Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Դավիթը շատ խիստ ու խանդոտ է, բայց դա ինձ հաճելի է․ Աննա Դովլաթյան

ЛАЙФ

Blog.1in.am-ը գրում է .

Երգչուհի Աննա Դովլաթյանը մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Նա եկավ փոխարինելու դերասանուհի Օվսաննա Մինասյանին։ Աննան անդրադարձել է սիրելիի՝ Դավիթ Աղաջանյանի հետ հարաբերություններին։

– Աննա, մոտ մեկ ամիս է՝ նկարահանվում ես «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում։ Դերասանական ոլորտում սա առաջին փորձդ է, ըստ քեզ, ինչպե՞ս է ստացվում։

– Ես միշտ շատ խիստ եմ իմ նկատմամբ։ Շատ եմ աշխատում ինձ վրա, որպեսզի արդյունքը գոհացնող լինի։ Ռեժիսորներն ու դերասաններն ինձ շատ են օգնում։ Ինձ համար հիմա 2 խնդիր կա՝ տեքստը հիշելն ու դերասանական  խաղը, փորձի հետ դա հեշտանում է։ Դրական կարծիքներ շատ եմ լսում, սակայն հասկանում եմ, որ պետք է շատ աշխատեմ, որպեսզի հասնեմ մի կետի, որ գոնե մի քիչ դուր գա ինձ։

Հոգուս խորքում միշտ ցանկացել եմ, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ներկայանամ որպես դերասանուհի։ Դա անհասանելի մի բան է թվացել ինձ։ Ամեն բան ինքնաբերաբար ստացվեց։ Կարծում եմ՝ երգ կատարելիս էլ մի փոքր դերասանություն է պետք. չէ՞ որ ամեն երգ մի պատմություն է։ Երբ մոտ ես լինում արվեստին, մեջդ դերասանական շնորհք էլ է թաքնված լինում։

IMG_1796 copy

-Սերիալները մեծ մասսայականություն են վայելում։ Դու ակտիվ գործունեություն ծավալող երգչուհի չես եղել և չի կարելի ասել, թե ամբողջ Հայաստանը ճանաչել է քեզ։ Սերիալում նկարահանվելուց հետո ճանաչելիությունդ մեծացե՞լ է։

-Որոշ չափով այո, զգում  եմ, որ համեմատաբար ավելի շատ են ճանաչում ինձ, սակայն ես երբեք չեմ վազել նրան, որ ինձ ավելի շատ ճանաչեն։ Թող ես որակով մի բան անեմ, թող քիչ մարդ տեսնի դա։

IMG_1954

-Մասագիտական գործունեության մեջ ո՞ւմ խորհուրդներն ես ընդունում։

-Խորհուրդների առումով միշտ մայրիկս է կողքիս։ Ռեժիսորին եմ լսում։ Ինձ շատ խորհուրդներ է տալիս նաև Դավիթը։ Նա շատ ավելի մեծ փորձ ունի, քան ես և երբեք սխալ խորհուրդ չի տալիս։ Ամեն տեղ իմ կողքին է։

-Ինչպես նկատել եմ, Դավիթը բավականին խանդոտ ու խիստ է։

-Քանի որ նա շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում շոու բիզնեսում, շատ զգույշ է, ես՝ նույնպես։ Շատերը նրան այդպիսին չեն պատկերացնում, սակայն իսկապես այդպես է։ Դավիթն ամեն հարցում օգնում է ինձ, հասկանում, բայց հայկական մենթալիտետ ունի, չափից շատ խիստ ու խանդոտ է։ Ես դա գնահատում եմ իր մեջ, ինձ դա հաճելի է, որովհետև զգում եմ, որ կողքիս հասուն տղամարդ է, ով մատների արանքով չի նայում ինձ հետ կապված հարցերին։

-Դու է՞լ ես խանդոտ։

-Չէ։ Կարծում եմ՝ շատ ավելի բարդ կլիներ, եթե ես էլ իր պես լինեի, չէ՞ որ մեկը պետք է զիջող լինի։

IMG_1623 copy

-Զույգերի մոտ միշտ էլ լինում են վեճեր, դա բնականոն բան է։ Դուք երկար ժամանակ եք միասին, եղե՞լ են անկումային փուլեր, վեճեր։

-Չէ, այդպիսի բան իրոք չի եղել։ Ամենաերկար վեճը 1 շաբաթ է տևել, ու դա իրոք շատ էր, կարծես  մեկ տարի անցած լիներ։

-Ո՞վ արեց առաջին քայլը։

-Նա, թեև ես էի մեղավոր։ Դա բնական բան է, պետք է երկուսն էլ զիջող լինեն, չի կարելի պրոբլեմը միշտ մի մարդու  վրա բարդել։

-Ամեն դեպքում, ո՞վ է ավելի զիջող։

-Նայած ինչ առումով, որովհետև ինձ հետ էլ է բարդ։ Ես՝ որպես աղջիկ, փորձում եմ իրեն չնեղացնել, բայց երբեմն սխալվում եմ։ Շատ դեպքերում Դավիթն էլ է զիջում, ներում։ Լինում են բաներ, որոնք իրեն դուր չեն գալիս, սակայն զիջում է, որպեսզի ես ուրախանամ։

IMG_1527

-Ավելի քան 3 տարի է, ինչ դու և Դավիթը միասին եք։ Ի՞նչ է փոխվել քո կյանքում նրա հայտնվելուց հետո։

-Ամեն ինչ ավելի գունավոր է դարձել։ Չգիտեմ, ինչ կլիներ եթե ինքը չլիներ իմ կողքին։ Թեև ես սիրում եմ Երևանը, հնարավոր է, որ հիմա Ռուսաստանում լինեի։

-Իսկ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։

-Համերգի ժամանակ կուլիսներում նա ինձ մոտեցավ, երգից խոսեց, հետո սկսեցինք շփվել ու ամեն ինչ տաքացավ։

-Դա սեր էր առաջին հայացքի՞ց։

-Իմ զգացմունքը հետո առաջացավ՝ իր վերաբերմունքից։ Իր մոտ չգիտեմ… նա ինձ մոտեցել էր որպես աղջկա, ում արտաքնապես հավանել էր։ Առաջին հայացքից նա չի պատկերացրել՝ ինչպիսին եմ ես։ Հետո, երբ ճանաչեց որպես ավելի տնական աղջիկ, երեխայի պես, ամեն բան խորացավ։ Ես շատ տնակյաց եմ, կարծում եմ, հենց դա իմ մեջ գրավեց Դավթին։ Ինքն ինձ երեխայի պես է սիրում։

 

-Հանդիպման գնալիս հաճա՞խ ես այնպիսի խառնաշփոթի մեջ ընկնում, ինչպես մեր ֆոտոշարքի դեպքում։)

– Առաջին հանդիպումից առաջ այո, այդպես էր, անհանգստանում էի, սակայն, առհասարակ, ես շատ ավելի հասարակ եմ, սպորտային հագուկապով։ Ես այս ոճում բեմում եմ լինում։

– Նշեցիր, որ դու տնակյաց ես։ Ժամանցի ի՞նչ տարբերակներ ունեք դու և Դավիթը։

-Մենք երբեք չենք ձգտում գլամուրային տեղեր գնալ։ Շատ հեռու ենք նման բաներից։ Երբ առիթ է լինում, նախընտրում ենք ինչ-որ տաքուկ անկյուն գնալ՝ նեղ շրջապատով։

– Առաջիկայում նախատեսո՞ւմ եք օրինականացնել հարաբերությունները։

-Ամեն ինչ գնում է դեպի դա, սակայն այս պահին կոնկրետ որևէ բան ասել չեմ կարող։

-Երջանի՞կ ես նրա կողքին։

-Այո, շատ։ Շատ դժվար է ճիշտ մարդու հանդիպել։ Երբ արդեն ունես այդ լավը, պետք է ուղղակի շնորհակալ լինես։ Ես շատ հանգիստ եմ իր կողքին, քանի որ երբեք ինձ սխալ ճանապարհով չի տանի։ Նա շատ վստահելի է։

 

-Դու Ռուսաստանում ես մեծացել, հաճախ ավելի համարձակ հագուստով ես ներկայանում, շատերը կարծում են, որ դու ազատ աղջիկ ես։ Սակայն քեզ հետ շփվելիս պարզ է դառնում, որ ամենևին էլ այդպիսին չես։ Դավի՞թն է սահմանափակել քո ազատությունը, թե միշտ էլ այդպիսին ես եղել։

-Չէ։ Էկրանից ու իրական կյանքում ես շատ տարբեր եմ։ Երբեք չեմ սիրել չափից շատ ազատությունը։ Մարդիկ պատկերացնում են, որ եթե դրսից ես, պետք է ազատ լինես, սակայն երբ դու մեծանում ես այլ երկրում, ծնողներդ շատ ավելի զգույշ ու փակ են  լինում։ Ես միշտ գնահատել եմ համեստությունը։

Շոու բիզնեսում ազատությունն ավելի շատ է. ինչքան  համեստ ես, այդքան շատ բաներից կզրկվես ու հետ կմնաս։ Սակայն ավելի լավ է դու դանդաղ առաջ գնաս, բայց քեզ հարգեն։

-Ամեն դեպքում Ռուսաստանում մեծացած մարդիկ դժվար են համակերպվում հայաստանյան կյանքին։ Ընտանիքդ շարունակում է Ռուսաստանում բնակվել, բայց դու որոշեցիր վերադառնալ։ Ինչո՞ւ, ադապտացիան հե՞շտ էր։

