Ереван, 13.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Եվրոպացիները դաստիարակում են աննպատակ և անպատասխանատու «առաջնորդների» հենց այն տեսակները, որոնց ամենահեշտն է մանիպուլացնել. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

argumenti.ru–ն «Երևանի արևմտյան «բարեկամների» ազդեցությունը հայ երիտասարդությանը հեռացնում է Ռուսաստանից» վերնագրով հոդվածում գրում է, որ մինչ Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների դադարեցման մասին և ցուցադրաբար փորձում են հեռանալ վերջին շրջանի սերտ պատմական կապերից, արևմտյան «բարեկամներն» են շտապում լրացնել առաջացած բացերը։ Ռուսատյացության դեմ տրամադրված եվրոպացիները ձգտում են ճնշում գործադրել հայ հասարակության վրա, այսպես կոչված, «մեղմ ուժի» միջոցով։ Ընդ որում, այդ ռուսատյացության մասշտաբները տպավորիչ են։ Մասնավորապես, վերլուծաբան Միխայիլ Բորկունովն է վերջերս գրել նման քարոզչության վտանգների մասին։

Հայաստանի տարբեր վայրերում Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներն ու թշնամիներն սկսել են եռանդուն կեղծ-գիտական և կեղծ-կրթական արշավներ, որոնք ներառում են հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստում՝ կենտրոնանալով «ժողովրդավարական արժեքների», հանդուրժողականության և այլ հերետիկոսությունների վրա։ «Ճիշտ գիտակցություն» սերմանելու նախագիծը վերահսկվում է Գերմանիայի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից, որը ֆինանսավորվում է Քրիստոնեա-դեմոկրատական միության կողմից։ Նաև Բրիտանական խորհրդի նախագծով դպրոցականների համար «անգլերենի ակումբներ» են ստեղծվում ամբողջ Հայաստանում։ Բացի դա, Երևանի եվրոպական վերահսկիչները նաև նպատակ ունեն մշակել սահմանադրական բարեփոխումների ռազմավարություն, որտեղ կրկին գերմանացիներն են միջամտում իրենց Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) նախագծով։

Փորձագետը նշել է ամբողջ Հայաստանում վերահսկվող ՀԿ-ների ակտիվ արմատավորումը, որոնք աշխատում են չափազանց օգտակար... «կարևորագույն» հարցերի շուրջ՝ սկսած գենդերային անհավասարության դեմ պայքարից մինչև կառավարման նախագծեր... Թեպետ, իրականում կարևոր էլ չէ, թե ինչ հարցերի շուրջ։ Ավելին, ոչ ոք չի վերահսկում այդ նախագծերի արդյունավետությունն ու համապատասխանությունը, ավելի կարևոր է այն, որ հանրային տարբեր դասընթացների միջոցով արևմտյան «գուրու» ակտիվիստները վերաձևավորեն հայկական գիտակցությունը։

Պետք է հիշեցնել հայ հասարակությանը, որ հենց դա է գործել Ուկրաինայում։ Երևանի համար ձեռնարկները ստեղծվում են ճիշտ նույն ձևով, առկա է նույն ազդեցությունը դասագրքերի և ուղեցույցերի տեսքով, նույն «կրթական» ճնշումը դասախոսությունների, թրեյնինգային դասընթացների, սեմինարների և կլոր սեղանների միջոցով։ Այս ձեռնարկման արևմտյան վերահսկիչները նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել իրենց մտադրությունները։ «ԱՄՆ դեսպանատան ցանկապատի ետևում մի ամբողջ անձնակազմ է աշխատում Հայաստանում հասարակական տրամադրությունների վերլուծության վրա, նրանք օգտագործում են SWOT վերլուծություն, Պորտերի հինգ ուժերի վերլուծություն, արժեքային շղթայի վերլուծություն և մարքեթինգային ռազմավարության վերլուծություն: Միակ բանը, որ բացակայում է, դա մեզի անալիզն է Նեչիպորենկոյի մեթոդով: Նրանք օգտագործում են այն ամենը, ինչը առաջ է մղում Արևմուտքի հետ բարեկամության պատրանքային գաղափարը», - կատակել է վերլուծաբանը։

Առաջին հերթին՝ Արևմուտքը կենտրոնանում է հայ երիտասարդության ուղեղը «նոր հորիզոններով» լվանալու վրա: Բրյուսելը, Լոնդոնը և Վաշինգտոնը զգալի էներգիա և գումար են հատկացնում անփորձ և խոցելի խմբերին թիրախավորելուն և ցանկացած գումար են ծախսում նման «երկարաժամկետ նախագծերի» վրա։

