Հայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է․ Մհեր Ավետիսյան
БЛОГՀետևելով հայաստանյան քաղաքական դիսկուրսին՝ ինձ անկեղծ մի հարց է հետաքրքրում․ մեր քաղաքական գործիչները չե՞ն հետևում՝ ինչ է կատարվում աշխարհում, չե՞ն հասկանում, որ աշխարհում տեղի է ունենում 3-րդ աշխարհամարտի նախապատրաստման գործընթաց, որ Եվրոպան հատկապես պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի՝ չբավարարվելով միայն Ուկրաինայի տարածքում Ուկրաինային ամեն տեսակ օգնություն տրամադրելով։ Այսօր ակնհայտորեն եվրոպական պետությունները մեծացնում են իրենց ռազմական բյուջեները, զինվում են, և նրանց հռետորաբանությունը ակնհայտ ցույց է տալիս, որ պատրաստվում են Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմի։
Իսկ այս ամենի ֆոնին Հայաստանը հայտարարում է, որ գնում է դեպի Եվրոպա և հայտ է ներկայացնում Եվրոպական միության անդամ դառնալու։ Այս հարցը թողած՝ մեր քաղաքական գործիչները քննարկում են ամեն ինչ՝ բացի ամենակարևոր հարցից, որից կախված է Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը։
Սիրելի՛ ժողովուրդ, մենք չենք կարող մատների արանքով նայել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ և այն ամենին, ինչը տեղի է ունենում Հայաստանի ներսում։ Մենք պետք է ստիպենք մեր քաղաքական էլիտաներին լուծել Հայաստանի անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության խնդիրը։ Որքան էլ այսօր մեր քաղաքական ուժերը խոսեն, որ Հայաստանի անվտանգության խնդիրը լուծված է և խաղաղություն են բերել տարածաշրջան, դա այդպես չէ, և իրականում Հայաստանի անվտանգության խնդիրը օդից կախված է, և այս հարցն է, որ բոլורס պետք է քննարկենք, որքան էլ մյուս հարցերը լինեն կարևոր՝ ժամանակավորապես թողնելով այդ հարցերի քննարկումը ապագային։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



