Ереван, 13.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Հաջողությունից» պարտություն. ինչպես «ղազախական տրանզիտը» փլուզեց իշխանության նարատիվները

ПОЛИТИКА

Հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան է եկել երկար սպասված ապագան. Ադրբեջանի տարածքով  բերվել էր ղազախական ցորենի խմբաքանակը։ «Այս օրը հասավ», – բացականչում էին իշխանամետ լրատվամիջոցներն ու քարոզիչները։

Առաջին հայացքից աննշան այս լուրը Փաշինյանի թիմը վերածեց երկու կարևոր եզրակացության։ Դրանք պետք է ամրապնդեին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական նարատիվները, որոնք մինչ այդ բավականին խարխուլ էին, քանի որ հստակ էր՝ Ադրբեջանի համար արված բոլոր զիջումներից հետո խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում գոյություն ունեն միայն Փաշինյանի և նրա մերձավորների գրառումներում։

Նախ՝ այս մատակարարումը դարձավ առաջին դեպքը, որը կարելի էր ներկայացնել որպես Բաքվի հետ կնքված համաձայնագրի օգուտ։ Ահա, իբր, զուր չենք հողեր հանձնել, համաձայնել Սյունիքում արտատարածքային միջանցքի և 300000 ադրբեջանցիների «վերադարձի» հետ։ Մենք էլ, իբր, մեր շահերն ունենք. նրանք թույլ տվեցին ղազախական ցորենը անցկացնել իրենց երկաթուղով։ Այսպիսով, իբր խոսքը ոչ թե Ադրբեջանի հանդեպ մեր միակողմանի զիջումների մասին է, այլ իսկապես փոխշահավետ գործարքի։ Դե, իշխանությունների պատկերացմամբ, հրաշքով Փաշինյանը կապիտուլյանտից վերածվում էր իսկական գործարարի և առևտրականի։

Երկրորդ՝ ղազախական ցորենի ուղարկված խմբաքանակը «Քաղաքացիական պայմանագրին» հնարավորություն էր տալիս հայտարարել Հայաստանի սննդամթերքի մատակարարումների դիվերսիֆիկացիայի և, հետևաբար, Ռուսաստանից կախվածության նվազեցման մասին։ Իսկ եթե կարելի է հայտարարել կախվածության նվազեցման մասին, ապա թեման կարելի է մեծացնել և, օրինակ՝ գոնե ելույթների մակարդակով հնարավոր համարել Հայաստանի անխոչընդոտ դուրս գալը ԵԱՏՄ-ից։

Եվ՝ վուալա. այստեղ իսկապես անսահման հնարավորություններ էին բացվում նախընտրական քարոզչության համար. ՔՊ-ն կարող էր խոստանալ հայ ժողովրդին անդամակցություն թե՛ ԵՄ-ին, թե՛ ՆԱՏՕ-ին, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ «Տեսաաա՜ր, Պուտի՛ն»,– ցնծում էին իշխանամետ խոսնակները։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց. գեղեցիկ մտածված PR ակցիան ամբողջովին փլվեց` իրականության հետ բախվելով։ Երկար սպասված (իրոք, սովորականից ավելի երկար սպասված) ղազախական ցորենը վերջապես հասավ, բայց, չնայած իր բավական բարձր գնին, պարզվեց՝ ցածրակարգ հումք է։ Փաստացի, այդ ցորենը հացի և ալյուրի արտադրության համար պիտանի չէր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շտապեց հանգստացնել բնակչությանը՝ հայտարարելով, որ ցածրակարգ ցորենը մասամբ ուղարկվել է որպես անասնակեր, մասամբ օգտագործվել օղու արտադրության համար («որքան շատ օղի ընտրություններից առաջ, այնքան լավ», – որոշեցին իշխանությունները)։ Միևնույն ժամանակ, նրանք ընդունեցին, որ սխալմամբ «ինչ-որ մեկն արդեն կարող էր ուտել այդ ալյուրից թխված հաց»։ Այս հայտարարությունը իսկական գլխացավանք դարձավ Փաշինյանի PR մասնագետների համար, որոնք սկսեցին թղթեր թափահարել՝ պնդելով, թե ղազախական ցորենը ոչ թե չորրորդ, այլ երրորդ կարգի է (կարծես թե երրորդ կարգը լավ բան է. Հայաստանում սովոր են բոլորովին այլ որակի հումքին)։ Փաշինյանը փորձեց «ձեռքերը լվանալ» մատակարարումից՝ հայտարարելով, թե դա մասնավոր նախաձեռնություն էր, ոչ թե իր։ Սակայն «Հրապարակ» թերթը հրապարակեց ապացույցներ, որ մասնավոր մատակարարի վրա ճնշում էր գործադրվել։ Արդյունքում՝ հերթական սկանդալը բռնկվեց։ Հիմա ղազախական ցորենով ձեռք բերված «աշխարհաքաղաքական հաղթանակի» մասին Փաշինյանի կողմնակիցներն աշխատում են այլևս չխոսել. նրանց միակ ցանկությունն է՝ հարցը փակել և շեղել ուշադրությունը։

