Յակուտիայում 121,96 կարատ քաշով ալմաստ են գտել
ОБЩЕСТВОՅակուտիայում գտել են 121,96 կարատ քաշով ալմաստ: Այն հանվել Է Միրնիի շրջանի Այխալի հանքահարստացուցիչ կոմբինատի «Յուբիլեյնայա» քիմբեռլիտային փողակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալռոսա» ընկերության մամուլի ծառայությունը:
Ութանիստի ձեւ ունեցող ալմաստն ակնագործական որակի Է, թափանցիկ՝ դեղնավուն երանգով: Բյուրեղի չափերն են 31,28 x 30,00 x 28,57 միլիմետր, նշված Է ընկերության մամուլի տեղեկագրում: «Արժեքը կարելի Է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



