Կապանում ավտոբուս է այրվել. Վարորդը վիրավոր է
ОБЩЕСТВОՓրկարար ծառայությունը փետրվարի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Հ.-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել` 17.20-ին:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «ԲՈՒԱՏ» ՓԲԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 678 TS 51 պետհամարանիշի ավտոբուսի ներսի հատվածը (մոտ 12քմ):
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



