Երեկ կյանքի 100-րդ տարում վախճանվեց խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը. Ավետիք Չալաբյան
БЛОГ«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկիտա Սիմոնյանի հիշատակին
Երեկ կյանքի 100-րդ տարում վախճանվեց խորհրդային և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը:
Նիկիտա Սիմոնյանը բացառիկ կենսագրություն ունի՝ խաղալով հիմնականում Մոսկվայի Սպարտակ ակումբի կազմում, դառել է նրա պատմության լավագույն ռմբարկուն և ԽՍՀՄ առաջնության քառակի չեմպիոն, 1956 թ. օլիմպիական չեմպիոն է դարձել արդեն ԽՍՀՄ թիմի կազմում, պարբերաբար ճանաչվել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ:
Որպես մարզիչ, Նիկիտա Սիմոնյանը երկու անգամ չեմպիոնության է դուրս բերել Մոսկվայի Սպարտակին, իսկ 1973 թ. պատմական ձեռքբերում է արձանագրել, ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը նվաճելով Երևանի Արարատի համար՝ նվաճում, որը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ, և մեր ժողովրդին խորհրդային տարիներին մեծագույն բերկրանք և հպարտություն պարգևած բեկումնային իրադարձություններից մեկն էր:
Նիկիտա Սիմոնյանը երկար ու բեղուն կյանք է ապրել, միշտ գործի մեջ, միշտ ակտիվ, միշտ սկզբունքային: Բազմաթիվ պարգևների ասպետ է՝ ԽՍՀՄ, Ռուսաստանի և Հայաստանի, վերջինը ստացել էր տառացիորեն մեկ ամիս առաջ: Մեր հիշողության մեջ նա կմնա որպես մեր ազգի լավագույն հատկանիշների մարմնավորում, իր հայրենիքին և հյուրընկալող երկրին անմնացորդ նվիրումով ծառայած, անխոնջ ասպետ:
Հանգչիր խաղաղությամբ, մեծ հայորդի, Աստված լուսավորի քո երկնային ճանապարհը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