-Ընդհակառակը, ինձ համար այնտեղ էր դժվար։ Մանկությունս դժվար էր, քանի որ 4-5 անգամ դպրոց եմ փոխել, իսկ դա հոգեբանորեն շատ բարդ է երեխայի համար։ Ես շփվող եմ, սակայն երբ գնացինք Ռուսաստան, այդքան էլ լավ չէի տիրապետում ռուսերենին, ինչն էլ դարձավ առաջին խնդիրը։ Երբ արդեն պետք է ընդունվեի համալսարան, եկա Հայաստան։ Ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում։ Երևանը փոքր է, Մոսկվայում շատ ավելի վտանգավոր է։ Այստեղ բարդ է միայն այն, որ ծնողներս կողքիս չեն։ Որքան էլ իրենք են պարբերաբար գալիս, ես եմ գնում իրենց մոտ, շատ դժվար է։

-Ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին որոշումդ։

-Շատ դժվար, սակայն հանգիստ էին այն առումով, որ տատիկս դեռ ողջ էր, գալիս էի իր մոտ՝ մեր տուն։ Ուղղակի հայրս միշտ դեմ է եղել, որ երգեմ, և դա լինի պատճառը, որ գամ Հայաստան։ Մայրս միշտ ցանկացել է, որ գնամ այս ճանապարով, բայց մեր ընտանիքում հայրս է որոշում ամեն բան։ Նա խիստ մարդ է, որքան էլ հպարտանա, երբեք ցույց չի տա։ Ես միշտ կոտրվել եմ դրանից։ Չեմ ուզի, որ ինչ-որ երեխա զգա դա։ Երբեք չեմ մոռանա, 9-10 տարեկան էի, ուրախ-ուրախ եկա տուն, ասացի, որ լսողությունս ստուգել են, ասել են՝ լավ է, ընդունվել եմ երաժշտական դպրոց։ Հայրս ասաց՝ ոչ մի տեղ չես գնա։ Թեև փոքր էի, բայց դա էնպիսի հետք է թողել իմ մեջ, որ մինչև հիմա հիշում եմ (այս մասին հիշելիս Աննան սկսեց արտասվել, հեղ.)։

-Զարմանալի է, բոլորը կարծում են, որ դու հայրիկիդ ֆինանսական օգնությամբ ես նկարահանում տեսահոլովակներդ, քանի որ հայկական շոու բիզնեսում եթե խնջույքների ժամանակ չես երգում, չես կարող խոսել որևէ շահույթի մասին։ Որպես երգչուհի՝ դու չունես կայուն աշխատանք, առաջին անգամ ես նկարահանվում սերիալում, որը կարող է շահույթ ապահովել քեզ համար։ Եթե հայրդ դեմ է կարիերայիդ, ի՞նչ միջոցներով ես նկարահանում տեսահոլովակներդ։

-Ես չեմ կարող ուրանալ, նա ինձ շատ է օգնել այդ առումով։ Ինքն է ինձ ֆինանասապես աջակցել։ Ինչու չէ, ես մինչև հիմա կախման մեջ եմ նրանից։ Դա ամոթալի բան չէ։ Յուրաքանչյուր տարիքում մենք բոլորս էլ կախված ենք մեր ծնողներից։

Դու չես կարող գումար աշխատել, եթե ինչ-որ տեղ չես երգում։ Երբեմն  լինում են կորպորատիվներ, որոնց մասնակցում եմ, սակայն ուշ-ուշ։ Շատ տեղեր կան, որտեղ Դավիթը թույլ չի տալիս գնամ։

Գիտես, եթե ես երեխա ունենամ, չեմ ցանկանա, որ նա լինի այս ոլորտում։ Ճիշտ է, որ ծնողները երեխաներին հեռու են պահում այս ամենից։

-Հայրդ էլ է փորձել քեզ հեռու պահել, ու դու նշում ես, որ դա քեզ շատ է կոտրել, միևնույն ժամանակ, կարծում ես, որ ճի՞շտ է երեխային արգելել ինչ-որ բան։

-Դա մի կողմից լավ է, մյուս  կողմից՝ վատ։ Ինքը ծնողի աչքով էր նայում ու անլուրջ էր վերաբերում դրան։ Մի կողմից շատ լավ է, որ ինքը խիստ է եղել։ Դաստիրակության առումով շատ շնորհակալ եմ։

Եթե ես կարողանամ շատ փափուկ ձևով երեխայիս հետ պահել այս ոլորտից, կանեմ, եթե ոչ, կթողնեմ իր ընտրությանը։

-Հիմա է՞լ է անլուրջ ընդունում կարիերադ։

-Հիմա չէ, արդեն տեսնում է, որ որոշ չափով կայանում եմ։ Եթե մի բան քեզ երջանկացնում է և ուզում ես անել, ոչ ոք չի կարող դրա դեմն առնել։ Դու վատ բան չես անում։

-Մեր նախորդ զրույցում ասացիր, որ նախատեսում ես հայերեն երգ ունենալ։ Ի՞նչ փուլում են աշխատանքները։

-Շատ եմ խոսել այդ մասին, սակայն միշտ ձգձգվել է։ Հիմա արդեն ավելի հանգիստ եմ, քանի որ երգը կա, երաժշտությունը ես եմ գրել, տեքստը՝ Վարդան Սմբատյանը, այժմ  գործիքավորման փուլում է։ Պետք է զուգերգ լինի, սակայն դեռ պարզ չէ՝ ում հետ։

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой