Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մինչև հիմա սպասում ենք Սերգեյին, մնացինք հավերժ սպասելով». կրտսեր սերժանտ Սերգեյ Երիցյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերգեյը շատ խելոք էր ու խելացի։ Բոլորից տարբերվում էր իր բնավորությամբ, պահվածքով։ Միշտ բոլորի համար օրինակ է եղել դպրոցից սկսած։ Անգամ ինձանից ու մեր մյուս եղբորից էր տարբերվում, մեր տան լուսավորն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ժենյան՝ Սերգեյի քույրը։

Սերգեյը ծնունդով Էջմիածին քաղաքից է։ «Հետո ընտանիքով տեղափոխվեցինք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղ։ Հաճախել է գյուղի դպրոցը։ 12-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Դատական փորձագիտության ինստիտուտի իրավաբանության բաժինը։ Սեր ուներ սովորելու հետ։ Դպրոցում բոլոր ուսուցիչներին շատ էր սիրում և առարկաներն էլ հավասարապես սովորում էր։ Շատ պարտաճանաչ էր, չի եղել գեթ մեկ օր, որ թեկուզ մեկ վարժություն չլուծած դպրոց գնա։ Նման դեպքեր չեն եղել։ Սիրով էր դպրոց հաճախում։ Անգամ առաջարկեցինք, որ իններորդ դասարանից դուրս գա, քոլեջում շարունակի ուսումը, բայց նա չհամաձայնեց, որովհետև շատ կապված էր և՛ ընկերների, և՛ դպրոցի, և՛ ուսուցիչների հետ»։

Երբ հարցնում եմ մասնագիտական ընտրության մասին, Ժենյան ասում է՝ եղբայրն ուզում էր դառնալ փորձագետ։ «Միասին որոշել էինք, որ ես էլ պետք է իրավագիտություն սովորեմ։ Միասին քննարկում էինք ամեն ինչ, միասին որոշում։ Ինչպես որոշել էինք, ես այդ ուղին շարունակեցի։ Արդեն հինգերորդ կուրսում եմ սովորում»։

Սերգեյը ծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին։ Նախ՝ ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, հետո, որպես կրտսեր սերժանտ, հրետանու հաշվարկի հրամանատար, տեղափոխվել է Մեղրի։ «Շատ էր սիրում բանակը, միշտ ցանկացել է ծառայել։ Իր բանակի քեֆը շատ մեծ սիրով կազմակերպեց և մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայության։ Շատ ոգևորությամբ էր ծառայում։ Իր համար դա պարտականություն էր, որը նա պետք է կատարեր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Իր հետ կապ ունեինք։ Հոկտեմբերի 2-ին իրեն տարան Ջրական, նա մեզ այդ մասին չէր ասել։ Իր ընկերներից մեկը նկար էր տեղադրել, գրել էր՝ Աստծով։ Մենք նկարը տեսանք, մայրիկը հարցրեց Սերգեյին՝ հիմա որտե՞ղ ես։ Նա քարտեզի տեսքով մեզ իր տեղն ուղարկեց՝ Ջրականը սևով նշած։ Հասկացանք, որ այնտեղ է։ Այդ օրերին Սերգեյը վատառողջ էր։ Մեր մյուս եղբայրն էլ էր այդ ընթացքում ծառայում։ Մայրիկս ասաց՝ այսպես չի լինի, երկուսդ էլ Արցախում լինեք, ես կզանգեմ պաշտպանության նախարարություն։ Սերգեյն արգելեց՝ նման բան անել պետք չի, եթե նման բան անես, հետդ չեմ խոսի»։

Սերգեյին Մեղրիից տեղափոխել են Ջրական, նա եղել է նաև Իշխանաձորում։ Այլ վայրեր չի տեղափոխվել։ Հոկտեմբերի 18-ին Ջրականում է զոհվել Սերգեյը։ «Իրենց հետ հրամանատար չի եղել։ Սերգեյն էր, ևս մեկ սերժանտ, որը մինչև հիմա համարվում է անհետ կորած, և նորակոչիկներ։ Նահանջի հրաման են ստացել, Սերգեյը մեքենան վարելիս է եղել։ Մեքենային հարվածել են, Սերգեյը կարողացել է կանգնեցնել մեքենան, և տղաներն անվնաս իջել են, ընկերներն ասել են՝ Սերո՛ժ, ամեն մեկս քեզ մի կյանք ենք պարտք։ Այդ ժամանակ մենք իր հետ չէինք խոսել։ Տղաներից մեկն է իր հայրիկին պատմել այդ դեպքի մասին, ասել, որ իրենց հետ հրամանատար չկա։ Հայրիկը խորհուրդ է տվել որևէ պարագայում մեքենա չնստել։ Ըստ իրենց պատմելու, ասել են, որ Սերգեյը նստել է մեկ այլ մեքենայի մեջ, բայց ոչ թե ղեկին, այլ հետևի մասում։ ԱԹՍ-ն հարվածել է, տղաներն այրվել են, մյուս սերժանտի մասունքներն անգամ մինչև հիմա չկան, ոչ ոք չգիտի, թե ուր մնաց այդ տղան։ Իրենց հետ ծառայող տղաներից մեկը գիրք է գրել իրենց մասին։ Այդ պահին նա այդտեղ չի եղել, բայց գրքում նշել է՝ Սերգեյն ասում էր, որ ավելի լավ է մեռնեմ, քան նահանջեմ կամ փախչեմ։ Ասում էր՝ երբեք չեմ փախչի մարտի դաշտից»։

Վերջին անգամ ընտանիքը Սերգեյի հետ զրուցել է հոկտեմբերի 17-ին։ «Պատերազմի ժամանակ երեք կիլոմետր քայլել էր, որ կարողանար մայրիկի հետ խոսել։ Ասում էր. «Ամեն ինչ լավ է, չնեղվեք, լավ է լինելու, բոլորս հետ ենք գալու»։ Երբեք չի խեղճացել, որևէ զանգի ժամանակ ցույց չի տվել, որ բարդ իրավիճակում է։ Հակառակը՝ մայրիկին միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է. «Դու հանգիստ քնիր, որովհետև մենք այստեղ ենք։ Մենք այստեղ ենք, որ դուք հանգիստ լինեք»։ Բոլոր զանգերն այս տրամադրվածությամբ էին»։

Երկար է տևել Սերգեյի տուն «վերադարձը»։ «Երբ ասացին, որ Սերգեյը զոհվել է, մենք սկսեցինք փնտրել իրեն բոլոր դիահերձարաններում, բայց ոչ մի տեղ չկար։ Եղբայրս առյուծի տեսքով դաջվածք ուներ, փորձեցինք այդ տարբերակով իր մասին որևէ տեղեկություն իմանալ։ Սոցիալական ցանցերում գրեցինք, որ եթե նման դաջվածքով տղայի մարմին տեսնեք ինչոր դիահերձարանում, խնդրում ենք զանգահարել։ Մի քանի ամիս փնտրեցինք իրեն, եղան զանգեր, նմանեցրել էին Սերգեյին, բայց նա չէր։ Ամեն ինչի միջով անցանք։ Փետրվարի 16-ին են իրեն մեզ տվել, հաջորդ օրը եղբորս հուղարկավորությունն էր։ Հայրիկս արյուն էր հանձնել, այդ օրերին գնացել էր կենտրոն, որտեղից զանգի էինք սպասում ԴՆԹ համընկնման դեպքում, ասել, որ հեռախոսահամարը փոխել է, հենց համընկնում լինի, իր հետ նոր համարով պետք է կապ հաստատեն։ Արձագանքել էին՝ լավ է, որ եկաք, մենք էլ այսօր պետք է ձեզ զանգեինք։ Հաջորդ օրն արդեն եղբորս մարմինը փոխանցել են մեզ»։

Ժենյան ասում է՝ մայրիկն այդ օրերին հնարավոր ամեն տեղ զանգահարում էր որդու մասին որևէ տեղեկություն իմանալու համար։ «Բայց ոչ ոք ոչինչ չէր ասում։ Փետրվարին զանգահարեցին մեզ ու ևս չորս ծնողի ու ասացին՝ չորս տոպրակ ենք ուղարկում, գնացեք, տեսեք, թե որն է ձերը։ Մայրիկս արձագանքեց՝ մենք ձեզ տղաներ ենք տվել, դուք հիմա տոպրա՞կ եք ուղարկում, ասում՝ տեսեք, թե որն է ձերը։ Հետո արդեն հայրիկս գնաց, որոշ ժամանակ հետո համընկնում եղավ»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք մինչև հիմա էլ սպասում ենք Սերգեյին։ Մեզ իրեն փակ են տվել, բացառապես այրված ոսկորներ։ Չենք ուզում հավատալ այդ իրականությանը։ Հինգ տարի է՝ այդ սպասումը մեր մեջ կա։ Անընդհատ սպասում ենք, որ կարող է ինչ-որ լուր լինի։ Տեսանյութ էինք տեսել, որտեղ տղաներից մեկը շատ նման էր իրեն։ Կարծում էինք, որ գուցե գերի լինի, դա մինչև ԴՆԹ-ի համընկնումն էր։ Այդ ժամանակ դիմեցինք Կարմիր խաչին, բայց հետո ԴՆԹ-ն հաստատվեց, և գործը փակվեց։ Ամեն ինչի միջով անցել ենք։ Մնացինք հավերժ սպասելով։ Որքան ապրենք, հավատալու ենք, որ մի օր կարող է հրաշք լինել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Սերգեյ Երիցյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է շնորհակալագրով և կրծքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%