«Ալաշկերտ»-ը ոչ ոքի է խաղացել հունգարական «Սորոկսար» թիմի հետ
СПОРТԱլաշկերտ» ֆուտբոլային ակումբը Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական թիմի մրցակիցը դարձյալ Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայի ներկայացուցիչ ,Սորոկսար» թիմն էր:
Ինչպես և նախորդ հանդիպման ժամանակ, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղը սկսել է մարտական կազմով, ապա ընդմիջումից հետո ամբողջովին փոխել է կազմը: Խաղն ընդհանուր առմամբ անցել է մեր ֆուտբոլիստների առավելությամբ: Խաղի 12-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Արարատ Առաքելյանը գլխի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը դարպասի գրավում չի արձանագրել: Արդյունքում խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով հաղթել էր հունգարական «Սիոֆոկ»-ին: