Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
ОБЩЕСТВОԿոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ առաջարկելով հաճախորդներին ամենազեղչառատ ժամանակահատվածում իրականացնել առցանց կամ անկանխիկ գնումներ ամերիկյան լավագույն առևտրի կետերում և օգտվել առավելություններից՝
- Ստանալ գումարի 15%-ի՝ մինչև 50․000 ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով քեշբեք Կոնվերս Բանկի կողմից,
- Ինչպես նաև փոխադրման արժեքի 50%-ի՝ առավելագույնը 12․000 ՀՀ դրամի չափով (2կգ-ի համար) քեշբեք Globbing-ից՝ իր բեռնափոխադրման ծառայություններից օգտվելու դեպքում:
Արշավին կարող են մասնակցել․
- Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր բաժանորդագրված են C360 Matrix, Neo, Neo Light, Nektar, Ultra, Elite, Signature կամ Synergy փաթեթներից որևէ մեկին և ունեն Mastercard քարտ,
- Նոր հաճախորդները, ովքեր արշավի ընթացքում կբաժանորդագրվեն նշված փաթեթներից որևէ մեկին և կստանան Mastercard քարտ։
Արշավին մասնակցելու և Կոնվերս Բանկից գումարի վերադարձ ստանալու համար նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ՝
- Կատարեք անկանխիկ գնումներ ԱՄՆ առևտրի և սպասարկման կետերում,
- Առցանց գնումներ Amazon և eBay հարթակներում՝ Ձեր C360 Mastercard-ով։
Քեշբեքի գումարները կփոխանցվեն Ձեր քարտային հաշվին արշավի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում։
Կոնվերս Բանկի արշավի մանրամասների համար այցելեք Բանկի կայք կամ զանգահարեք 010 511 211, իսկ Globbing-ի առաջարկի համար զանգահարեք 060 616 616:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
3
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
4
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
5
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле



