Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչո՞ւ է Պիզայի աշտարակը թեք, և արդյո՞ք դա միտումնավոր է արված. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պիզայի թեք աշտարակը Իտալիայի ամենահայտնի և սիրված տեսարժան վայրերից մեկն է: Ավելին, այն երկրի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկն է, նրա այցեքարտը: Պիզայի թեք աշտարակը գտնվում է Տոսկանայի մարզի Պիզա քաղաքում, որը գտնվում է տաք և մեղմ Լիգուրյան ծովից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Աշտարակն, ըստ էության, զանգակատուն է և տեղական Սուրբ Աստվածածնի վերափոխման տաճարի ճարտարապետական անսամբլի անբաժանելի մասը:

Ներկայում Պիզայի թեք աշտարակը դարձել է կենցաղային բառ, այն անհաջող շինարարության հոմանիշ է: Բայց ինչպե՞ս կարող էր պատահել, որ շատ սովորական քաղաքի եկեղեցու սովորական զանգակատունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Պատճառը հենց նրա թեքությունն է, որը ստեղծում է անկման պատրանք:

Պիզայի թեք աշտարակի հետ կապված հիմնական հարցը միշտ էլ մեկն է եղել. «Ինչո՞ւ է այն ընկնում»։ Այդ կապակցությամբ առաջ են քաշվել բազմաթիվ տարբերակներ։ Կա նույնիսկ համարձակ ենթադրություն, որ դա այդպես էլ նախատեսված էր։ Սակայն թեքության ամենահավանական պատճառը համարվում է անբավարար խոր հիմքը տարասեռ կավային հողի պայմաններում, որը հակված է նստեցման։

Եվ չնայած դա բացարձակ միտումնավոր չի արվել և նույնիսկ շինարարների ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք չէ, այլ ճարտարապետների ու ճարտարագետների սխալ հաշվարկի հետևանք, այդուամենայնիվ, տեսողական էֆեկտը դարեր շարունակ մնում է տպավորիչ:

Ընդհանուր առմամբ, աշխարհում կա մոտ երեք հարյուր «թեք» կառույց, սակայն Պիզայի թեք աշտարակի հարուստ պատմությունն ու անկրկնելի գեղեցկությունը այն դարձնում են ճարտարապետության անգին գանձ՝ տարբերակելով մնացածից։

Պիզայի թեք աշտարակի՝ այդ «ընկնող գեղեցկուհու» շինարարությունը տևել է գրեթե 200 տարի՝ երկար ընդմիջումներով։ Այն սկսվել է Պիզայի Հանրապետության՝ որպես ծովային պետության ծաղկման շրջանում։ Այն ժամանակի ճարտարապետներն ու շինարարները իսկապես լուրջ սխալ են թույլ տվել՝ սկսելով այն կառուցել չափազանց փափուկ հող ունեցող վայրում: Կառուցման առաջին փուլը ղեկավարել են Գուլիելմո Ինսբրուկցին և Բոնաննո Պիզանոն։ Աշխատանքներն սկսվել են 1173 թվականի օգոստոսի 9-ին։ Սկզբում դրվել է 3 մետր խորությամբ հիմք։ Այնուհետև, ինչպես միշտ, սպասել են մեկ տարի։ Հետո առաջին հարկի և սյունաշարերով երկու շարքի կառուցումից հետո նկատելի է դարձել կառույցի թեքությունը։ Աշխատանքները կասեցվել են։ 1198 թվականին հողն ամրացվել է, և շինարարությունը շարունակվել է։ Հետաքրքիր փաստ է, որ շինարարության ընթացքում աշտարակը թեքվել է տարբեր ուղղություններով. նախ՝ դեպի հյուսիս, ապա՝ դեպի հարավ։

Հաջորդ փուլն սկսվել է 35 տարի անց՝ 1233 թվականի վերջին։ Նման բարդ նախագծի աշխատանքները ձեռնարկել է Ջերարդո Բոտիչիի որդին՝ Բենենատոն, և կառուցել Պիզայի թեք աշտարակի կեսը։

Աշխատանքում մեծ առաջընթաց է նկատվել, երբ Ջովաննի դի Սիմոնեն է միացել շինարարությանը 1272 թվականից։ Նա որոշել է փորձել փոխհատուցել թեքությունը՝ մեկ կողմի առաստաղը 10 սանտիմետրով բարձրացնելով։ Սակայն նրա հույսերը չեն արդարացել. դա միայն մեծացրել է թեքվածությունը։ 1275 թվականին ավարտվել է 5-րդ հարկի կառուցումը։ Կենտրոնական առանցքից շեղումը գերազանցել է 50 սանտիմետրը։

1284 թվականին Պիզայի Հանրապետությունը ջախջախիչ պարտություն է կրել Մելորիա կղզու ճակատամարտում՝ Միջերկրական ծովում գերիշխանության համար, սկսվել է անկման շրջանը, և շինարարությունը կրկին կասեցվել է։

Պիզայի թեք աշտարակի կառուցման մասին հաջորդ հիշատակումները վերաբերում են 1319 թվականին։ Զանգ է բարձրացվել վեցերորդ հարկ և տեղադրվել կամարի բացվածքում։ Շինարարության վերջին փուլը ղեկավարել է Տոմասոն։ Նա հայտնի իտալացի շինարար, ճարտարապետ և ոսկերիչ Անդրեա Պիզանոյի որդին էր։ 1350 թվականին սկսվել է զանգակատան կառուցումը։ Վերջապես՝ 1372 թվականին վեհաշուք աշտարակի շինարարությունն ավարտվել է։

Աշխատանքի ավարտին կենտրոնական առանցքից շեղումը կազմել է 1,43 մետր։ Պիզայի թեք աշտարակը ստացվել է բոլորովին այլ, քան ի սկզբանե նախատեսված էր։ Զանգակատան վրայի տանիքով 98 մետր բարձրությամբ տասը հարկանի շենքի փոխարեն կառուցվել է ընդամենը 8 հարկ։ Այսօր շենքի բարձրությունը հարավային կողմից 55,86 մետր է, իսկ հյուսիսային կողմից՝ 56,7 մետր։

Ուշագրավ է նաև այն հարցը, թե ինչո՞ւ, ի վերջո, չի ընկնում Պիզայի աշտարակը, եթե այն կառուցվել է անկայուն հողի վրա և տարիներ շարունակ թեքվել է: Հռոմի 3-րդ համալսարանի պրոֆեսոր Կամիլլո Նուտիի գլխավորությամբ և Բրեստոլի համալսարանի պրոֆեսոր Միլոնակիսի հետ համատեղ 16 մարդուց բաղկացած խումբը մի քանի տարի առաջ եկել է այն եզրակացության, որ Պիզայի աշտարակի կայունությունը բացատրվում է դինամիկ հողային կառույցների (DSSI) փոխազդեցության երևույթով:

«Ճակատագրի հեգնանքով, աշտարակի թեքությունն առաջացրած հողն էլ հենց այժմ օգնում է նրան վերապրել սեյսմիկ ակտիվությունը», - ասում է պրոֆեսոր Միլոնակիսը: Աշտարակի կառուցվածքի բարձրությունը եւ ամրությունը, փափուկ հողի հետ համատեղ պայմանավորում են նրա վիբրացիոն բնութագրերի էական փոփոխությունները. երկրաշարժի ժամանակ աշտարակը չի փոխազդում հողի հետ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%