող հայ երաժիշտների՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ այլոց հետ։

Սիլվա Պետրոսյանը բեմում մշտապես հավատարիմ է մնացել իր գլխավոր սկզբունքին. այն է՝ յուրաքանչյուր դերում բացահայտել մարդկային ճշմարտությունը։ Նրա ձայնն ու ներկայությունը բեմում հիշեցնում են, որ իսկական օպերան ապրում է ոչ միայն նոտաների, այլեւ մաքուր զգացմունքի ու հոգու միջոցով։

Նանիկ Աղասյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества