Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երկատման կետեր. երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ipg-journal.io–ն «Երկատման կետեր. Ինչպես է Հայաստանի կառավարության և Եկեղեցու միջև հակամարտությունը դառնում քաղաքական վերահսկողության ռազմավարության մաս» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը վերածվել է կայուն քաղաքական դինամիկայի, որտեղ խորհրդանշական ժեստերը և ուժային ռեսուրսները աշխատում են մեկ նպատակի ուղղությամբ, այն է՝ երկիրը 2026 թվականի ընտրական ցիկլով անցկացնել ընդդիմության հանկարծակի մոբիլիզացիայի նվազագույն ռիսկով: Կառավարության տրամաբանության մեջ հիմնական սպառնալիքը մրցակիցները չեն, այլ այնպիսի գործիչները, որոնք կարող են հանրային դժգոհությունը արագորեն վերածել կազմակերպված շարժման՝ ստեղծելով «երկատման կետեր»:

Չնայած Հայաստանում աշխարհիկ և եկեղեցական իշխանությունների միջև դիմակայության սրացումը վերջերս տեղի ունեցած երևույթ է, բայց դրա արմատները հետպատերազմյան շրջանում են: 2020 թվականի պատերազմից հետո Եկեղեցին բացահայտորեն մտավ քաղաքական ասպարեզ՝ հրապարակավ պահանջելով վարչապետի հրաժարականը և կրկնելով այդ պահանջը նաև 2021 թվականի արտահերթ ընտրություններում Փաշինյանի վերընտրվելուց հետո: Այս ֆոնին կառավարության կողմից լրիվ հավանական է համարվում Եկեղեցու, որպես ընդդիմության քաղաքական ենթակառուցվածքի տարրի, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ պոտենցիալ սպառնալիքի վերածվելը։

Կոնֆլիկտի իրավական հետևանքներն արդեն հասել են եկեղեցական հիերարխիայի գագաթնակետին։ Հոկտեմբերի 3-ին դատարանը արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ իշխանափոխության բռնի կոչ անելու համար։ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա կողմնակիցները մեղադրվում են ահաբեկչական հարձակումներ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իշխանությունը զավթելու փորձ կատարելու մեջ։ Վերջին սրացման փուլը տեղի ունեցավ մի քահանայի այն պնդումներից հետո, որ իրենք Կաթողիկոսի եղբորորդու՝ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի հրահանգով հարկադրվել են մասնակցել ընդդիմության բողոքի ցույցերին: Իրավապահ մարմինները շուտով խուզարկություններ իրականացրին թեմում, և Պռոշյանն ու տասից ավելի հոգևորականներ ձերբակալվեցին։ Շատ դիտորդների համար տեղի ունեցողը խոսում է Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Էջմիածնի վրա ճնշման համակարգված աճի մասին: Ի պատասխան՝ Եկեղեցու առաջնորդները մեղադրում են կառավարությանը Եկեղեցու ներքին գործերին միջամտելու և հանրային վստահությունը խաթարելու մեջ։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 26-ին վարչապետը մասնակցել է Հովհաննավանքի տաճարում մատուցված պատարագին, որը մատուցել էր այն կարգալույծ քահանան, որը բացահայտորեն դեմ է Կաթողիկոսին և աջակցում է կառավարության դիրքորոշմանը: Դրանից հետո այդ վանքը փաստացի խզել է կապը Էջմիածնի հետ և դարձել եկեղեցական կարգապահության և քաղաքական հավատարմության միջև եղած անջրպետի խորհրդանիշ:

Ընդդիմության վրա ճնշումը ուժեղանում է նաև մունիցիպալ մակարդակում։ Երկարատև քրեական գործերով երկու ընդդիմադիր քաղաքապետերի ձերբակալությունները ցույց են տալիս վարչական և անվտանգության վերահսկողության խստացում։ Իրավական առումով այս դեպքերը կապված են կոռուպցիայի և օրենքի խախտումների հետ, բայց քաղաքականապես դրանք թուլացնում են ընդդիմության տեղական հենարանները և նվազեցնում զանգվածային մոբիլիզացիայի կենտրոններ դառնալու ունակ տեղական առաջնորդների ի հայտ գալու ռիսկերը։ Իշխանությունների համար սա ևս «երկատումը կանխելու» տրամաբանության մի մաս է։

Միևնույն ժամանակ, տեղեկատվական պատերազմն է սրվում, հոգևորականության մասին կոմպրոմատային նյութերը և սկանդալային հայտարարությունները Եկեղեցին վերածում են ընտրական մարտադաշտի։ Նույնիսկ եթե աղբյուրները կասկածելի են, իշխանությունների արձագանքն ինքնին ամրապնդում է կոմպրոմատային նյութերը որպես քաղաքական գործիք օգտագործելու նորմը։ Ի հայտ են գալիս մեղադրանքներ առանձին արքեպիսկոպոսների և Ռուսաստանի միջև կապերի վերաբերյալ։ Նման պատմությունների ինտեգրումը հակամարտությանը տալիս է աշխարհաքաղաքական համատեքստ և եկեղեցական հիերարխիայի վրա ճնշումը արդյունավետորեն կապում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակի հետ ու նման կերպ նվազեցնում Արևմուտքի քննադատական վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ։

«Երկատման կանխարգելման» մոտեցումը ակնհայտ է նաև իշխող կուսակցության կազմակերպչական գործելակերպում։ Ընտրություններից դեռ ութ ամիս առաջ արդեն իսկ ձևավորվել է ՔՊ քարոզարշավի շտաբը, որը գլխավորում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նման վաղ մեկնարկը անսովոր է երիտասարդ ժողովրդավարության համար։

Այս ամենի ֆոնին աչքի է ընկնում մի պարադոքս. ո՛չ եպիսկոպոսների ձերբակալությունների ժամանակ, ո՛չ էլ մեղադրական ապացույցների և վիճահարույց պատարագների հրապարակումից հետո փողոցային որևէ նշանակալի մոբիլիզացիա չի եղել ո՛չ Եկեղեցու կողմնակիցների, ո՛չ էլ նրա հակառակորդների շրջանում։ Հարցումների համաձայն, Եկեղեցին պահպանում է վստահության բարձր մակարդակ՝ մոտ 60 տոկոս, մինչդեռ կառավարության աջակցությունը տատանվում է 15-25 տոկոսի սահմաններում։ Այստեղ կարևոր է հաշվի առնել հայ հասարակության կառուցվածքային առանձնահատկությունը. Եկեղեցուն՝ որպես ինստիտուտ, հավատարմությունը մշտապես բարձր է, մինչդեռ առանձին հոգևորականների նկատմամբ վստահությունը նկատելիորեն ցածր է։ Այսպիսով, իշխանությունները շահագործում են եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բարձր վստահության և առանձին հոգևորականների նկատմամբ ցածր վստահության միջև եղած բացը։ Այս մարտավարությունը կարող է աշխատել կարճաժամկետ հեռանկարում, սակայն երկարաժամկետ հեռանկարում կառավարելիության ռիսկը մեծանում է: Որքան ցածր է սոցիալական լեգիտիմությունը, այնքան թանկ է նստում կարգուկանոնը պահպանելը և այնքան մեծ է լինում կախվածությունը վարչական և հարկադրական գործիքներից։ Բայց ո՞վ է այդքան հեռու նպատակադրվում, երբ ընտրությունները շատ մոտ են, իսկ պարտության գինը չափազանց բարձր է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах?