Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ Նախագահը Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին հրամագիր է ստորագրել

ПОЛИТИКА

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին հրամագիր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.

«Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը, 

նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանությունների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունավետությունը, 

ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ Սահմանադրության նոր դրույթների ամբողջական կենսագործման, ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման, դրանց մշակման գործընթացի համակարգման անհրաժեշտությունից, 

ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և 56-րդ հոդվածով՝ ո ր ո շ ու մ ե մ. 

1. Հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանր ապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի։

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ: 

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատ ական կազմը` համաձայն 2-րդ հավելվածի: 

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

1) ապահովել սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը. 

2) քննարկել և մե կամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դր անց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հիման վրա ընդունված օրենքներին.

5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվություÕ ¶ ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրամադրել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը.

6) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարումն ապահովել մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։

6. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4-րդ սյունակում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթեթը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է։ Սյունակում նշված մյուս մարմինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր՝ հիմնական պատասխանատու մարմնի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու է իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով: 

7. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5-րդ և 6-րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկման՝ համապատասխանաբար դատական իշխանության ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ»։ 

 

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%