Էթիկայի նոր հանձնաժողովին ժամանակ է պետք (տեսանյութ)
ПОЛИТИКАԱզգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն արդեն երկրորդ անգամ է՝ հետաձգում է Past.am-ի լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ 7 պատգամավորների: Նշենք, որ մեր լրագրողը պահանջել էր հանձնաժողովից քննել միմյանց փոխարեն քվեարկող պատգամավորների հարցը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը պետք է որոշում ընդուներ դեռ փետրվարի 1-ին, սակայն հանձնաժողովի նախկին նախագահ Վահան Բաբայանն այդ օրը տեղեկացրել էր որոշման հետաձգման մասին: Նորընտիր էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ այսօրվա նիստի ժամանակ բացառապես քննվել են էթիկայի հանձնաժողովի ընթացակարգային հարցեր, իսկ որոշումը ընդունվելու է փետրվարի 15-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին լրանում է հարցը քննելու 30-օրյա ժամկետը:
Խոսրով Հարությունյանի արձագանքը՝ տեսանյութում.
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