 

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի միջոցով Հայաստան եկավ նաև ռուսական ցորենը։ Այն քաղաքական առումով այնքան էլ հետաքրքիր չէր Փաշինյանի համար, բայց որակով բարձր էր։ Սակայն այս մատակարարումը ավելի շատ խորհրդանշական քայլ էր, քան իրական։ Քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը երկաթուղային կապ չունեն, ցորենը նախ ուղարկվեց Վրաստան և միայն այնտեղից բերվեց Հայաստան։ Այսպիսով, այն անցավ հետևյալ ճանապարհը. Ռուսաստան – Ադրբեջան – Վրաստան – Հայաստան։ Մինչդեռ ավանդական տարբերակը շատ ավելի պարզ է՝ Ռուսաստան – Վրաստան – Հայաստան։ Անհասկանալի է, թե ինչու այս շղթային ավելացնել Ադրբեջանը՝ բարդացնելով լոգիստիկան և բարձրացնելով ինքնարժեքը։ Ի վերջո, ամեն ինչ հրաշալի աշխատում է նաև առանց Ադրբեջանի։

Իրականում հիմնական հարցը ոչ թե ցորենի որակն է կամ արտադրողը, այլ այն, որ Հայաստանը, կենսական կարևորության ապրանքներ տեղափոխելով Ադրբեջանի միջոցով, ինքն է Բաքվի ձեռքը տալիս ճնշման գործիքներ։ Ալիևի՝ այս պահին ցուցաբերած բարեհաճությունը, երբ նա թույլատրեց մատակարարումները (նշենք՝ մեկանգամյա), չի կարելի համարել կայուն։ Իսկ կայուն մնում է նրա ընդարձակողական հռետորաբանությունը մեր երկրի հասցեին՝ խոսքերը «Գյոչա լճի», «ադրբեջանական քաղաք Իրևանի» մասին, այն պնդումները, թե մինչև XX դարը «Արևմտյան Ադրբեջանում» բնակչության 80 տոկոսը ադրբեջանցիներ էին, և որ լավ կլիներ վերադառնալ այդ վիճակին։

Պետք է նաև հաշվի առնել, որ այս ժամանակահատվածում Ալիևն ու Էրդողանը փորձում են ավելի մեղմ վարել իրենց հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ նրանց նպատակն է օգնել Փաշինյանին վերընտրվել։ Եթե Փաշինյանը վերընտրվի, ապա մեր թուրքական հարևաններն այլևս չեն էլ փորձի ձևականորեն նրբանկատ լինել, այլ կսկսեն խստորեն պահանջել Նիկոլից այն ամենը, ինչ նա խոստացել էր նրանց աջակցման դիմաց։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել ցորենի այս պատմությունից։ Այն ևս մեկ անգամ ցույց տվեց՝ եթե Փաշինյանը և իր թիմը ցնծագին հայտարարում են իրենց որևէ «հաջողության» մասին, ապա մեկ ամսից սպասիր նրանց ձախողմանը, հիստերիկ արձագանքներին, մեղավորների վրա պատասխանատվությունը բարդելուն և լիակատար կործանմանը։ Նրանց բոլոր «հաջողությունները» գոյություն ունեն միայն գովազդային ակցիաների մակարդակով, իսկ իրականում բերում են ձախողումների։

Եվ ևս մեկ բան. հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի հացի հարցում, քանի դեռ ալյուրի համար պատասխանատու է Փաշինյանը։ Հաջորդ անգամ հացի մեջ կարող է հայտնվել ավելի անորակ բան, քան անասնակերի համար նախատեսված ցորենը։

На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсу