Հենրիխ Մխիթարյանը գոլերի և փոխանցումների ցուցակի 1-ին հորիզոնականում է
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան և Դորտմունդի «Բորուսիա» -ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի գավաթի առաջնության գոլերի և կատարած գոլային փոխանցումների ընդհանուր ցուցակում առաջին հորիզոնականում է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Մխիթարյանը Գերմանիայի գավաթի մրցաշարում հակառակորդների դարպասը գրավել է 4 անգամ և կատարել 2 գոլային փոխանցում` 4 գոլ+ 2 գոլային փոխանցում = 6 -ի: Ռմբարկուների ցանկում Մխիթարյանն առաջին հորիզոնականը կիսում է Նիլս Պետերսենի և Լարս Շտինդելի հետ` հայտնվելով 3-րդ տեղում 4 գնդակով:
Ընդհանուր հաշվարկում Նիլս Պետերսենը «Ֆրայբուրգ»-ից և Լարս Շտինդելը «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ից նույնպես իրենց հաշվին գրանցել են չորսական խփված գնդակ, սակայն Մխիթարյանը նրանց զիջում է խաղադաշտում անցկացրած րոպեների արդյունավետությամբ:
Նիլս Պետերսենը «Ֆրայբուրգ»-ից Գերմանիայի գավաթի առաջնությունում խաղացել է 2 խաղ, խաղադաշտում անցկացրել է 180 րոպե, միջին հաշվարկով նա 2 խաղերում 45 րոպեի ընթացքում խփել է առնվազն 1 գոլ:
Լարս Շտինդելը «Բորուսիա Մյունխենգլադբախ» -ից խաղացել է 3 խաղ, խաղադաշտում անցկացրել է 270 րոպե, միջին հաշվով նա 3 խաղերում 67,5 րոպեի ընթացքում խփել է առնվազն 1 գոլ:
Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա Դորտմունդ»-ից խաղացել է 4 խաղ. խաղադաշտում անցկացրել է 360 րոպե, միջին հաշվարկով նա 4 խաղերում 90 րոպեի ընթացքում դարձել է առնվազն 1 գոլի հեղինակ:
Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը կանցկացնի Բեռլինի «Հերտա» թիմի հետ: