Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հուսալիության և ֆունկցիոնալության չափանիշ. ինչո՞ւ են խողովակային բանալիները կոչվում նաև «գազային» կամ «շվեդական». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազային բանալին (Газовый ключ), կարելի է ասել, անփոխարինելի գործիք է ջրմուղագործների, մոնտաժողների և այլ տարբեր վարպետների «արսենալում»: Բայց ինչո՞ւ է խողովակների հետ աշխատելու համար նախատեսված այդ գործիքը առավել հաճախ կոչվում «գազային բանալի»: Առաջարկում ենք ուսումնասիրել այս հարցը տեխնիկական և պատմական տեսանկյունից։

Նախ՝ եկեք սահմանենք տերմինաբանությունը: Գազային բանալին (ի դեպ, պետք է նաև նշել, որ այն հայտնի է նաև որպես խողովակային բանալի՝ трубный ключ, կամ լծակային բանալի՝ рычажный ключ, անուններով) գործիք է, որը նախատեսված է խողովակները, միացումները և այլ գլանաձև մասերը ֆիքսելու և պտտելու համար: Այդ գործիքի հիմնական առանձնահատկությունն ինքնաամրացման մեխանիզմն է, որքան շատ ուժ է կիրառվում բռնակների վրա, այնքան ավելի ամուր է լինում ֆիքսումը: Դա իրականացվում է գործիքի շրթունքների կառուցվածքի և լծակային համակարգի միջոցով։

Կարևոր է տարբերակել այն, որ գազային (խողովակային) բանալիները նախատեսված են խողովակների, իսկ կարգավորվող մանեկային բանալիները նախատեսված են հեղույսների (болт) և մանեկների՝ պնդօղակների (гайка) հետ աշխատելու համար: Վերջիններն, ի տարբերություն գազային բանալու, որի շուրթերը ատամնաձև են, ունեն հարթ շուրթեր և կարգավորվում են որոշակի չափի համար։

Գազային բանալիների պատմությունը անբաժանելիորեն կապված է ճարտարագիտության և արդյունաբերության զարգացման հետ։ Եվրոպայում նման բանալիների մասին առաջին հիշատակումները վերաբերում են 15-րդ դարին, բայց իրական առաջընթացը տեղի է ունեցել միայն 19-րդ դարում՝ արդյունաբերական հեղափոխության ժամանակ։ Ի սկզբանե՝ 1837 թվականին, առաջացել են կարգավորվող մանեկային բանալիները, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվել են:

1888 թվականին շվեդ գյուտարար Յոհան Պետեր Յոհանսոնը արտոնագրել է մի կարգավորվող բանալի, որը նա անվանել է «երկաթե ձեռք» (Jarnhand): Դա էլ հենց համարվում է աշխարհում առաջին խողովակային բանալին, որը թույլ էր տալիս կլոր խողովակները հուսալի բռնել և սեղմել: Հետագայում նույն Յոհանսոնը 1892 թվականին նաև արտոնագրում է ներկայում մեզ ծանոթ դասական կարգավորվող բանալին, որը համաշխարհային ճանաչում է ստացել «շվեդական բանալի» անվանմամբ: Ընդ որում, նաև հենց Յոհանսոնի գազային բանալու կառուցվածքն է գործնականում անփոփոխ պահպանվել մինչ օրս և կազմում է բոլոր ժամանակակից գազային բանալիների հիմքը:

Հիմա վերադառնանք նրան, թե ինչու է որպես խողովակի բանալի հորինված գործիքը առօրյա կյանքում և մասնագետների շրջանում ավելի հաճախ անվանվում «գազային բանալի»: Դա ունի մի քանի պատճառ: 19-րդ և 20-րդ դարերի սկզբին գազն սկսել է լայնորեն օգտագործվել լուսավորության և ջեռուցման համար։ Գազատարների տեղադրումը և վերանորոգումը հիմնական խնդիրներից էին, որոնց համար էլ օգտագործվել էր այդ բանալին։ Արդյունքում այդ գործիքը կապվել է գազի արդյունաբերության հետ, և այդտեղից էլ դրա անվանումը։ Բացի դա, գազային բանալիները ավանդաբար ներկվում էին կարմիր։ Դա արվում էր, որպեսզի արտակարգ իրավիճակում (օրինակ՝ գազի արտահոսքի դեպքում) գազի փականը փակելու գործիքը հեշտությամբ և արագ գտնվի։

Այսպիսով, առաջ գազային բանալին հիմնականում օգտագործվում էր գազի խողովակների համար, բայց ժամանակի ընթացքում դրա կիրառումը ընդլայնվել է՝ ներառելով ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը։ Այնուամենայնիվ, «գազային բանալի» պատմական անվանումը ամուր է արմատավորվել առօրյա խոսքում։ Հետաքրքիր է, որ շատ երկրներում այդ բանալու ընդհանուր անվանումներն են նաև «շվեդկան» կամ «շվեդական բանալին»։ Այսպիսով, «գազային բանալի» անվանումը պատմական արտեֆակտ է, որը մնացել է լեզվի մեջ գազային լուսավորության և ջեռուցման լայնորեն կիրառումից ի վեր, չնայած այդ գործիքն այժմ օգտագործվում է տարբեր խողովակների վրա աշխատելու համար։ Ինժեներական տեսանկյունից գազային բանալին շվեդ մեխանիկ Յոհան Պետեր Յոհանսոնի հանճարեղ գյուտն է, որը հիմա էլ մնացել է արդիական։ Դրա կառուցվածքը, որը հիմնված է լծակի և ինքնաամրացվող բռնակի սկզբունքի վրա, հուսալիության և ֆունկցիոնալության չափանիշ է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%