Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վերականգնումից հետո բացվել է Երևանի պատմական Կարմիր կամուրջը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող Կարմիր կամուրջ հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվում է։

Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ վերջին տարիներին ՀՀ Կառավարությունը էապես մեծ ծավալով է իրականացնում հուշարձանների վերականգնման, ամրակայման աշխատանքները՝ բազմապատկելով պետական բյուջեի հատկացումները:

«Մասնավոր հատվածին ներգրավելով հուշարձանների վերականգնման գործընթացում՝ նպաստում ենք նաև հուշարձանների հանդեպ հանրային վարքականոնի փոփոխմանը՝ հուշարձանների պահպանության հարցին ավելի պատասխանատվությամբ և խնամքով վերաբերելուն: Կարմիր կամրջի վերականգնումը դրա լավագույն օրինակներից է: Մենք ականատես ենք, թե ինչպես է Երևանի հնագույն կամուրջներից մեկը՝ որպես Երևանի պատմամշակութային ժառանգություն, հասանելի դարձել մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար՝ որպես հետաքրքիր ժամանցի և հանգստի հրաշալի միջավայր»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Երևանի պատմամշակութային ժառանգությունն ավելի տեսանելի և հասանելի դարձնելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում․ Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում։

Անդրադառնալով օրվա շրջանակում «Եվրոպական ժառանգության օրերի» ամփոփմանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս միջոցառման շուրջ ջանքերի համախմբումը ցույց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգությունը ընդհանուր համաշխարհային ժառանգության մաս է, որտեղ մեր մշակույթն իր ուրույն դիմագիծն ունի:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համերգ՝ Jam session ձևաչափով:

Կարմիր կամուրջ հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Հուշարձանը վերականգնվել է 2024-2025 թթ. բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը:

Այն հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից  մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5 մ լայնություն։

Միմյանց կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր:

Այն ունեցել է ռազմավարական նշանակություն․ վրայով անցել են առևտրային քարավաններ, բեռնված սայլեր, կենդանիներ, զինվորներ ու հեծելազոր` տեղափոխելով հրետանի ու այլ ռազմամթերք:

Կամուրջը 10-13-րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով: Իր գոյության ընթացքում կառույցը պարբերաբար վնասվել է երկրաշարժերից և պատմական տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձություններից։

1679 թվականի ուժգին երկրաշարժից հետո կամուրջը հիմնովին վերակառուցվել կամ կառուցվել է՝ մեծահարուստ վաճառական, քանաքեռցի բարեգործ Խոջա Փլավի (իրական անունը՝ Հակոբ) հովանավորությամբ: Այս հանգամանքով պայմանավորված՝ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փլավի կամուրջ, իսկ Կարմիր է կոչվել դրանում օգտագործված թրծված աղյուսի ու կարմիր տուֆաքարերի գունային երանգների համար:

1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1796 թ. պահպանված նկարում կամուրջը արդեն ունի 4 բացվածք` 2 մեծ կենտրոնական և մեկական փոքր՝ եզրերում: Խորհրդային ժամանակաշրջաններին վերաբերող լուսանկարներում կամուրջն արդեն ունի 2 մեծ կենտրոնական բացվածքներ և եզրային խուլ ամրաշինական հենապատեր:

Վերակառուցման և հիմանանորգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960-ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապետեր:

Հետագայում՝ 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչ 2024-2025 թթ. ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջն ըստ էության ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества