Այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, խայտառակություն է ոչ միայն պետության, այլև ամբողջ ազգի համար. Մհեր Ավետիսյան
БЛОГՀայաստանի Հանրապետությունը, մեր ամբողջ հայ ժողովուրդը, կանգնած է իր նորագույն պատմության ամենածանր, ամենախայտառակ և ցավոտ էջերից մեկի առաջ։
Այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում, խայտառակություն է ոչ միայն պետության, այլև ամբողջ ազգի համար։
Սիրելի հայեր,
Մի՛ մոռացեք՝ մեզանից հետո սերունդներ են գալու։
Մենք իրավունք չունենք նրանց թողնելու ամոթի, նվաստացման, կոտրված արժանապատվության մի պետություն։ Ունենք սուրբ պարտք՝ սերունդներին հանձնել մի հայրենիք, որը նրանք չեն ամաչի կրել իրենց ուսերին։
Գոնե հանուն մեր երեխաների, նրանց ապագայի, նրանց խաղաղ ու պատվով ապրելու իրավունքի՝
եկեք կանգ առնենք։
Եկեք հարց տանք մեզ՝
ին՞չ ենք անում, ու՞ր ենք գնում, և ինչի՞ ենք վերածում մեր հայրենիքն ու հայ ազգի ապագան։
Մեր ժողովուրդը կարող է վեր կանգնել։
Կարող է ուղղվել, կարող է վերականգնվել։
Բայց միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր հայ սկսի իրենից՝ իր պատասխանատվությամբ։
Միայն կա՛մքով, գործողությամբ կարող ենք դուրս գալ այս խայտառակությունից։
Այսօր ոչ ոք իրավունք չունի մտածելու միայն իր մասին։
Ժամանակն է հոգ տանել և մտածել ազգային վաղվա, մեր պետության կենսունակության, մեր տան հողի ու պատվի մասին։
Մեր պապերը հազարավոր տարիներ չեն տառապել, չեն անցել անպատկերացնելի, անմարդկային տառապանքների միջով, որ մենք այսօր նրանց կտակածը այսպես անպատիվ կերպով կործանենք։
Եկեք խորհենք։
Եկեք այդ ուժը գտնենք մեր մեջ։
Խնդրում եմ Աստծուն տա իմաստություն իմ հայ ժողովրդին։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



