Ереван, 24.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ հեռուն կարող է նաև շատ մոտ լինել ազդեցությունների առումով. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում և, ընդհանրապես, մեր տարածաշրջանում հաճախ գերակա են սեփական անմիջական խնդիրները, սակայն ժամանակակից աշխարհի գլոբալ փոխկապակցվածության պայմաններում տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Արևել յան Ասիայում տեղի ունեցող զարգացումները կարող են լուրջ ազդեցություն ունենալ միջազգային անվտանգության, տնտեսության և տարածաշրջանային կայունության վրա։

Թեկուզ անմիջականորեն այս գործընթացները չանդրադառնան մեր առօրյա կյանքի վրա, բայց կարևոր է հասկանալ, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ հեռավոր տարածաշրջաններում տեղի ունեցող ցանկացած լուրջ էսկալացիա կարող է շղթայական ազդեցություն ունենալ՝ սկսած միջազգային տնտեսական հարաբերություններից մինչև ռազմավարական դաշնակիցների քաղաքականության փոփոխություն։ Ուստի, Հայաստանի քաղաքական, փորձագիտական ու մեդիա շրջանակների համար անկարևոր չեն կարող լինել նշյալ զարգացումները՝ նաև երկրի տնտեսական, անվտանգային և քաղաքական շահերի վրա դրանց հնարավոր ազդեցության տեսանկյունից։

Հեռավոր արևել յան տարածաշրջանը կրկին հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում՝ պայմանավորված Թայվանի շուրջ զարգացող իրադարձություններով, որոնք ոչ միայն ընդգծում են այս փոքրիկ կղզու ռազմավարական նշանակությունը, այլև լրջագույն կերպով լարում են Չինաստանի և Ճապոնիայի՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները։ Թայվանի հետ կապված լարվածությունը, որը հատկապես սրվել է Ճապոնիայի վարչապետի այն հայտարարությունից հետո, որ կղզու շուրջ իրավիճակի սրացումը կարող է ուղիղ սպառնալիք ներկայացնել Ճապոնիայի ազգային անվտանգության համար, վերջին օրերին նոր թափ է ստացել։ Չինաստանն արդեն անցել է որոշակի քայլերի՝ փորձելով վնասել Ճապոնիայի տնտեսությանը, ուստի ոչ միայն դադարեցրել է չինացի զբոսաշրջիկների հոսքը դեպի այդ երկիր, այլև հայտարարել է ճապոնական ծովամթերքը բոյկոտելու մասին։ Այսպիսի իրավիճակը գալիս է ոչ միայն Չինաստանի ու Թայվանի միջև առկա պատմական ու քաղաքական հակասություններից, այլև տարածաշրջանի մյուս դերակատարների՝ հատկապես Ճապոնիայի ներգրավվածության աճից։

Չինաստանը մշտապես դիտարկել է Թայվանը որպես իր անբաժանելի մաս, այն դեպքում, երբ Թայվանը գործում է որպես փաստացի անկախ պետություն՝ իր սեփական կառավարությամբ, բանակով ու տնտեսական համակարգով։

Վերջին տարիներին Պեկինի կողմից դրսևորվող ճնշումների աճը ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հարթության վրա, դարձել է միջազգային քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, իսկ ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների աջակցությունը Թայվանին իրավիճակը դարձնում է առավել բազմաշերտ ու անկանխատեսելի։

Թայվանի շրջակայքում Չինաստանի կողմից պարբերաբար իրականացվող լայնածավալ ռազմական վարժանքները, ինչպես նաև օդային ու ծովային սահմանների մոտ կատարվող մշտական խախտումները փաստացի ուժի ցուցադրություն են ոչ միայն Թայվանի, այլև ամբողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար։ Այս գործողություններն ուղեկցվում են սպառնալից հռետորաբանությամբ, տնտեսական ճնշումներով և դիվանագիտական ակտիվությամբ, որի նպատակը ոչ միայն Թայվանի վրա ճնշում գործադրելն է, այլև տարածաշրջանային այլ դերակատարներին, այդ թվում՝ Ճապոնիային ուղերձ հղելը, որ Պեկինը պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը ցանկացած գնով։

Սակայն Ճապոնիայի ներգրավվածության աճը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խիստ հատկանշական է։ Ճապոնիան, որպես տարածաշրջանի առաջատար տնտեսություն և ԱՄՆ-ի առանցքային դաշնակից, մշտապես զգայուն է եղել տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների նկատմամբ, իսկ Թայվանի շուրջ լարվածության աճն, առավել քան երբևէ, ստիպում է Տոկիոյին ակտիվացնել իր դիվանագիտական ու ռազմական ջանքերը։ Տոկիոյում Թայվանի հետ կապված իրավիճակի շուրջ մտահոգության հիմքում ոչ միայն աշխարհագրական մերձավորությունն է, այլև այն փաստը, որ Թայվանի նեղուցի ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն Ճապոնիայի էներգետիկ և առևտրային երթուղիների համար։ Ինչպես գիտենք, Ճապոնիան սակավ բնական ռեսուրսներ ունի ու իր տնտեսության պտուտակներն աշխատացնելու համար կարիք ունի ծովային ճանապարհով այդ ռեսուրսների՝ հատկապես էներգակիրների ներկրման։ Եթե տարածաշրջանում սկսվի ռազմական հակամարտություն, դա անմիջականորեն կխաթարի միջազգային առևտրի հոսքերը, ինչն անկանխատեսելի հետևանքներ կունենա ոչ միայն Ճապոնիայի, այլև ողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար։

Չինաստանի և Ճապոնիայի հարաբերությունները պատմականորեն բարդ են։ Դարերի ընթացքում կուտակված պատմական անցյալի վերքերը, քաղաքական հակասությունները և տնտեսական մրցակցությունը մշտապես առկա են եղել նրանց հարաբերություններում։ Թայվանի հարցում, սակայն, այս բոլոր խնդիրները մեկտեղվում են ռազմավարական հարթակում. Չինաստանը տեսնում է իր ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը, մինչդեռ Ճապոնիան՝ սեփական անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքի ապագան։ Վերջին զարգացումների ֆոնին նկատելի է, որ Պեկինը փորձում է ոչ միայն ստիպել Թայվանին՝ հրաժարվել անկախության հավակնություններից, այլև ճնշում գործադրել Ճապոնիայի վրա, որպեսզի վերջինս զերծ մնա տարածաշրջանային հակազդեցություններից։ Սակայն պարտավորությունները ԱՄՆ-ի առջև, տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությունը և սեփական ազգային շահերը ստիպում են Ճապոնիային գնալ ավելի վճռական քայլերի, այդ թվում՝ ռազմական բյուջեի ավելացման, պաշտպանական նոր ռազմավարության որդեգրման և ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման ուղղությամբ։

Այս իրավիճակում մեծանում է նաև ԱՄՆ-ի դերակատարությունը, որը թեև անմիջականորեն չի մասնակցում Չինաստան-Ճապոնիա հակամարտությանը, բայց Թայվանի հարցում հանդես է գալիս որպես այդ երկրի ինքնորոշման ու անվտանգության երաշխավոր։ Վաշինգտոնի ու Տոկիոյի ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան անվտանգության ճարտարապետության ամրապնդումը, ըստ էության, ուղղված են Չինաստանի ազդեցության զսպմանը։ Չինաստանն, իր հերթին, ամեն քայլափոխի զգուշացնում է, որ ցանկացած արտաքին միջամտություն Թայվանի հարցում կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների՝ ներառյալ ռազմական հակամարտության ռիսկին։ Այս պայմաններում նույնիսկ ամենափոքր միջադեպը կարող է դառնալ էսկալացիայի պատճառ, քանի որ բոլոր կողմերը գործում են բարձր լարվածության ու փոխադարձ անվստահության մթնոլորտում։

Բացի ռազմական ու դիվանագիտական բաղադրիչից, կարևոր է դիտարկել նաև տնտեսական և տեխնոլոգիական ենթատեքստը։ Թայվանը համաշխարհային տնտեսության համար առանձնահատուկ կարևորություն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես էլեկտրոնիկայի ու միկրոչիպերի արտադրության տեսանկյունից։ Ճապոնիան և Չինաստանը, որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հսկաներ, խորապես ներգրավված են Թայվանի հետ տնտեսական կապերում, և ցանկացած լարվածություն կարող է խաթարել մատակարարման շղթաները, առաջացնել գլոբալ ճգնաժամ հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոարդյունաբերությունը, սպառողական էլեկտրոնիկան, կապի միջոցները։

Վերջին ամիսներին նկատվում է, որ բազմաթիվ խոշոր ընկերություններ փորձում են դիվերսիֆիկացնել իրենց մատակարարման շղթաները՝ նվազեցնելու համար հնարավոր ռիսկերը, սակայն լիարժեք այլընտրանքներ այս պահին գոյություն չունեն։ Տեխնոլոգիական մրցակցությունը, որը վերջին տարիներին դարձել է Չինաստանի և արևմտյան երկրների միջև հիմնական ճակատներից մեկը, Թայվանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասով ձեռք է բերում նոր երանգներ։ Եթե Չինաստանը կարողանա վերահսկողություն հաստատել Թայվանի նկատմամբ, դա կբերի տեխնոլոգիական հսկայական ռեսուրսների կենտրոնացման Պեկինի ձեռքում, ինչը կփոխի ուժերի հարաբերակցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մակարդակում։ Սա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ու ռազմավարական ռիսկ է Ճապոնիայի և նրա դաշնակիցների համար։ Այդ իսկ պատճառով Ճապոնիան ակտիվորեն մասնակցում է տարածաշրջանային ռազմավարական դաշինքների ձևավորմանը (օրինակ՝ ինչպես ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ավստրալիայի և Հնդկաստանի QUAD-ը՝ Քառակողմ անվտանգության երկխոսությունը), որոնք ուղղված են Չինաստանի ազդեցության սահմանափակմանը։

Բացի արտաքին քաղաքական գործոններից, չպետք է մոռանալ նաև ներքին գործոնների մասին։ Չինաստանում ազգային ինքնիշխանության ու միասնության հարցը չափազանց կարևոր է հասարակական և քաղաքական օրակարգում, և իշխանությունները հաճախ օգտագործում են Թայվանի շուրջ լարվածությունը՝ ներքին համախմբվածություն ապահովելու, տնտեսության մեջ առկա խնդիրներից ու սոցիալական լարվածությունից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Ճապոնիայում նույնպես ազգային անվտանգության հարցը հասարակական լայն աջակցություն է վայելում՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը և Հյուսիսային Կորեայի կողմից մշտապես դրսևորվող սպառնալիքները։ Այս համատեքստում երկու երկրների իշխանությունները շահագրգռված են պահպանել կոշտ հռետորաբանությունը, ինչը կարող է էլ ավելի սրել իրավիճակը և նվազեցնել փոխզիջումների հնարավորությունները։

Այս ամենի ֆոնին կարևոր է նշել, որ Հեռավորարևել յան տարածաշրջանում ցանկացած լարվածություն անմիջապես անդրադառնում է գլոբալ քաղաքականության և տնտեսության վրա։ Միջազգային կապիտալի հոսքերը, էներգետիկ շուկաները, տեխնոլոգիական նորարարությունները և նույնիսկ սննդամթերքի մատակարարումները մեծապես կախված են այս տարածաշրջանի կայունությունից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Курс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка