Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը. Արամ Վարդևանյան
БЛОГԿից հրապարակում եմ տվյալը, ըստ որի Վճռաբեկ դատարանից փաստացի ելքագրվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին գրություն, որը ստացվել է 2025 թվականի նոյեմբերի 14-ին: Գրության մեջ իբր թվագրված «նոյեմբերի 12» նշված է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 13-ին: Այսինքն փաստացի 2025 թվականի նոյեմբերի 13-ին ծայրահեղ հրատապություն է սկսել Վճռաբեկ դատարանում: Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է ՎՃռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին: Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և 2025 թվականի նոյեմբերի 13-ի ժամը 18-27-ին մուտք անել միջնորդությունը, կից փոխանցելով նաև Վճռաբեկ դատարանի որոշումը Հակակոռուպցիոն դատարան: Իրապես ինձ հետաքրքիր է Գլխավոր դատախազության դիրքորոշումն իրադարձությունների նման զարգացման, փաստաթղթերի պատշաճության և այլ հարցերի վերաբերյալ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



