Ереван, 28.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարու՞նգ, թե լոլիկ, ձմերու՞կ, թե սեխ. Հետաքրքիր հոգեբանական թեuտ

ЛАЙФ

Վստահելով ձեր ներքին ձայնին՝ փարձեք հստակ ընտրություն կատարել եվ պատասխանել ընդամենը 2 պարզ հարցերի. ի՞նչ եք սիրում ավելի շատ. 


1.վարու՞նգ, թե լոլիկ 

2.ձմերու՞կ, թե սեխ 

Եվ վերջ: Արդեն կարող եք կարդալ արդյունքը: 

Վարունգ եվ սեխ: Նման նախապատվությունն առավել բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Այս տիպի տղամարդիկ, որպես կանոն, առնական են եվ շատ լուրջ: Հազվադեպ են ենթարկվում օտար ազդեցություններին եվ բացառապես տուրք չեն տալիս ալկոհոլի գայթակղիչ հրապույրներին: Նրանց շարքում հաճախ են հանդիպում սպորտսմեններ եվ ճանապարհորդելու սիրահարներ: Նման տղամարդու հետ կինը միշտ իրեն զգում է հանգիստ եվ ապահով, ինչպես քարե պատի հետեվում, քանի որ նրանց պատասխանատվության ուժեղ զգացումը տարածվում է նաեվ ընտանեկան փոխհարաբերությունների ոլորտում: Այս տղամարդիկ նպատակասլաց են եվ հեշտությամբ են հասնում իրենց առջեվ դրված նպատակներին: Այնուամենայնիվ, այս տիպին բնորոշ են նաեվ մի շարք թերություններ. վարունգա-սեխային տղամարդուն միշտ պակասում է ռոմանտիզմը, այնպես որ եթե կինը նրանից ծաղիկներ է սպասում, ապա ավելի լավ է հույս չդնել, թե նա երբեվե կմտահղանա նման բան, այլ թափանցիկորեն ակնարկել, որ վատ չէր լինի որպես նվեր մի փունջ ծաղիկ ստանալ նրանից: 

Այս տիպին պատկանող կանայք հաճախ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, սակայն ընտանեկան կյանքում նրանք անօգնական են, ինչպես երեխաներ. վատ խոհարարուհիներ են, չեն կարողանում ճիշտ բաշխել ընտանիքի բյուջեն, չեն սիրում լվացք անել, լվանալ ամանեղենը եվ այլն: Եվ չնայած այդ ամենին՝ նման կինն իր ամուսնու համար իսկական հավատարիմ եվ հասկացող ընկեր է լինում: 

Լոլիկ եվ ձմերուկ: Այս նախապատվությունն ունեցող մարդիկ ուրախ եվ ակտիվ են: Նրանք առանձնանում են շփումների մեծ ձգտումով, սակայն փոխհարաբերություններում ոչ միշտ են հավասարակշիռ լինում. նրանք ունեն բռնկվող խառնվածք, ինչը հաճախ սկանդալների առիթ է դառնում: Այս տիպին պատկանող տղամարդիկ իսկական գուրմաններ են: Նրանց համար հատկանշական է նաեվ ծուլությունը, ավելի շատ սիրում են հողաթափերն ու տնային խալաթը, քան ուսապարկն ու քնապարկը: Լոլիկա-ձմերուկային կանայք շատ զգացմունքային են, սիրում են կենդանիներին, բարձր են գնահատում ընտանեկան օջախը, եվ նրանց միջավայրում միշտ ջերմ ու հարմարավետ է: Նրանք բոլորովին ունակ չեն խարդավանքներ ստեղծելու, սակայն երբեմն լինում են շատ աննրբանկատ, քանի որ գրեթե միշտ ասում են այն, ինչ մտածում են: Անկեղծությունն ու միամտությունը այս տիպի մարդկանց գլխավոր հոգեբանական բնութագրիչներն են: 

Վարունգ եվ ձմերուկ: Այս տիպին պատկանող մարդիկ միշտ հոգեկան փոթորկումների մեջ են: Նրանց արտաքին հանդարտությունն ու զսպվածությունը քողարկում են ներքին լարվածությունը: Նման տղամարդկանց մասին սովորաբար ասում են. «Հանդարտ գետերից վախեցիր»: Վարունգա-ձմերուկային մարդկանց հետ կյանքը կարծես հրաբխի գագաթին լինի. երբեք հնարավոր չէ ՞կանխատեսել, թե ինչ է սպասվում վաղը, կամ ինչ մտքեր են նրանք այս պահին մտմտում: Նման կանայք ոչնչից սկանդալներ չեն սարքում, այլ կուտակում են վիրավորանքները, որպեսզի մի գեղեցիկ օր ջարդուփշուր անեն տան ամբողջ սպասքը՝ հաճախ ուղիղ խեղճ ամուսնու գլխին: Վարունգա-ձմերուկային մարդիկ ամենաստեղծագործ տիպն են: Նրանք կարողանում են մտածել, եվ նրանց շարքերում հաճախ են հանդիպում գիտնականներ եվ հայտնագործողներ: Մյուս կողմից, եթե հանկարծ Օստապ Բենդերը փորձեր լրացնել այս թեստը, նա ամենայն հավանականությամբ կընկներ հենց այս խմբի մեջ: 

Սեխ եվ լոլիկ: Եթե սա Ձեր նախապատվությունն է, ապա Դուք հավասարակշռված եք, նրբանկատ եվ հանդարտ: Ունեք ներքին տակտ եվ զգայականություն: Սիրում եք գեղեցիկ իրեր եվ շատ լավ ճաշակ ունեք: Սեխա-լոլիկային տղամարդիկ մի փոքր կանացի են: Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ: Կարճ ասած՝ այս մարդկանց ավելի մոտ է ստեղծագործ աշխատանքը: Նման կանայք շուտ սիրահարվող են, տպավորվող, սիրային հարաբերություններում՝ կրքոտ եվ կայուն: Նրանք սովորաբար լինում են նվիրված, քնքուշ եվ հոգատար կին իրենց ամուսինների համար: Իսկ ահա տղամարդիկ, որոնք պատկանում են այս տիպին, կարող են ինքնասիրահարված էգոիստներ լինել: 

P.S. Ասում են, որ լավագույն ամուսնական դաշինքը կնքվում է հետեվյալ տիպերի միջեվ. 

տղամարդ «սեխ-վարունգ» եվ կին «վարունգ-ձմերուկ» 

տղամարդ «սեխ-լոլիկ» եվ կին «սեխ-վարունգ» 

տղամարդ «վարունգ-ձմերուկ» եվ կին «լոլիկ-ձմերուկ» 

տղամարդ «լոլիկ-ձմերուկ» եվ կին «լոլիկ-սեխ»

Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектовBlack Friday в Юнибанке — скидка 50% на выпуск картОчередная остановка на пути к финансовой грамотности — учебный комплекс «Глобал Бридж»: Idram и IDBankUcom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю АрмениюПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю юбилея Гагика ЦарукянаСоболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководства