«Հրապարակ». Վճռաբեկ դատարանում թափուր հաստիքի համար լուրջ պայքար է գնում
ОБЩЕСТВО«Վճռաբեկ դատարանում թափուր հաստիք կա։ Հուլիսի 9-ին լրացել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանի 65-ամյակը։ Այդ օրը վճռաբեկի շենքը մարդաշատ է եղել, դատավորի տարեդարձն էին նշում, շատ դատավորների էին եկել նրան հրաժեշտ տալու, իսկ երեկվանից նա արդեն աշխատանքի չի գնում։ Չնայած դատավորն ընդամենը երեկ է թոշակի գնացել, սակայն տևական ժամանակ նրա տեղի համար պայքար է գնում։ Շրջանառվում են մի շարք անուններ, հավակնորդները վերաքննիչ քաղաքացիական դատարանից են՝ Կարինե Հակոբյան, Նախշուն Տավարացյան և Լևոն Գրիգորյան։ Ասում են՝ թեժ պայքար է լինելու, քանի որ բոլորն էլ լուրջ աշխատում են իրենց նշանակման ուղղությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



