Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մոսկվան կփորձի՞ ազդել իրավիճակի վրա. էլ ինչի՞ սպասել երկաթուղային կայարանում. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Ռուսական հաց կամ թուրքական տանկեր. Փաշինյանը կարող է ամեն ինչի սպասել Երևանի կայարանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանով անցնող նոր երկաթուղային երթուղով հացահատիկի առաքում է իրականացրել դեպի Հայաստան. հացահատիկ տեղափոխող 15 բեռնատար վագոնից բաղկացած գնացքն անցել է Ադրբեջանով և Վրաստանով ու հատել Հայաստանի սահմանը։ Նախկինում Ռուսաստանից Հայաստան արտահանումը հիմնականում իրականացվում էր այլ ճանապարհով՝ ցամաքային սահմանային անցակետով և ծովային ճանապարհով՝ Վրաստանի միջով։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Արդյո՞ք մեզ անհրաժեշտ է այս երկաթուղային երթուղին։ Ի վերջո, նախատեսվում է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որի վերաբերյալ կան մտահոգություններ, քանի որ տնտեսական շահույթը կարող է վերածվել քաղաքական ռիսկերի։

«Եթե սա երեքուկես տասնամյակի ընթացքում Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների առաջին տեղափոխումը չլիներ, ոչ ոք ուշադրություն չէր էլ դարձնի դրա վրա, - նշել է պատմաբան, հրապարակախոս Ալեքսանդր Դմիտրիևսկին,– Ռուսաստանի և Հայաստանի միջև ներկայում մեծ առևտրաշրջանառություն չի նախատեսվում։ Այն ամենն, ինչ Հայաստանն առաջարկում է մեզ՝ գինի, հանքային ջուր, գյուղատնտեսական արտադրանք և այլն, ավելի հեշտ և արագ է տեղափոխվում ավտոմոբիլային ճանապարհով, ուստի երկաթուղին, հավանաբար, այստեղ լուրջ մրցակից չի լինի։ Թեպետ պետք է նաև նշել, որ մեր մատակարարների գործն այս առումով մի փոքր ավելի հեշտ կլինի. ի վերջո, Ռուսաստանից Հայաստան առաքվող մեծածավալ և հեղուկ բեռների մասնաբաժինը շատ ավելի բարձր է, քան հակառակ ուղղությամբ»։

svpressa.ru.– Քաղաքական տեսանկյունից այստեղ շատ հարցեր կան։ Սա Ռուսաստանը շրջանցող միջանցքի մի մասն է, և պարզ չէ, թե ով է այն վերահսկում և ինչպես...

– Կենտրոնական Ասիայից անդրկովկասյան այս տարանցումը, որը շրջանցում է Ռուսաստանը, արդեն գոյություն ունի, բայց այն հիմնականում օգտագործվում է վերարտահանման գործողությունների համար, երբ ապրանքները վերավաճառվում են անդրկովկասյան միջնորդների միջոցով։ Իսկ եթե դիտարկենք մաքուր փոխադրումը՝ առանց ճանապարհին որևէ «գնման և վաճառքի», ապա Սև և Կասպից ծովերով երկու լաստանավային անցումները զգալի հարված են հասցնում առաքողի գրպանին, ավելի էժան է կա՛մ ծովով, կա՛մ ցամաքով՝ Ռուսաստանի միջոցով։

«Ռուսական հացահատիկից բացի, հանրապետություն է ժամանել ղազախական ցորենի խմբաքանակ։ Շրջափակման վերացումը կօգնի Երևանին ավելի հեշտությամբ ձեռք բերել ապրանքներ և ռեսուրսներ, քան նախկինում», - կարծում է քաղաքական վերլուծաբան Կիրիլ Օզիմկոն։

svpressa.ru.– Եվ դա, կարծես, ձեռնտու է Ռուսաստանին, Հայաստանի հետ առևտուրը կդառնա ավելի հեշտ։ Տնտեսական տեսանկյունից արդյո՞ք ամեն ինչ է դրական։

– Այո, հնարավոր է՝ դա հեշտացնի լոգիստիկան և նվազեցնի Ռուսաստանի տրանսպորտային ծախսերը։ Սակայն կարևոր է իրավիճակը դիտարկել ոչ միայն տնտեսական տեսանկյունից...

svpressa.ru.– Եթե խոսքը աշխարհաքաղաքականության մասին է, ապա ճանապարհը վերահսկվում է կա՛մ թուրքերի, կա՛մ ԱՄՆ-ի կողմից: Եվ անհրաժեշտության դեպքում նաև տանկեր կարող են տեղաշարժվել դրանով։ Մի՞թե Երևանը չի հասկանում դա։

– Երևանը հիանալի հասկանում է դա։ Բայց ո՞վ ասաց, որ Փաշինյանը մտածում է Ռուսաստանի շահերի և անվտանգության մասին։ Նա հետապնդում է Արևմուտքի հետ մերձեցման և Մոսկվայից հեռանալու ուղի։

svpressa.ru.– Մոսկվան կփորձի՞ որևէ կերպ ազդել իրավիճակի վրա։ Եվ արդյո՞ք դա ընդհանրապես հնարավոր է։

– Մոսկվան նախկինում քննարկել է այս հարցը Երևանի հետ, սակայն Փաշինյանը ուղղակիորեն հայտարարել է, որ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ռուսական առաջարկը «խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը»։ Ռուսաստանի իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, դժվար է։ Ադրբեջանն ու Թուրքիան բավականին ուրախ են, որ ամերիկացիները զարգացնեն նախագիծը։ Բայց Ռուսաստանը քաղաքական և տնտեսական լծակներ ունի Երևանի վրա։ Եվ շատ հնարավոր է, որ Մոսկվան փորձի ազդել իրավիճակի վրա։

svpressa.ru.– Իրանցի փորձագետները կարծում են, որ Թեհրանը պետք է վստահ լինի, որ TRIPP-ը նախատեսված չէ ռազմական նպատակների համար։ Եվ ինչպե՞ս կարող են նրանք այդքան վստահ լինել դրանում։

– Մինչ այժմ Իրանի պաշտոնական դիրքորոշումը երկիմաստ է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հոգևոր առաջնորդի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները կոշտ դիրքորոշում ունեն միջանցքի հարցում։ Վելայաթին կտրականապես մերժել է դրա ստեղծման հնարավորությունը՝ նախագիծն անվանելով «Թրամփի վարձկանների գերեզմանոց»։ Իրանի նախագահն ու արտգործնախարարը ավելի մեղմ են խոսել։ Նրանք պնդել են, որ ճանապարհը կլինի Հայաստանի իրավասության ներքո, ինչը, նրանց կարծիքով, երաշխավորում է Իրանի հիմնական շահերի պաշտպանությունը։

Ըստ ԼԺՀ աշխարհազորի նախկին մարտիկ Ալեքսանդր Ավերինի, ուղիղ երկաթուղային մատակարարումները իսկապես կնվազեցնեն ռուսական ապրանքների վերջնական գինը հայ սպառողների համար։

«Սակայն այդ դռների բանալին միշտ կլինի Բաքվում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ցանկացած սառեցում վտանգում է փակել այդ առևտրային ուղին։ Վա՜յ պարտվածներին, իսկապես... Ինչ վերաբերում է Չինաստանից Եվրոպա՝ Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքին, որի կարևոր հատվածն այժմ գտնվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, պետք է հասկանալ, որ դրա թողունակությունը չափազանց ցածր կլինի ինչպես ծովային ուղու, այնպես էլ Ռուսաստանով անցնող երկաթուղային տրանսպորտի համեմատ։ Այդ ուղու հիմնական վտանգը ռազմական բեռների և ռազմական շարասյուների արագ տեղափոխման ներուժն է, որը կարող է ապակայունացնել իրավիճակը Կասպից ծովի երկու ափերին։ Եվ դրան պետք է սպասել արդեն հաջորդ տասնամյակում»,– ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах?