Պոգբան 2023 թվականի սեպտեմբերի 3-ից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան 911 օր տևած ընդմիջումից հետո խաղադաշտ է դուրս եկել: Այս մասին հայտնում է Fast Sports-ը։
32-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյի» կազմում «Ռենի» դեմ Լիգա 1-ի 13-րդ տուրի հանդիպման 85-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել: «Մոնակոն» պարտվել է 1-4 հաշվով:
«Ֆուտբոլ խաղալն այն է, ինչ ես ամենաշատն եմ սիրում։ Ֆուտբոլն ինձ համար դեռ չի ավարտվել։ Ես տառապել եմ բոլորից շատ։ Ես անհամբեր սպասում էի դրան։ Կան պահեր, երբ սատանան փորձում է համոզել քեզ, որ ամեն ինչ ավարտվել է։ Բայց կա բարի Աստված, և ես հավատում եմ ինքս ինձ»,- ասել է Պոգբան ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին:
Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի չեմպիոնը 2 տարի առաջ դոպինգի պատճառով որակազրկվել էր:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
В приграничных сёлах Армении закрывают школы



