«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է․ Գագիկ Ծառուկյան
БЛОГ«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է։ Ինչպես ամենասկզբում խոստացել էի, 100 տոկոս երաշխավորում եմ արդար և օբյեկտիվ վերջնարդյունք։
Ուզում եմ ընդգծել, որ անձամբ եմ ուսումնասիրում ստացված հայտերն ու անկեղծորեն տպավորված եմ մեր երկրի ապագան կերտող երիտասարդների գրագետ, նորարական, հեռատես և հետաքրքիր գաղափարներով։ Ծանոթանալով առաջարկներին՝ ևս մեկ անգամ համոզվեցի՝ ի դեմս երիտասարդների ունենք մեր երկրի զարգացման համար ահռելի ներուժ:
Պրոֆեսիոնալ, ծանրակշիռ և անաչառ հանձնախումբը շուտով կհրապարակի մրցույթի արդյունքները, ինչից հետո լավագույն առաջարկների հեղինակներն արդարացիորեն կարժանանան պարգևների և հնարավորություն կունենան իրականություն դարձնելու իրենց գաղափարները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնող լինելու և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



