Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրականում շատ դժվար է սիրել իրար, բայց լինել հեռու. Նարե Գրիգորյան

ЛАЙФ

Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարե Գրիգորյանն այս օրերին հաճելի ու նաեւ անհանգիստ սպասման մեջ է. նա ամեն օր սպասում է ԱՄՆ-ում ապրող սիրելիին, ով առանց օր նշելու խոստացել է մինչ Սուրբ Վալենտինի տոնը գալ Հայաստան:

«Անկեղծ ասած ես ու նշանածս որոշել էինք ինչ էլ որ լիներ, Սուրբ Վալենտինը միասին անցկացնենք, հետեւաբար կամ ես պետք է մեկնեի իր մոտ, կամ նա գար Հայաստան: Ընթացքում ծրագրերս փոխվեցին, եւ որոշեցինք, որ նա կգա այստեղ, բայց թե երբ ու որ օրը՝ այ դա չգիտեմ: Մովսեսը դիտմամբ ինձ չի ասում, թե որ օրվա համար է գնված ինքնաթիռի տոմսը, միայն խոստացել է՝ մենք Սուրբ Վալենտինին միասին ենք լինելու»,-Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:

Հետաքրքրվելով, թե Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ի՞նչ անակնկալ է պատրաստել սիրելիին՝ Նարեն նկատեց. «Դեռ չեմ ուզում պատմել անակնկալիս մասին, միայն կասեմ, որ վստահ եմ, երբ նա տեսնի նվերս, ուղղակի կապշի: Գիտեմ, նրա համար դա ամենաանսպասելի նվերն է լինելու: Ի դեպ, փետրվարի 14-ին լրանում է մեր միության մեկ տարին՝ ճիշտ մեկ տարի առաջ մենք սկսեցինք շփվել իրար հետ»:

Նարե Գրիգորյանի խոսքերով՝ դեռ ինքն ու սիրելին չեն որոշել 2016-ը կնշանավորեն ամուսնությամբ, թե ոչ. «Մենք չենք շտապում ամուսնության մասին ավելի լրջորեն մտածել, քանի որ երկուսս էլ շատ գործեր ունենք՝ նա դեռ համալսարանը չի ավարտել, ես էլ դեռ մի շարք անելիքներ ունեմ: Ամեն դեպքում, բնականաբար լուրջ քայլեր կլինեն մեր հարաբերություններում, ավելին ասեմ, որքան էլ այս պահին դեռ ամուսնության մասի չենք խոսում, շատ հնարավոր է, որ մի օր անսպասելի այդ որոշմանը գանք, ոչինչ չենք կանխատեսում»,- հավելեց երգչուհին, իսկ հարցին, թե ամուսնությունը մեծ ու ճոխ հարսանեկան խնջույքով են պատկերացնում, Նարեն շեշտեց.

«Ճերմակ զգեստի եւ պսակադրության մասին, կարծում եմ, բոլոր աղջիկներն են երազում, բայց ես ու Մովսեսը մեծ խնջույքներին այնքան էլ կարեւորություն չենք տալիս. մեզ համար կարեւորը միասին լինելն է, իսկ դա կլինի ԶԱԳՍ-ով, թե մեծ հանդիսավոր խնջույքով, կարեւոր չէ»:

Քանի դեռ սիրահար զույգերին օվկիանոսն է բաժանում, մեզ հետ զրույցում Նարեն պատմեց հեռավորության դժավարությունների մասին.

«Իրականում շատ դժվար է սիրել իրար, բայց լինել հեռու: Երբ բոլոր զույգերի նման վիճաբանություններ է լինում, մի բան է, երբ սիրելիդ կողքիդ է լինում, լրիվ ուրիշ բան, երբ պետք է հեռավորության վրա փորձես հաշտվել: Հիմա եմ հասկանում այն աղջիկներին, ովքեր մեծ դժվարությամբ են հաղթահարում իրենց զինվորների նկատմամբ կարոտը: Մեր դեպքում մի փոքր դժվար է նաեւ այն առումով, որ կա ժամային մեծ տարբերություն, ստացվում է, որ եւ ես, եւ նա ուղղակի չենք քնում. Աստծո կամոք շուտով միասին կլինենք եւ այս խնդիրն էլ չենք ունենա»,- պատմեց Նարեն:

Երգչուհին Հայաստանում իրեն երբեք հյուր չի զգալու. «Այս մասին շատ ենք խոսել. Որոշել ենք, որ ապրելու ենք եւ ԱՄՆ-ում, եւ այստեղ՝ Հայաստանում: Չնայած Մովսեսը անգամ Հայաստանում չի ծնվել, բայց նա շատ է սիրում իր պապանեկան երկիրը, ես էլ ուղղակի խելագարվում եմ իմ երկրի համար, այնպես որ, երբեք հյուրի կարգավիճակում չեմ կարող լինել: Գիտեմ, որ դժվար է լինելու հատկապես գործնական իմաստով, բայց երկուսս էլ կփորձենք աշխատանքները դասավորել այնպես, որ ապրենք երկու երկրներում էլ»,- նշեց Նարեն:

Նարեի սիրելին՝ Մովսեսը, մասնագիտությամբ հոգեբան է. «Մովսեսը հոգեբան է, հիմա վերջին կուրսում է սովորում: Նրա մասնագիտությունն ինձ հոգեհարազատ է, քանի որ ինքս էլ երկու տարի հոգեբանություն եմ ուսումնասիրել: Նշեմ նաեւ, որ նա նաեւ երաժիշտ է, մի շարք երգեր ունի գրած, որ ապագայում ուզում է ես կյանքի կոչեմ: Հուսամ՝ իսկապես կկարողանանք երկուսով այդ երգերին շունչ տալ ու ներկայացնել հանդիսատեսին»,- հավելեց նա:

Նարեն ու Մովսեսը հասակակիցներ են, միեւնույն տարիքն ունենալը, ըստ նրա, եւ առավելություններ ունի, եւ թերություններ. «Հասակակիցներ լինելը երբեմն բերում է նրան, որ տարբեր մտքերի ենք լինում, տարբեր կարծիքներ ունենում միեւնույն թեմայի շուրջ, բայց եւ այդ փաստը առավելություն է նրանով, որ մենք միասին ենք մեծանում: Անկախ թերություններից ու առավելություններից՝ կարեւորը սերը հաղթում է»,- շեշտեց Նարե Գրիգորյանը:

Զրույցի վերջում երգչուհին խոսեց նաեւ աշխատանքների մասին. «Չեմ ուզում կոնկրետ ժամկետներ նշել, բայց նորություններ կան, որի մասին հեռուստադիտողը կտեղեկանա այս ամսվա վերջին Մոսկվայում տեղի ունենալիք «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ ես էլ կներկայանամ»,- հավելեց երգչուհին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой