Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Միասնիկս վախ չուներ, ասում էր՝ գնում ենք ազատության հետևից». եֆրեյտոր Միասնիկ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Ջրականում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միասնիկս շատ բարի էր, արդար։ Չէր սիրում, երբ ինչ-որ մեկը սուտ էր խոսում, չափազանցնում էր իրականությունը՝ լիներ իր տան անդամը, թե օտարը։ Սուտը տանել չէր կարողանում։ Շատ աշխատասեր էր։ Տան ավագ զավակն էր. յոթ երեխա ունեմ, նա իմ առաջնեկն է։ Մշտապես իմ կողքին էր, ամեն հարցում ինձ օգնում էր։ Շատ ուժեղ էր, անվախ։ Միշտ ասում էին՝ եթե իրեն վերևից չհարվածեն, առջևից ու մեջքից չեն կարող հարվածել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զինան՝ Միասնիկի մայրիկը։

Միասնիկը ծնվել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Հացաշեն գյուղում: Միասնիկի ընտանիքը 1997 թվականին վերաբնակեցվել է Արցախում՝ Մարտունի քաղաքում: Սովորել է Մարտունու թիվ 1 հոսքային դպրոցում: «Երբ Միասնիկին հարցնում էին, թե որտեղից է, արձագանքում էր՝ Մարտունիից ենք։ Երեխաներս այնտեղ են մեծացել։ Նա Հադրութն էր շատ սիրում։ Մենք Մարտունիում էինք մնում, իսկ ինքը՝ Հադրութում»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ասում է՝ որդին բարձր առաջադիմությամբ է սովորել, օրինակելի և կարգապահ աշակերտ է եղել:

2007 թվականին Միասնիկը զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության: Ծառայել է Մարտակերտի N զորամասում: 2009 թվականին ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության Մարտունիում: Մայրիկն ասում է՝ երկու տարի անց տարբեր հանգամանքների բերումով որդին դուրս է եկել ծառայությունից և մեկնել արտերկիր։ 2018 թվականին վերադարձել է Արցախ և կրկին անցել պայմանագրային զինծառայության, այս անգամ՝ Ջրականի N զորամասում:

44-օրյա պատերազմը փոխեց նաև Միասնիկի կյանքի ընթացքը։ «Ուրբաթ օրը դիրքերից իջել էր։ Միշտ գալիս էր Մարտունի, թութուն էինք հավաքում։ Կիրակի էր, պատերազմն սկսվել էր։ Ասացի՝ կռիվ է, Միասնիկն արձագանքեց՝ գիտեմ»։

Պատերազմի առաջին օրվանից սկսած 3-րդ հրաձգային գումարտակի կազմով Միասնիկը մասնակցել է մարտական գործողություններին՝ Արցախի Հանրապետության հարավային և հարավարևել յան ուղղություններում: Միասնիկն անմահացել է հոկտեմբերի 1-ին Ջրականում։ «Իր հետ նույն օրը ժամը տասնմեկին եմ խոսել։ Ես Մարտունու հիվանդանոցում էի աշխատում, այդ ժամանակ նկուղում էինք։ Իրեն ասում էի, որ ուշադիր լինի, պատսպարվի, արձագանքեց. «Է, Զինաիդա, գլխիս կարկուտ է մաղում, որտե՞ղ թաքնվեմ, այստեղ պատսպարվելու տեղ չկա։ Բացի դա, ինչո՞ւ թաքնվեմ»։ Բոլորս հույս ունեինք, որ Քառօրյա պատերազմի պես կարճ է տևելու այս պատերազմը։ Այդ հույսով Միասնիկս առաջ է գնացել։ Հետո այդ օրը շարունակում էի իրեն զանգել, զանգերը տեղ չէին հասնում։ Հետո մի տղա պատասխանեց զանգիս, ասաց, թե Միասնիկը գնացել է գնդից ջուր բերի։ Զարմացա՝ պատերազմ է, դաշտի մեջ ի՞նչ գունդ։ Հետո ասացին, որ ոտքից ու կողքից վիրավորվել է, իրեն իջեցրել են դիրքերից։ Միասնիկիս հեռախոսը մնացել էր այդ տղայի մոտ։ Տղայիս շտապօգնությունով տեղափոխում են, թշնամին թիրախավորում է մեքենան։ Հոկտեմբերի 5-ին իրեն հասցրել էին Կապանի դիահերձարան։ Մինչև հոկտեմբերի 11-ը ես իր մասին տեղեկություն չեմ ունեցել։ Դիահերձարանում իրեն տեսել էին, ճանաչել, որոշել էին ինձ տեղյակ պահել։ Սկզբում ասացին, որ Հոկտեմբերյանի հիվանդանոցում է, ես էլ զանգահարում էի քրոջս, որ գնա, տեսնի իրեն։ Բայց հետո երկրորդ զանգը ստացա՝ Զինա՛ ջան, միանգամից գնացեք Մեծամորի դիահերձարան։ Հոկտեմբերի 13-ին իր հուղարկավորությունն էր»։

Նշվում է, որ Միասնիկն անմահացել է Ջրականի պաշտպանության տեղամասում՝ Արաքսի հովտում՝ 14 սահմանապահ ուղեկալի շրջանում ծավալված թեժ մարտերի ժամանակ. «Մարտական ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բանիմաց կապավոր: Եղել է խիզախ, կարողացել է բազմիցս անակնկալի բերել հակառակորդի վարձկան խմբերին՝ հանկարծակիորեն հայտնվելով նրանց առաջքաշման ուղիների վրա՝ պատճառելով կորուստներ»:

Ապրելու ուժի մասին։ «Երեխաներս դարձան իմ ուժը։ Եթե ինձ կորցնեի, ի՞նչ էր լինելու իմ երեխաների հետ։ Օգոստոսին է ծնունդս։ Համաստեղությամբ առյուծ եմ։ Միասնիկս ասում էր՝ դու առյուծ ես, ոնց կաս, այդպես էլ կմնաս, հանկարծ չփոխվես։ Միասնիկս միշտ ասում էր՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն։ Մենք գնում ենք ազատության հետևից։ Վախ չուներ։ Իմ ու Միասնիկիս կապվածությունն այլ էր, միշտ ինձանից էր խորհուրդներ հարցնում, քննարկում այս կամ այն հարցը։ Միասնիկս նաև մեկ աղջիկ ունի»։

Հ. Գ. - Եֆրեյտոր Միասնիկ Սիմոնյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մեծամորի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%