Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հայտարարությունը
ПОЛИТИКАՀայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել․
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սկզբունքներով, որոնք երաշխավորում են խոսքի, հավաքների և կարծիքի, այդ թվում՝ քաղաքական դիրքորոշումների արտահայտման ազատությունը,
- Վերահաստատելով հայ ժողովրդի անօտարելի իրավունքը՝ ունենալու իշխանություն, որը հարգում է իրավական պետության սկզբունքները և պաշտպանում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ստանձնած միջազգային պարտավորությունները,
- Մտահոգվելով ներկայիս ռեժիմի կողմից ժողովրդավարական ինստիտուտները քանդելու և ընդդիմությանը բոլոր հնարավոր ձևերով ճնշելու գործողությունների ապօրինի և համակարգային բնույթով,
- Արձանագրելով, որ քաղաքական կյանքում արմատավորվում է «ռեժիմին թույլատրված է ամեն ինչ», իսկ «ընդդիմությանը՝ ոչինչ» արատավոր սկզբունքը, որն իր դրսևորումն է ստանում անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից ամենաանպարկեշտ և հանրային բարոյականության նորմերը խախտող դրվագներում.
Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝
1. Աներկբա հայտարարում է, որ լրագրողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ, իսկ ակնհայտ կեղծ մեղադրանքների հիման վրա իրականացված կալանքը նրանց դասում է Հայաստանում օրեցօր աճող քաղբանտարկյալների թվին։
2. Անվերապահ դատապարտում է «Antifake.am» լրատվական կայքի դեմ ուղղված ռեպրեսիվ գործողությունները՝ որպես ակտ, որն ուղղված է ընդդիմադիր հարթակների ոչնչացմանը, և բացահայտ բռնության դրսևորում ազատ մամուլի նկատմամբ:
3. Հաստատում է, որ այդ իրադարձությունները սոսկ դիպվածային դրսևորումներ չեն, այլ ուղղակի արտահայտումն են երկրում երկարատև ավտորիտար միտումների, ինչը հաստատում է ռեժիմի մտադրությունը՝ կառավարել վախի և ճնշման միջոցով:
4. Պահանջում է բոլոր քաղբանտարկյալների, ներառյալ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Դավիթ Ֆիդանյանի և քաղաքական մոտիվներով կալանավորված բոլոր անձանց անհապաղ ազատ արձակումը:
5. Հորդորում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր համապատասխան մարմիններին, վերջ տալ ամոթալի լռությանն ու երկակի ստանդարտներով ղեկավարվելուն:
Մենք կոչ ենք անում նրանց.
· Պաշտոնապես ճանաչել նշված անձանց որպես քաղբանտարկյալներ:
· Բացահայտորեն դատապարտել Հայաստանի իշխանություններին՝հիմնարար ազատությունների համակարգային խախտումների համար:
· Կիրառել գործուն, ներառյալ՝ թիրախային պատժամիջոցներ, այն պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, որոնք մասնակից են այդ ճնշումներին:
Հանրապետականը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը ժողովրդավարության վերականգնման գործին և հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ կատարված հանցագործությունների համար այս ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար սահմանադրական պայքարին։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