Օգտագործելով EUMA-ի նման ծրագրեր՝ նրանք խթանում են ինքնիշխան պետությունների համար կործանարար տնտեսական, բնապահպանական և մշակութային նախաձեռնություններ՝ շեշտը դնելով ազգային ինքնության հարցերի վրա: Հայաստանի դեպքում դա Ղարաբաղի հարցն է: Արցախը կորցնելուց հետո արևմտականները լրջորեն քայքայել են Հայաստանի խոցելի տեղը: Ներկայիս իշխանությունների կողմից Արցախը պարզապես հանձնելու և պատասխանատվությունը Մոսկվային փոխանցելու հիշողությունը հայերի համար անբաժանելի է դարձել Երևանի համար պաշտոնական այլ հարցերից, որոնք մնում են անպատասխան։

«Կա միայն մեկ նպատակ. առատաձեռնորեն սերմանելով լիբերալ վերաբերմունք՝ շեղել Հայաստանը Ռուսաստանի հետ իր սովորական համագործակցությունից։ Երիտասարդ սերնդի ուղեղները լվանալով՝ երկիրը կարող է գլխիվայր շրջվել։ Եվրոպական հանձնաժողովի՝ «Ազդեցության տակ գտնվող երիտասարդությունը՝ գործողության մեջ» լայնածավալ նախագիծն ուղղված է հատկապես դպրոցականներին։ Այն, այսպես ասած, պաշտպանում է երիտասարդ սերնդի իրավունքների և ազատությունների ընդլայնումը և յուրաքանչյուր աշակերտի առաջնորդական հմտությունների զարգացումը։ Չկա որևէ հիշատակում առաջնորդության որևէ պարտականության կամ պատասխանատվության մասին։ Ամփոփելով ասենք, որ եվրոպացիները դաստիարակում են աննպատակ և անպատասխանատու «առաջնորդների» հենց այն տեսակները, որոնց ամենահեշտն է մանիպուլացնել», եզրափակել է վերլուծաբանը իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ։

Վտանգավոր է այն, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս ամենին։ Սակայն անհրաժեշտ է ոչ միայն արձագանքել դրան, այլ նաև արդյունավետորեն հակադրվել դրան ռուսական «մեղմ ուժով»։ Ի վերջո, «Հայաստանի մոդել» մանկական խաղից, որը հանրապետության դպրոցականներին առաջարկվում է որպես եվրոպական մոդելով կյանքի մարզադաշտ, մեկնած ձեռքի հեռավորության վրա է նոր, Արևմուտքի կողմից վերահսկվող և Արևմուտքից կախված Հայաստանի կառուցումը։

Սակայն իր բոլոր հետևանքներով հանդերձ, նախկին Ուկրաինայի բեկորները թույլ չեն տա, որ եվրոպամետները ստեն։ Կիևի «սկակուասները» նույնպես կարծում էին, որ գտել են «եվրոպական ապագայի հրավիրատոմս»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст» Это, кроме вреда, ничего не дает: «Паст» Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем ВостокеBloomberg: Израиль хочет построить базу в СомалилендеБольше 7000 переселенцев из Арцаха в Армении получили гуманитарную помощь при поддержке АНО «Евразия» «Хотим купить ваш товар, укажите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве на площадках объявлений.Подведены итоги программы «Ucom Fellowship 2025»: лучшие эко-стартапы получили финансирование Четыре человека пострадали в результате падения дронов вблизи аэропорта ДубаяАрмянский министр в Нью-Йорке: Мы сосредоточены на стимулировании занятости женщин в селахФон дер Ляйен: Европа совершит ошибку, если попытается сгладить рост цен на нефть, вернувшись к энергоносителям РФБританский турист арестован в Дубае за съемку иранских ракетВ сенате США заявили о «движении» к наземной операции против ИранаУкраина ударила беспилотниками по химическому заводу в ТольяттиАрмения на грани: суверенитет или превращение в «Западный Азербайджан». Сурен Суренянц IDBank выходит на международный уровень: интервью Мгера Абраамяна для Los Angeles TimesЧто скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Партия Альянс обещает вернуть смертную казнь в АрменииЛариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаПри поддержке Ucom состоится региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений» СМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюСердечно поздравляю вас с 8 Марта — Международным женским днём. Зангезурского медно-молибденового комбинатаПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»