Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված յուրաքանչյուրին. Արթուր Վանեցյան
БЛОГԽորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցեց «Հայրենիք» կուսակցությանը և մեր համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։
Եթե ասենք, որ արդյունքների հետ կապված կա ափսոսանք, նույնն է, եթե ոչինչ չասենք, բայց սա միևնույն ժամանակ կարևոր ու լուրջ դաս է, որը մենք պետք է սերտենք։ Եվ հենց այդ սերտված դասի հիման վրա էլ պարտավոր ենք փոխել մեր մոտեցումները և հետագա աշխատանքի ոճը:
Մենք չունենք ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ հիասթափվելու։
Իմ կարծիքով հիասթափվելը հավասարազոր է դավաճանության:
Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները և փոխել ստեղծված պատկերը։
Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը՝ մեր չքվեարկող քաղաքացիների նրան ընծայված նվեր է:
Այնուամենայնիվ,
Շնորհավորում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին և «Մայր Հայաստան» կուսակցությանն իրենց արձանագրած արդյունքի համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



