Ի վերջո, եթե շտանգեն չէիր կարողանալու բարձրացնել, ինչի մարդկանց խաբեցիք․ Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին
БЛОГԲանակցային գործընթացում մաքսիմալիստական գիծ բռնելու մասին ոչ միայն Սերժ Սարգսյանն է փաստերով խոսում, այլ այդ մասին, որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմի բերելու հանգամանք ակնարկեց պատերազմի ժամանակ Փաշինյանի կառավարության առանցքային անդամ Դավիթ Տոնոյանը:
Ինչպե՞ս է ստացվում, որ փաստերն ու վկաները խոսում են իշխանության` արտաքին քաղաքական օրակարգի տապալման մասին, իսկ Փաշինյանը անարդյունք փորձում համոզել, որ իր միակ սխալը «հանրությանը ճշմարտություն» չասելն է եղել:
Ի վերջո, եթե շտանգեն չէիր կարողանալու բարձրացնել, ինչի մարդկանց խաբեցիք, եկաք Արցախի ինքնորոշման դրոշակով, իսկ հետո պարզվեց, որ իրականում ձեր պատկերացումներով Արցախն Ադրբեջան էր և դուք հենց այդ ծրագրով էլ շարժվում եք:
Ձեր տապալումները հերթով բերեցին Արցախի ադրբեջանացմանը, ՀՀ-ի խոցելիությանն ու Ադրբեջանի թելադրող դիրք ձեռք բերելուն, որի հոտևանքները հասարակությունը դեռ երկար է ճաշակելու:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



