Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա Կոստանյան
ПОЛИТИКАԱյսօր Factor TV-ի «Բանավեճ» հաղորդաշարին գործընկերներ Մենուա Սողոմոնյանի և Շահեն Հարությունյան / Shahen Harutyunyanի հետ մասնակցեցինք քննարկման, որը կարելի կլիներ համարել առողջ ու քաղաքակիրթ, եթե չլինեին ընթացքում խոսույթի որոշ դրվագներ, որոնք լավագույնս նկարագրում են Հայաստանում հիմնավորված անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել, իսկ ինչու՞, դե որովհետև մանիպուլյացիան ու ատամները փշրելու, ասֆալտին փռելու ընդունված պրակտիկան խրախուսվում է ամենաբարձր՝ պետությունը ներկայացնող անձանց մակարդակով և հովանու ներքո և դառնում ընդունված քաղաքական վարքագիծ իշխանության սատելիտների մոտ։
Փաստահեն քննարկումներն իջեցնել շրիշակից ցածր բամբասանքների մակարդակի, ահա այն ամենը, ինչ տեսնում ու լսում ենք քաղաքականության մեջ լինելով, հետո էլ բողոքում ենք, թե ինչու են մարդիկ անհաղորդ երկրում տեղի ունեցող արհավիրքներին, որովհետև առողջ խոսք արտաբերող կամ չկա, կամ քիչ կա կամ էլ չի երևում համատարած գաղջի ու քաղաքական աղբի ֆոնին կամ պարզապես զզվել ու պասիվացել են։
Եթե հավես ու ժամանակ ունեք, լսեք, կարծիք հայտնեք։ Համբերություն եմ մաղթում և արտահայտում հարգանքս Մենուայի և Շահենի հանդեպ՝ բացառիկ զսպվածություն ցուցաբերելու համար։
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
5
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»



