Պաշտպանության նախարար. Լեհաստանը որոշել է մասնակցել ԻՊ-ի դեմ գործողություններին
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանը պատրաստ է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցող Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչը:
Նրա խոսքով, Լեհաստանը որոշել է մասնակցել այդ գործողություններին, որոնք շատ կարեւոր են ՆԱՏՕ-ի հարավային թեւի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ԻՊ-ի դեմ պայքարին լեհական կողմի մասնակցության մանրամասները դեռեւս հստակեցված չեն:
«Նախնական փուլում մենք խոսում ենք հետախուզական գործունեության եւ ուսուցման մասին: Ինչ տեսք կունենա այս ամենը վերջնական արդյունքում՝ կորոշենք առաջիկա շաբաթների ընթացքում»,- նշել է նախարարը:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



